Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Ինչո՞վ աչքի ընկավ Փաշինյան-Պուտին հանդիպումը 09/11/2018   12:43  |  ԼՐԱՀՈՍ

Վերջին օրերին հայկական հասարակական և քաղաքական շրջանակների ուշադրությունը կենտրոնացած էր Փաշինյան-Պուտին հանդիպման վրա: Երկու երկրների ղեկավարների հանդիպումը թվով երրորդն էր. առաջին հանդիպումը կայացել է մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ, հաջորդ հանդիպումը՝ հունիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Եթե առաջին երկու հանդիպումները կարելի է բնորոշել որպես ճանաչողական, ապա Փաշինյանի երրորդ այցը ՌԴ կրում էր առավել բովանդակային բնույթ և կենտրոնացած էր հայ-ռուսական երկկողմ լայն օրակարգի վրա: Պետք է ընդգծել նաև, որ այցն աշխատանքային էր և ոչ թե պաշտոնական, ուստի որևէ փաստաթղթի ստորագրում չէր նախատեսվում:

Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա տարաբնույթ հարցերի վերաբերյալ բովանդակային քննարկումների անհրաժեշտությունը հասունացել էր, չի կարող լինել երկրորդ կարծիք: Նման անհրաժեշտության մասին էին վկայում ինչպես տարբեր մակարդակով արվող ոչ միանշանակ հայտարարությունները, այնպես էլ հայկական և ռուսական մամուլում տեղ գտնող «արտահոսքերը» և շահարկումները: Փաշինյանի մոսկովյան այս աշխատանքային այցն, ըստ էության, նպատակ էր հետապնդում ռուսական կողմի հետ հաստատել պարզ և անկեղծ երկխոսություն, քննարկել միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ զգայուն խնդիրները և այն հարցերում, որտեղ հնարավոր է՝ հասնել փոխըմբռնման: Նման հստակեցումների կարիք ուներ նաև ռուսական կողմը և պատահական չէր հանդիպման ընթացքում Պուտինի կողմից «ընթացիկ փոխգործակցության և զարգացման միջնաժամկետ հեռանկարների վերաբերյալ ժամացույցները ճշգրտելու» մասին արտահայտությունը:

Փաշինյան-Պուտին հանդիպման հիմնական օրակարգը թերևս պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի՝ տնտեսական, ռազմական և քաղաքական:

Տնտեսական փոխգործակցության մասով թերևս ամենագլխավոր հարցերն են եղել Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման և Հայաստան առաքվող ռուսական գազի գնագոյացման խնդիրը: Առաջին խնդրի մասին տարբեր ձևաչափերով խոսվում է տևական ժամանակ: Մի քանի տարի առաջ, օրինակ, ռուսական  «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերում» անարդյունավետ կառավարումը, կոռուպցիան և էլեկտրաէներգիայի բարձր գները դարձան «Էլեկտրիկ Երևան»-ի պատճառ, իսկ ընդամենը վերջերս բացահայտվեցին  ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից իրականացված չարաշահումներ՝ նախնական շուրջ 60 միլիոն դոլարի չափով: Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական ընկերությունների արդյունավետության խնդիրը բավական կարևոր և հրատապ մեկ պարզ պատճառով՝ դրանց կողմից ցանկացած չարաշահում ստվեր է գցում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վրա, ինչն անթույլատրելի է: Բավական կարևոր է, որ երկու երկրների ղեկավարները հասել են փոխըմբռնման Հայաստանում գործող ռուսական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, քանզի դա բխում է թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ շահերից:

Ինչ վերաբերում է գազի գնագոյացմանը, իրավիճակը բավական հետաքրքիր է. ռուսական գազը Հայաստանի սահման հասնում է ԱՊՀ-ում ամենացածր գներից մեկով, սակայն հայաստանյան սպառողներն այն ստանում են ԱՊՀ տարածքում ամենաթանկ գներից մեկով: Այս հարցի հետ կապված ևս կողմերին հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն՝ ուսումնասիրելու գնագոյացման սխեման՝ հնարավոր շտկումների նպատակով:

Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգի ռազմական հատվածին, թերևս կարևոր է նշել ռազմատեխնիկական համագործակցության կայուն զարգացման մասին հայտարարությունը: Նման վերահաստատումը կարևոր է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում մամուլում տեղ գտած շահարկումները, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և նրա առանձին բաղադրիչների (օրինակ՝ ռազմաօդային ուժեր) զարգացման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը:

Որպես մեկ այլ բավական կարևոր հարց կարելի է դիտարկել Սիրիայում Հայաստանի կողմից հումանիտար առաքելության իրականացումը: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ հայաշատ Հալեպ հայ բժիշկներ, ականազերծման և այլ մասնագետներ ուղարկելու որոշումը նպատակ ունի առաջին հերթին աջակցել Սիրիայի հայկական համայնքին: Հաշվի առնելով Սիրիայում ռուսական ներկայությունը և Սիրիային ՀՀ կողմից հումանիտար օգնության տրամադրման գործում ռուսական կողմի հետ առկա համագործակցությունը՝ առավել քան տրամաբանական էր, որ այս հարցը ևս եղել է երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում: Հատկանշական է նաև, որ հայկական հումանիտար առաքելությունը գործելու է հայկական դրոշի ներքո, ենթարկվելու է միայն հայկական հրամանատարությանը, իսկ նրա տեղակայման և գործունեության իրավական կողմը կարգավորվում է հայ-սիրիական միջկառավարական պայմանագրով:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքական օրակարգին, այն ևս եղել է բավական լայն՝ ՀՀ ներքաղաքական գործընթացներից մինչև հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զարգացում: Հանդիպումից հետո ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարություններից կարելի է ենթադրել, որ որոշ առանցքային խնդիրների հետ կապված կողմերին հաջողվել է գալ համաձայնության կամ առնվազն դիրքորոշումների հստակեցման: Նման խնդիրներից մեկն էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը և նրա փոխարինման հարցն է: Այս թեմայով թեև կողմերն ունեցել են քննարկում, սակայն իրավիճակի վերջնական հանգուցալուծումը գտնվում ՀԱՊԿ կարգավորման դաշտում, ուստի նախատեսվում է շարունակել խորհրդակցությունները կառույցի մյուս անդամների հետ:

Ամփոփելով ՀՀ վարչապետի մոսկովյան աշխատանքային այցը, թերևս այն կարելի է գնահատել դրական և բովանդակային: Թեև այն թվով երրորդն է, սակայն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համակողմանի և խորը քննարկումների տեսանկյունից առաջինն էր: Դատելով նախնական պաշտոնական գնահատականներից՝ այն լուծել է իր գլխավոր խնդիրը՝ ռուսական իշխանությունների հետ ապահովել անկեղծ երկխոսություն երկկողմ հարաբերություններում առկա տարբեր, այդ թվում՝ զգայուն հարցերի շուրջ՝ առավել հստակեցնելով մոտեցումները, դառնալով միմյանց համար ընկալելի և առավել կանխատեսելի: Գործընթացն, իհարկե, պետք է կրի շարունակական բնույթ, և այս առումով Վ. Պուտինի կողմից Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերն ընդունելը բավական կարևոր է:

 

քաղաքագետ՝ Նարեկ Մինասյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 11/09/2018  |  ՄամուլԻ՞նչ է խոսվել փակ դռների հետևում Պուտին-Փաշինյան հանդիպմանը. «Հրապարակ»
09:35 11/09/2018  |  ՄամուլՄոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել. «Ժողովուրդ»
17:49 08/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ. Մոսկվայում ավարտվել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
16:49 08/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի հետ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
16:19 08/09/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կոչ արեց ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը
16:14 08/09/2018  |  ԼՐԱՀՈՍԻ հեճուկս առկա որոշ վատատեսության` մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը
15:42 08/09/2018  |  ԼՐԱՀՈՍԿրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
13:21 08/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա
09:31 08/09/2018  |  ՄամուլԸնդդիմության խնդիրը՝ հայ-ռուսական սեղանին. «Ժամանակ»
10:00 06/09/2018  |  ՄամուլՄոսկվան Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում. Դուբնով. «168 ժամ»

Արխիվ

[]