ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը, քրեական դատավարության օրենսգրքի նորմերի անտեսմամբ, հագուրդ է տալիս տուժող կողմի ցանկություններին. Պաշտպան 09/10/2018 22:09 | Դատական ռեպորտաժներ
Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօրվա նիստին չէին ներկայացել կողմերը։ Ամբաստանյալները ՔԿՀ-ից չէին բերվել, տուժողի իրավահաջորդը չէր եկել, չէին ներկայացել նաեւ պաշտպաններից երկուսն ու մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը:
Նիստին մասնակցում էին միայն դատավարության այն մասնակիցները, որոնք չէին տեղեկացվել նիստը հետաձգելու դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման մասին:
Դատական նիստի մեկնարկին դատավորն ընթերցեց տուժող Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանի դիմումն առ այն, որ քննչական գործողության մասնակցելու պատճառով չի ներկայանալու դատական նիստին ու խնդրել էր հետաձգել այն: Բացի այդ՝ փաստաբանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-26-ը գտնվելու է արձակուրդում և դատարանին խնդրել էր հաջորդ դատական նիստը նշանակել սեպտեմբերի 26-ից հետո:
Դատավոր Աննա Դանիբեկյանը պատրաստվում էր հետաձգել նիստը, երբ դատարան ներկայացած գործով երեք պաշտպանները՝ Միհրան Պողոսյանը, Լիպարիտ Սիմոնյանն ու Վաչագան Քոսյանը դատարանից պահանջեցին պարզաբանել այսօրվա նիստի հետաձգման պատճառի, այդ մասին կողմերից ոմանց մասին նախապես տեղյակ պահելու, իսկ իրենց չտեղեկացնելու վերաբերյալ:
Դատավոր Աննա Դանիբեկյանը պատասխանեց, թե դատավարության մասնակիցները դատարանի աշխատակազմից են տեղեկացել նիստի հետաձգման մասին:
Լիպարիտ Սիմոնյանն ընդգծեց, որ դատավարության այլ մասնակիցների՝ նույնիսկ 5 րոպե ուշանալը դատարանի կողմից քննարկման առարկա է դառնում, սակայն դատարանն այժմ անտեսել է այն հանգամանքը, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի չներկայանալը դատական նիստը հետաձգելու հիմք չէ, և որ նրա բացակայության պայմաններում նիստը հետաձգելու կամ շարունակելու հարցը պետք է քննարկվեր դատական նիստի ժամանակ։ Մինչդեռ դատարանը նախապես որոշել է հետաձգել նիստը՝ այդ մասին տեղյակ պահելով նաև քրեակատարողական ծառայությունը, որպեսզի ամբաստանյալները դատարան չբերվեն:
Ի պատասխան՝ Աննա Դանիբեկյանը պարզաբանեց, որ մեղադրողը նույնպես չէր ներկայանալու դատարան, և նրա բացակայությամբ նիստ լինել չէր կարող, ուստի դատարանի աշխատակազմն այս պատճառով է քրեակատարողական ծառայությանը տեղյակ պահել, որ ամբաստանյալները չբերվեն:
Դատարանի վերը նշված պարզաբանումից հետո Միհրան Պողոսյանը միջնորդեց դիմել գլխավոր դատախազին, որպեսզի քննարկվի մեղադրող դատախազի դատարան չներկայանալու հարցը:
«Ես վստահ եմ, որ դատարանը նման բան չի անի, քանի որ համոզված եմ՝ դատարանն է մեղադրողին հայտնել, որ այսօրվա նիստին չներկայանա»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ դատարանը դատական նիստերից դուրս, Քրեական դատավարության օրենսգրքով չսահմանված որոշումներ է կայացնում:
«Դատարանը, քրեական դատավարության օրենսգրքի նորմերի անտեսմամբ, կրկին հագուրդ տալով տուժողի ներկայացուցչի ցանկություններին, ինքնուրույն զանգում է դատախազություն ու դատախազին ասում, որ նիստի չգա, քրեակատարողական ծառայությանն էլ հայտնում, որ կալանավորներին դատարան չներկայացնեն: Ես դատարանին կոչ եմ անում վերադառնալ Քրեական դատավարության օրենսգրքի դաշտ»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը:
Գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը դատարանը մերժեց:
«Ձեր միջնորդությունը չի կարող բավարարվել: Դատարանին հայտնի չեն մեղադրողի բացակայության պատճառները, բայց դատախազին դիմելու կարիք չկա. մեղադրողն ինքը կհայտնի բացակայության պատճառը»,- ասաց Աննա Դանիբեկյանն ու հետաձգեց դատական նիստը:
Եղիշե Խաչատրյանի սպանությունը տեղի է ունեցել 2016թ. հունիսի 4-ին՝ Նուբարաշենի խճուղում:
Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու մոր աչքի առաջ դաժանաբար ծեծել 58-ամյա տղամարդուն, ով ստացած վնասվածքներից մահացել է։ Գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Խաչիկ Կոսյանին, Արթուր Զաքարյանին ու Յուրի Հակոբյանին:
Նշենք, որ ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը օրեր առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացել է, դիահերձման արդյունքներով նրա մոտ արձանագրվել է թույլ սրտային անբավարարություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը