ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես պայքարել «fake news»-ի դեմ. ԱԺ փոխնախագահը հանդես է եկել նախաձեռնությամբ 09/07/2018 14:17 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է շահագրգիռ կողմերի հետ սկսել քննարկումներ՝ կեղծ լուրերի կամ, այսպես կոչված, «fake news»-ի խնդրի լուծման համար։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես ասվում է.
«Օրեր առաջ «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը իր հրապարկմամբ բարձրացրել է շատ կարեւոր հրամայական (https://armlur.am/833699/)։ Այս հրապարակմամբ առաջ են քաշվել մեդիայում տարածված մի շարք խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը առանձին-առանձին ուսումնասիրման եւ լուծման կարիք ունեն։ Բարձրացված խնդիրների մեծ մասը տարիներ շարունակ իմ ուշադրության կենտրոնում են, բազմաթիվ առիթներ եմ ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսել այս թեմաներով, ուստի հայտնում եմ իմ պատրաստակամությունը բարձրացված հարցերի շուրջ ԶԼՄ-ների և լրատվական կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Ընդ որում` այս խնդիրների լուծումների վերաբերյալ առկա է հարուստ միջազգային փորձ, կարգավորումների բազմազան տարբերակներով` մեղմից մինչև ամենակոշտ: Լուծումների մասին մտածել պարտավոր ենք նաև այն պատճառով, որ շատ շուտով կլինեն միջազգային փաստաթղթեր, որոնք մեզ կպարտավորեցնեն լուծումներ տալ այդ հարցերին, ընդ որում` հավանական է` կոշտության որոշակի շրջանակ ուրվագծելով: Ուստի ճիշտը սեփական առանձնահատկությունների հաշվառմամբ եւ կոնսենսուսով լուծումներ փնտրելն ու գտնելն է, որքան շուտ՝ այնքան լավ բոլորիս համար։
Այսպես՝
• Անհրաժեշտ է շահագրգիռ կողմերի հետ սկսել քննարկումներ կեղծ լուրերի կամ այսպես կոչված «fake news»-ի խնդրի լուծման համար։ Սա խնդիր է, որին առերեսվում ենք ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհը, եւ որի մասին բարձրաձայնում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյանները։ Սա է պատճառը, որ տարեսկզբից սկսած օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացվում տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Իսպանիա եւ այլն։ Խնդիրը հրատապ է, քանի որ կեղծ լուրերը ոչ միայն ապակողմնորոշում են հասարակությանը, այլեւ դիտարկվում են որպես տեղեկատվություն ստանալու, տարածելու իրավունքը ոտնահարելու միջոց։
• Ինչպես հիշում եք, ժամանակին հեղինակել էի «Հեղինակային իրավունիքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կամ այսպես կոչված «քոփի-փեսթի» դեմ ուղղված օրենքի նախագիծը։ Ես այն կարծիքին եմ, որ օրենքը որոշակիորեն նպաստեց ոլորտի կարգավորմանը, սակայն դատական պրակտիկան վերհանեց որոշակի խնդիրներ, որոնք խոչընդոտում են իրավունքների պաշտպանությանը։ Այսպես՝ օրենքի խախտմամբ նյութի տեղադրման դեպքում, նյութի հեղինակը ամեն անգամ ստիպված է լինում ապացուցել նյութը <<քոփի>> անելու հետևանքով իրեն պատճառված վնասի առկայությունը, որպեսզի ստանա հատուցում։ Սա լրացուցիչ բարդություն է, քանի որ հաճախ շատ դժվար է հաշվարկել, թե կոնկրետ ինչ չափի վնաս է հասցվել։ Բացի այդ, վնաս է հենց այն, որ աշխատանքը կատարում է մի լրագրող, իր գործատու կայքի համար, այցելություններ ու ընթերցողների առատություն որպես «բոնուս» շահում է մեկ այլ կայք: Առաջարկվող լուծումը կլինի այն, որ անձը կստանա հատուցում, ընդամենն ապացուցելով իրավախախտի կողմից նյութը տեղադրվել է առանց օրենքի դրույթների պահպանման (ակտիվ հղում և նյութի ոչ ամբողջական վերարտադրություն)։
• Մասնագետների եւ շահագրգիռ կողմերի հետ փորձելու եմ լուծումներ գտնել՝ էլեկտրոնային լրատվական միջոցների համար պատասխանատու անձանց նույնականացնելու համար, որպեսզի յուրաքանչյուր անձ իր իրավունքների խախտման դեպքում հստակորեն իմանա, թե ում դեմ կարող է ներկայացնել իր պահանջը։ Խնդիրը բավական բարդ է, սակայն, կարծում եմ, որ հնարավոր կլինի ներկայացնել լուծման գործուն մեխանիզմ։ Պահանջները նախատեսելուց բացի, հենց մասնագետները պիտի հուշեն և կոնսենսուսի գան, թե ում վերապահել այդ պահանջների չկատարման վերահսկողությունը և պատասխանատվության ենթարկելը: Սա կարևոր է հատկապես որ տպագիր և էլեկտրոնային մամուլը գործեն հավասար կանոններով և լինեն պատասխանատվության միևնույն տիրույթում:
• Այս պահին կիսալուծումների տիրույթում է վիրավորանք եւ զրպարտություն պարունակող գրառումների եւ մեկնաբանությունների (այդ թվում` կեղծ օգտատերերի կողմից) հեռացման, ինչպես նաև՝ դրանց համար պատասխանատվության հարցը։ Միջազգային պրակտիկան նման գրառումների համար առաջարկում է մի շարք լուծումներ՝ ամենաբարդից մինչեւ ամենապարզ։
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեզանում վիրավորանք, զրպարտություն, ատելություն պարունակող խոսքն է գերակշռող դարձել։ Իհարկե սա միայն մեզ չէ, որ հատուկ է, ու ժամանակ առ ժամանակ ատելության խոսքի բռնկում է տեղի ունենում մի շարք երկրներում եւս, օրինակ Մեծ Բրիտանիայում՝ Բրեքսիտով պայմանավորված, Իտալիայում՝ փախստականների ներհոսքով եւ այլն։
Խոսքի ազատության բնագավառում միջազգային ամենահայտնի կազմակերպություններից մեկը այս տարվա ընթացքում հրապարակել է առանձին զեկույցներ մի շարք եվրոպական երկրներում ատելության խոսքի վերաբերյալ՝ նշելով ոչ միայն խնդիրները, այլ նաեւ հնարավոր լուծումները։ Հայաստանյան վերջին իրադարձությունները, կարծես թե, դարձան յուրօրինակ լակմուսի թուղթ մեզ համար, առավել ակնառու դարձրեցին ոլորտում առկա խնդիրները, սկիզբ դրեցին լուծման ուղիների վերաբերյալ հասարակական բանավեճի։ Առաջարկվող լուծումները, իհարկե, տարբեր են, երբեմն չափազանց կտրուկ՝ որոշ դեպքերում առաջարկելով նախատեսել ընդհուպ քրեական պատասխանատվություն։ Ես այն կարծիքին եմ, որ մի կողմից չի կարելի անտեսել կուտակված խնդիրները, մյուս կողմից լուծումը պետք է լինի այնպիսին, որը մի իրավունքի պաշտպանությունը չզոհաբերվի մյուսին՝ ապահովելով ինչպես խոսքի ազատության իրավունքի, այնպես էլ անձի պատվի ու արժանապատվության, անձնական կյանքի պաշտպանվածության իրավունքը։ Չեմ ցանկանում որևէ բանաձեւված լուծում առաջարկել, կարծում եմ` բազմաշերտ քննարկումների ընթացքում կհանգենք որոշակի լուծումների»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից