ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմության խնդիրը՝ հայ-ռուսական սեղանին. «Ժամանակ» 09/08/2018 09:31 | Մամուլ
«Ժամանակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ հայ- ռուսական հարաբերությունների և սպասվող քննարկումների առնչությամբ ամենաբազմազան դիտարկումներին և գնահատականներին թերևս արժե ավելացնել մեկը, որը շոշափելիորեն դուրս է մնացել հիմնական պրիզմայից:
«Որպես Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպման քննարկումների և ընդհանրապես նոր իրավիճակում հայ-ռուսական հարաբերության որոշակի վերաֆորմատավորման գործընթացի առանցքային թեմաների և օրակարգերի առարկա դիտարկվում են երկկողմ հարցեր, եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, ԵՏՄ-ին, ՀԱՊԿ-ին առնչվող հարցադրումներ, իսկ ներքին համատեքստում էլ դիտարկվում են Ռոբերտ Քոչարյանին, «Մարտի 1-ին» վերաբերող խնդիրներ:
Իրականում, սակայն, արժե թերևս ուշադրություն դարձնել ներքին համատեքստում առկա մի կարևոր հեռանկարի, որը, մեծ հավանականությամբ, կարող է լինել Հայաստանի նոր իշխանության և Ռուսաստանի քննարկումների առարկա, առաջացնել Հայաստանի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրության որոշակի դրսևորումներ:
Խոսքը Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության և ըստ այդմ՝ հնգամյակի հեռանկարում նոր ներքաղաքական ստատուս քվոյի ձևավորման մասին է, որտեղ արդեն զուտ Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը զգալիորեն նվազում և դառնում է ընդամենը մի դրվագ, գլոբալ խնդրի մի «աքսեսուար»:
Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն և գործադիր իշխանափոխություն, սակայն խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում բաց է հենց խորհրդարանական մեծամասնության հարցը, և միայն այդ հարցի լուծումն արդեն կտա ամբողջական պատկեր, և հնարավոր կլինի խոսել նոր ստատուս քվոյի մասին: Իսկ այստեղ արդեն խնդիրը միայն մեծամասնությունը չէ, քանի որ շատ կարևոր է, թե ինչպիսին է լինելու նաև խորհրդարանի փոքրամասնությունը: Ովքե՞ր են ներկայացված լինելու խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական միավորից բացի: Դեռ ինքնին հարց է, թե ինչպիսին է լինելու այդ միավորը, ինչ ուժերից է կազմված լինելու՝ դաշի՞նք է լինելու, ի՞նչ բաղադրությամբ, ի՞նչ առանցքով, թե՞ գնալու է ընտրության ՔՊ-ն:
Դրանից բացի, հարց է, թե բացի այդ ուժից, ովքեր են ներկայացված լինելու խորհրդարանում որպես, այսպես ասած, փոքրամասնություն՝ նկատի ունենալով հատկապես այն, որ ըստ Սահմանադրության և օրենքի՝ խորհրդարանի, այսպես ասած, մեկ երրորդը կամ երեսուն տոկոսը պետք է լինի ընդդիմություն: Իսկ Ռուսաստանին, որը խիստ զգայուն է Հայաստանի ներքին ստատուս քվոյի հարցում և կշարունակի մնալ այդ վիճակում դեռևս տարիներ, անշուշտ հետաքրքրում է ոչ միայն հարցը, թե ով է լինելու իշխող մեծամասնություն»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 08.09.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ