ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞վ աչքի ընկավ Փաշինյան-Պուտին հանդիպումը 09/11/2018 12:43 | ԼՐԱՀՈՍ
Վերջին օրերին հայկական հասարակական և քաղաքական շրջանակների ուշադրությունը կենտրոնացած էր Փաշինյան-Պուտին հանդիպման վրա: Երկու երկրների ղեկավարների հանդիպումը թվով երրորդն էր. առաջին հանդիպումը կայացել է մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ, հաջորդ հանդիպումը՝ հունիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Եթե առաջին երկու հանդիպումները կարելի է բնորոշել որպես ճանաչողական, ապա Փաշինյանի երրորդ այցը ՌԴ կրում էր առավել բովանդակային բնույթ և կենտրոնացած էր հայ-ռուսական երկկողմ լայն օրակարգի վրա: Պետք է ընդգծել նաև, որ այցն աշխատանքային էր և ոչ թե պաշտոնական, ուստի որևէ փաստաթղթի ստորագրում չէր նախատեսվում:
Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա տարաբնույթ հարցերի վերաբերյալ բովանդակային քննարկումների անհրաժեշտությունը հասունացել էր, չի կարող լինել երկրորդ կարծիք: Նման անհրաժեշտության մասին էին վկայում ինչպես տարբեր մակարդակով արվող ոչ միանշանակ հայտարարությունները, այնպես էլ հայկական և ռուսական մամուլում տեղ գտնող «արտահոսքերը» և շահարկումները: Փաշինյանի մոսկովյան այս աշխատանքային այցն, ըստ էության, նպատակ էր հետապնդում ռուսական կողմի հետ հաստատել պարզ և անկեղծ երկխոսություն, քննարկել միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ զգայուն խնդիրները և այն հարցերում, որտեղ հնարավոր է՝ հասնել փոխըմբռնման: Նման հստակեցումների կարիք ուներ նաև ռուսական կողմը և պատահական չէր հանդիպման ընթացքում Պուտինի կողմից «ընթացիկ փոխգործակցության և զարգացման միջնաժամկետ հեռանկարների վերաբերյալ ժամացույցները ճշգրտելու» մասին արտահայտությունը:
Փաշինյան-Պուտին հանդիպման հիմնական օրակարգը թերևս պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի՝ տնտեսական, ռազմական և քաղաքական:
Տնտեսական փոխգործակցության մասով թերևս ամենագլխավոր հարցերն են եղել Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման և Հայաստան առաքվող ռուսական գազի գնագոյացման խնդիրը: Առաջին խնդրի մասին տարբեր ձևաչափերով խոսվում է տևական ժամանակ: Մի քանի տարի առաջ, օրինակ, ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերում» անարդյունավետ կառավարումը, կոռուպցիան և էլեկտրաէներգիայի բարձր գները դարձան «Էլեկտրիկ Երևան»-ի պատճառ, իսկ ընդամենը վերջերս բացահայտվեցին ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից իրականացված չարաշահումներ՝ նախնական շուրջ 60 միլիոն դոլարի չափով: Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական ընկերությունների արդյունավետության խնդիրը բավական կարևոր և հրատապ մեկ պարզ պատճառով՝ դրանց կողմից ցանկացած չարաշահում ստվեր է գցում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վրա, ինչն անթույլատրելի է: Բավական կարևոր է, որ երկու երկրների ղեկավարները հասել են փոխըմբռնման Հայաստանում գործող ռուսական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, քանզի դա բխում է թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ շահերից:
Ինչ վերաբերում է գազի գնագոյացմանը, իրավիճակը բավական հետաքրքիր է. ռուսական գազը Հայաստանի սահման հասնում է ԱՊՀ-ում ամենացածր գներից մեկով, սակայն հայաստանյան սպառողներն այն ստանում են ԱՊՀ տարածքում ամենաթանկ գներից մեկով: Այս հարցի հետ կապված ևս կողմերին հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն՝ ուսումնասիրելու գնագոյացման սխեման՝ հնարավոր շտկումների նպատակով:
Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգի ռազմական հատվածին, թերևս կարևոր է նշել ռազմատեխնիկական համագործակցության կայուն զարգացման մասին հայտարարությունը: Նման վերահաստատումը կարևոր է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում մամուլում տեղ գտած շահարկումները, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և նրա առանձին բաղադրիչների (օրինակ՝ ռազմաօդային ուժեր) զարգացման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը:
Որպես մեկ այլ բավական կարևոր հարց կարելի է դիտարկել Սիրիայում Հայաստանի կողմից հումանիտար առաքելության իրականացումը: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ հայաշատ Հալեպ հայ բժիշկներ, ականազերծման և այլ մասնագետներ ուղարկելու որոշումը նպատակ ունի առաջին հերթին աջակցել Սիրիայի հայկական համայնքին: Հաշվի առնելով Սիրիայում ռուսական ներկայությունը և Սիրիային ՀՀ կողմից հումանիտար օգնության տրամադրման գործում ռուսական կողմի հետ առկա համագործակցությունը՝ առավել քան տրամաբանական էր, որ այս հարցը ևս եղել է երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում: Հատկանշական է նաև, որ հայկական հումանիտար առաքելությունը գործելու է հայկական դրոշի ներքո, ենթարկվելու է միայն հայկական հրամանատարությանը, իսկ նրա տեղակայման և գործունեության իրավական կողմը կարգավորվում է հայ-սիրիական միջկառավարական պայմանագրով:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքական օրակարգին, այն ևս եղել է բավական լայն՝ ՀՀ ներքաղաքական գործընթացներից մինչև հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զարգացում: Հանդիպումից հետո ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարություններից կարելի է ենթադրել, որ որոշ առանցքային խնդիրների հետ կապված կողմերին հաջողվել է գալ համաձայնության կամ առնվազն դիրքորոշումների հստակեցման: Նման խնդիրներից մեկն էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը և նրա փոխարինման հարցն է: Այս թեմայով թեև կողմերն ունեցել են քննարկում, սակայն իրավիճակի վերջնական հանգուցալուծումը գտնվում ՀԱՊԿ կարգավորման դաշտում, ուստի նախատեսվում է շարունակել խորհրդակցությունները կառույցի մյուս անդամների հետ:
Ամփոփելով ՀՀ վարչապետի մոսկովյան աշխատանքային այցը, թերևս այն կարելի է գնահատել դրական և բովանդակային: Թեև այն թվով երրորդն է, սակայն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համակողմանի և խորը քննարկումների տեսանկյունից առաջինն էր: Դատելով նախնական պաշտոնական գնահատականներից՝ այն լուծել է իր գլխավոր խնդիրը՝ ռուսական իշխանությունների հետ ապահովել անկեղծ երկխոսություն երկկողմ հարաբերություններում առկա տարբեր, այդ թվում՝ զգայուն հարցերի շուրջ՝ առավել հստակեցնելով մոտեցումները, դառնալով միմյանց համար ընկալելի և առավել կանխատեսելի: Գործընթացն, իհարկե, պետք է կրի շարունակական բնույթ, և այս առումով Վ. Պուտինի կողմից Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերն ընդունելը բավական կարևոր է:
քաղաքագետ՝ Նարեկ Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից