ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլյան պատերազմի ընթացքում Յուրի Խաչատուրովը շուրջօրյա գտնվել է հրամանատարական կետում. Գեներալ Արիս Բրուտյան 09/07/2018 15:58 | Հարցազրույց
Փաստաբանը ներկայացնում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի ամենատեղեկացված մարդկանցից մեկին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար գեներալ-մայոր Արիս Բրուտյանին Յուրի Խաչատուրովի պաշտպան Գրիգոր Բեքմեզյանի կողմից ուղղված հարցման մասին տեղեկատվություն:
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Սույն փաստաբանական հարցումը կատարված է փաստաբան (փաստաբանական գործունեության արտոնագիր 1948) Գրիգոր Բեքմեզյանի կողմից:
Փաստաբանական հարցման հիմք է հանդիսանում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը:
Գրիգոր Բեքմեգյանը հանդիսանում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ վերջինիս պատվի և արժանապատվության պաշտպանության հետ կապված իրավահարաբերություններում:
Հարցման է ենթարկվել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը, ով տիրապետում է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմի (այսուհետ’ Ապրիլյան պատերազմ) մասին անհրաժեշտ տեղեկությունների:
Հարցումը կատարվել է գեներալ-մայոր Արիս Բրուտյանի աշխատասենյակում: Հարցմանը ներկա են գտնվել Գրիգոր Բեքմեգյանը և Արիս Բրուտյանը:
Ստորև շարադրվում են փաստաբանի կողմից տրված հարցերը և դրանց պատասխանները՝ ըստ հերթականության․
- Խնդրում եմ հայտնեք, թե ինչ պաշտոն եք զբաղեցրել 2016 թ ապրիլ ամսին:
- 2009 թ-ից մինչ այժմ զբաղեցնում եմ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի պաշտոնը:
- Որո՞նք են հանդիսանում Ձեր պարտականությունները որպես ՀՀ ԶՈհ ԳՇ վարչական ապարատի ղեկավար և որքանո՞վ եք տեղյակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի գործողությունների մասին 2016թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում։
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ունի վարչական ապարատ, որի միջոցով կազմակերպվում են շտաբի գործողությունները: Հանդիսանալով վարչական ապարատի ղեկավարը, լիովին տեղյակ եմ եղել 2016թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում շտաբի պետի կողմից կատարված գործողությունների մասին՝ Ապրիլյան պատերազմի մասին իրազեկումից սկսած, մինչև պատերազմի ավարտը:
- 2016թ. ապրիլի 2-ին, ե՞րբ էք ստացել տեղեկություն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակողական գործողությունների մասին։
- Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների մասին ինձ տեղյակ է պահվել 2016թ. ապրիլի 2-ին ժամը 03:10-ին:
- 2016թ. ապրիլի 2-ին հակառակորդի (Ադրբեջանի զինված ուժերի) գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց Էք Դուք եղել Ձեր աշխատանքի վայրում և անցել Ձեր պարտականությունների կատարմանը։
- Իմ աշխատանքի վայրում եմ եղել 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 03:25-ին:
- 2016թ. ապրիլի 2-ին՝ հակառակորդի (Ադրբեջանի զինված ուժերի) գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո, Յուրի Խաչատուրովը, որքա՞ն ժամանակ անց եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։
- Երբ ես եկել եմ աշխատանքի վայր, պրն Խաչատուրովն արդեն տեղում է եղել: Կարծում եմ՝ ինքը տեղում է եղել 2016թ. ապրիլի 2-ի 03:15-ի կողմերը:
- Եղե՞լ են զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, որոնք պատասխանատու են եղել զինվորական ուժերի կազմակերպման համար, սակայն ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո չեն ներկայացել աշխատանքի վայր և չեն անցել իրենց պարտականությունների կատարմանը:
- Ոչ նման բան չի եղել, բոլորը տեղեկացվել են և սահմանված ժամկետում ներկայացել:
- Եղե՞լ է, որ պրն. Խաչատուրովը 2016թ. Ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում անհարգելի բացակայի իր ծառայության վայրից և խուսափի իր պարտականությունների կատարումից։
- Ոչ, Խաչատուրովը եղել է հրամանատարական կետում շուրջօրյա:
- Պրն. Խաչատուրովի կամ այլ բարձրաստիճան սպաների գործողությունները հնարավորություն տվե՞լ են ենթադրելու, որ վերջիններս ցանկանում են կամ հակված են նրան, որ Ապրիլյան պատերազմի օրերին հայկական ուժերը զիջեն տարածքներ, իսկ արդեն գրավվածները հետ չվերադարձնեն
- Նման խոսակցություն չի եղել, և վերադասի կողմից նման հրամաններ չեն ստացվել: Եղել է կարգադրություն՝ պլանավորել և հետ վերցնել հակառակորդի կողմից գրավված դիրքերը, ընդ որում հնարավորինս շտապ:
- Ապրիլյան պատերազմի օրերին որևէ մեկը Ձեզ, Յուրի Խաչատուրովին կամ այլ բարձրաստիճան սպայի առաջարկե՞լ է գումար, որ Դուք պատշաճ չկատարեք Ձեր պարտականությունները, ազդեք զինված ուժերի վրա այնպես, Որ վերջիններս չդիմադրեն Ադրբեջանի զինված ուժերին և տարածքներ հանձնվեն։
- Ոչ, նման բան չի եղել:
- Դուք համաձա՞յն եք, որ սույն հարցումը ներկայացվի դատարան, ինչպես նաև հրապարակվի զանգվածային լրատվության միջոցներով:
- Այո:
Ես’ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանս, հայտարարում եմ, որ սույն հարցումը կատարվել է փաստաբան Գրիգոր Բեքմեզյանի կողմից, հարցերի պատասխանները տրվել են իմ կողմից, գրառված են իմ խոսքերից, դրանք ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
Արիս Բրուտյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից