ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է՝ կոռուպցիայի դեմ պայքարը մղվում է ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով 09/12/2018 18:26 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը վերջին ամիսներին լրջագույն պայքար է տարել կոռուպցիայի դեմ՝ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Արդյունքում աճել են տնտեսական ակտիվության ցուցանիշները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ հերթական քառօրյայի վերջին նիստին՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի դիտարկմանը:
Աճեմյանը նշեց՝ միջազգային վերլուծաբանները հրապարակել են, որ երկրորդ եռամսյակում Հայաստանում ներդրումների ծավալը նվազել է 43 տոկոսով: Նա մտահոգություն հայտնեց նաև, որ որոշ մարդիկ Հայաստանից ակտիվներ են դուրս բերում:
«Բոլոր միջազգային կառույցները միշտ արձանագրել են, որ ներդրումային միջավայրի համար ցանկացած երկրում կա երեք հիմնական խոչընդոտ՝ կոռուպցիան, մենաշնորհները-օլիգարխիան և կոռումպացված դատական համակարգը: Եվ ես կարծում եմ, որ մենք ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ: Եվ կարող ենք ասել, որ Հայաստանում կոռուպցիան ջախջախված է, մենաշնորհներ չկան և անկախ դատական համակարգի ձևավորումն ընթացքի մեջ է»,-շեշտեց Փաշինյանը:
Նա պատգամավորի մտահոգությունները փարատեց թվային տվյալներով: Հունիսին գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին՝ 11.1 տոկոս: Վարչապետը սա էական ցուցանիշ համարեց: Արձանագրեց՝ մեր բանկային համակարգում ավանդներն այսօր ավելին են, քան երբևէ: Վերջին ամիսներին Հայաստանի բանկային համակարգի ակտիվները աճել են շուրջ 100 մլն դոլարով, վարկային պորտֆելը նույնպես լրջորեն աճել է: Իսկ ակտիվների դուրս բերման հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ցավոք, այդ թվում նաև ձեր խմբակցության հետ կապ ունեցող մի շարք անձինք որոշել էին իրենց փողերը Հայաստանից հանել, դրա համար էլ արդյունքում ստացվել են ձեր նշած ցուցանիշները: Սակայն ես հավաստիացնում եմ, որ այդ բոլոր փողերը կգտնվեն և հետ կբերվեն Հայաստան»:
Փաշինյանը նկատեց՝ այնուամենայնիվ, պատգամավորների և բոլոր գործարարների մտահոգությունները պետք է ընդունվեն ի գիտություն. իշխանությունները լսում են քննադատությունները և հետևություններ անում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ