ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Մարությանին ընտրողը քվեարկելու է ժողովրդի օգտին. Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին 09/10/2018 20:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ ՓաշինյանըԵրևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարևորում է նրանով, որ ժողովուրդը պետք է վերահաստատի Հանրապետության հրապարակում տարած հաղթանակը: «Իմ քայլը» դաշինքի, դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանի օգտին քվեարկողը քվեարկելու է ժողովրդի օգտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման տեսակետ հայտնեց դաշինքի հանրահավաքին ունեցած իր ելույթում:
«Այս ընտրություները չափազանց կարևոր են, որովհետև դրանք առաջին ընտրություներն են Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո: Այսպիսով՝ այս ընտրություները ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն: Հայաստանի քաղաքացին պետք է վերահաստատի այն հաղաթանակը, որ տարել է հրապարակում: Այս ընտրություններում խնդիրն այն չէ՝ Հայկ Մարությանը ընտրվելու է քաղաքապետ, թե ոչ, այլ ժողովուրդն իր հաղթանակը վերահաստատելու է, թե ոչ: Բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, ուրեմն ընտրատեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի, Հայկ Մարությանի օգտին»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դաշինքի՝ Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուով հանդես գալը նա հիմնավորեց նրանով, որ նա ամենից շատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որն այսօր դրված է հեղափոխության հաղթարշավի հենքում: Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում պետք է ներդրվի նոր հաջողության մոդել: «Հաջողության նոր մոդելով հաջողության են հասնում բացառապես իրենց տաղանդի, սկզբունքայնության, աշխատանքի արդյունքում: Այն ժամանակ Հայկ Մարությանը վերցրել է տեսախցիկը և ինքն իր համար ստեղծել աշխատանք, որոշել իրացնել իր տաղանդը՝ չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կարիք: Նա հասկացավ, որ ժողովուրդը կհովանավորի իր տաղանդը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Հայկ Մարությանի համահեղինակած «Կարգին հաղորդման» մասին՝ վարչապետը նշեց՝ դա ծանրագույն աշխատանք է եղել, որ Հայկ Մարությանը կատարել է: Հիշեց՝ Մարությանը նույնիսկ տունն է գրավ դրել ֆիլմ նկարելու համար: Հետո կարողացել է հաջողության հասնել, քանի որ ժողովուրդն է այդպես ուզել: Անդրադառնալով շշուկներին, թե Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում տուն ունի, նշեց՝ ինքն իր քրտինքով է դա վաստակել:
Վարչապետը շեշտեց այս ընտրություների բացառիկ լրջությունը: Նա նշեց՝ «Իմ քայլը» դաշինքի, Հայկ Մարությանի օգտին քվեարկողը քվեարկում է ժողովրդի, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կատարելու և ԱԺ-ն լուծարելու օգտին: Նրա խոսքով՝ ովքեր պաշտպանում են ԱԺ-ն լուծարելու և արտահերթ ընտրություններ կատարելը, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին:
Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից