ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք շանտաժի չենք տրվելու. Վարչապետը՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման մասին 09/11/2018 15:21 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ԱԱԾ քարտուղարը ասուլիս կտա՝ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապված:
Վարչապետը նշեց, որ իր մոտ է հրավիրել Վանեցյանին ու հանձնարարել ասուլիս տալ և պատասխանել լրագրողների բոլոր հարցերին:
«Մարդիկ զգում են, և այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը ՀՀ վերադարձնելու ժամանակը եկել է ու փորձում են այդ պրոցեսը կասեցնել գաղտնալսումներ և ինչ-որ բաներ անելով: ԱԱԾ տնօրենը հիմա ասուլիսում կպարզաբանի, թե ինչն ինչոց է», - նշել է Փաշինյանը:
Վարչապետի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տեղի ունենում մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է կոռուպցիոն համակարգի կողմից և տարիներ շարունակ նրան է ծառայել.
«Ես վարչապետ ընտրվելուց հետո ինչի՞ բան եմ թաքցրել ձեզնից, ասել եմ, որ մինչև օրս դատավորները զանգում են, խաբար են ուղարկում, թե ի՞նչ անենք, էս մի հարցը ոն՞ց որոշենք, են հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա: Ես ձեզ հստակ ասել եմ, որ հաժարվում եմ դատական համակարգին տալ հրահագներ: Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ մեզ չեն զանգել ասել, բա ես գործով ի՞նչ անեմ, խնդրում եմ ասեք, վայ վախում եմ, չգիտեմ էս գործը ոնց անեմ»:
Այո, ԱԱԾ տնօրենը ասուլիս կանի: Հստակ ասում եմ՝ այն պահին, երբ կտեսնեք՝ ինչ ասացինք, որտեղ ասացինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք, ենթակա է հաշվետվության ձեր առաջ՝ ՀՀ քաղաքացիների առաջ, բայց մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ: Թալանվածը պետք է վերադարձվի:
Բոլորը, ես, օրինակ, պատասխանատու եմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ՝ թե իմ, իմ հարազատների, ընտանիքի անդամների նյութական վիճակը ինչքանով է փոխվել:
Սրա նպատակը ընդամնեը կոռուցիայի դեմ պայքարը, մարդասպաններին բանտերում տեղադրելու պրոցեսը կոտրելն է: Այս իրավիճակի կապակցությամբ, այո, շարունակում է որոշումներ կայացնելու իրավունքը մնալ ժողովրդինը: Ժողովուրդն է բարձրագույն իշխանությունը:
Այս ընթացքում հեռուսատեսություններ են առել, ֆեյքեր են առել, լրատվամիջոցներ են առել, ինչ ասես չեն տարածում... սրա նպատակը մեկն է, ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, եւ դուք չպետք է թույլ տաք, որ նրանք փախչեն պատասխանատվությունից:
Առանձին վերցված պաշտոնյան, ընդհանրապես կառավարությունը, եթե որևեւէ մեկը սխալ է արել... մեզնից ոչ մեկը անսխալական չէ, եւ մեզնի յուրաքանչյուրը պատասխան կտա՝ ինձնից սկսած, մնացածով վերջացրած, եթե իրոք դա սխալ է, եթե օբյեկտիվորեն պարզվի, ապացուցվի, որդ ա սխալ է:
Այս ամեն ինչը նրա արդյունքն է, որ ես կոռուցիոներների, թալանչիների հետ որեւէ կոմպրոմիս չունեմ ու չեմ ունենալու: Նրանք չեն կարող ինձ կանգնեցնել: Նրանց պարտություն է սպասվում, որովհետեւ նրանք ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ պետք է վերադարձնեն, ՀՀ քաղաքացիներին գնդակահարածը պետք է պատասխան տա, սահմանից զինվորների հանած Երեւան բերածը պետք է պատասխան տա, երեւանցիների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա, օլիգարխների թիկնազորին զենք բաժանածը եւ նրանց ժողովրդի վրա կրակելու հրահանգ տվածը պետք է պատասխան տա:
Այդ գաղտնալսումներիմեջչկա մի բան, որ հետաքննության արդյունքում կպարզվի, որ որեւէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը: Որովհետեւ, եթե մենք դատարաններին հրահանգներ տվող էինք, վերաքննիչ դատարանին ինչո՞ւ հրահանգ չենք տվել: Ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը հայտնվել ազատության մեջ: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք... այդ լուրերը, որ հեռուստատեսություններ, լրատվամիջոցներ է գնել, ճի՞շտ, թե ճիշտ չեն: Էդ քաղաքական հետապնդյալները երկրում հեռուստատեսություն են գնո՞ւմ, լրատվամիջոց են գնո՞ւմ, այդ ո՞նց:
Քանի դե ես վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Շանտաժների չեմ ենթարկվելու: Մինչեւ վերջին կոռուպցիոները, մինչեւ նրանց գողացած վերջին կոպեկը, պետք է վերադարձվի ժողովրդին, դուք ձեր թլանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք գաղտնատեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա: ԵՎ ես հույս ունեմ, որ այս իրավիճակում ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին: Այո՛ մենք ձեր աջակցության կարիքն ունենք կոռուպցիայի դեմ պայքարում:
Այսօր՝ ժամը 19:00-ին Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հավաք է նախատեսված, եւ ես հույս ունեմ, որ բոլորդ կգաք այնտեղ եւ ձեր աջակցությունը կհայտնեք կոռուպցիայի դեմ պայքարին, կոռուպցիոներների դեմ պայքարին, մարդասպանների դեմ պայքարին»,- ասաց նա և ընդգծեց. «Բայց մենք շանտաժի չենք տրվելու»:
Հիշեցնենք՝ այսօր YouTube-ում ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ, ենթադրաբար, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ենթադրաբար ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործերը:
ՀՔԾ պետը տեղեկացնում է, որ Խաչատուրովը ևս գտնվում է քննիչի մոտ և պատրաստվում են ձերբակալել, իսկ ԱԱԾ տնօրենը հորդորում է Խաչատուրովի հետ «գործ չունենալ», քանի որ դա նյարդայնացնում է ռուսներին. «Խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները...»:
Քիչ անց՝ 15։30, տեղի կունենա Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ