ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համաներումը գաղտնի կպահվի հասարակությունից՝ մինչեւ վերջին րոպեն 09/06/2018 12:32 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Օրինագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ումից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե կառավարության օրակարգում կա՞ համաներման նախաձեռնության՝ ԱԺ-ին դիմելու հարցը։
«Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013թ.։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, ավելին, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց հանդիպել եմ Արմավիր ՔԿՀ-ում, և ակնհայտ է, որ նրանց հանրային վնասակարության աստիճանն այլևս ժամանակավրեպ է»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ համաներում իրականացնելու առաջարկով դիմել է նաև ՀՀ վարչապետին։
Փոխնախարարն ասաց, որ չի կարող այդ մասին խոսել, որովհետև համաներման հարցն ունի գաղտնիության ռեժիմ. «Մինչև վերջին րոպեն այն գաղտնի է լինելու հասարակությունից։ Բնականաբար, համաներման արդյունքում ՔԿՀ-ների բեռնաթափում կլինի, և այս առումով ուղղակի ասեմ, որ շահագրգիռ անձանցից մեկը նաև Արդարադատության նախարարությունն է»։
Արձագանքելով՝ պատգամավորը հայտարարեց,որ համաներումն ուղղակի անհրաժեշտություն է, ապա անդրադարձավ ցմահ դատապարտվածների պայման պայմաններին։ «Ցմահ ազատազրկման և առավել ծանր հանցագործությունների դեպքում կալանավորը զրկված է իր հարազատի՝ ծնող, կին, երեխա, հուղարկավորությանը մասնակցելուց։ Չե՞ք կարծում, որ մեր օրենսդրությունը ծայրահեղ խստացված է, և այստեղ նույնպես վերանայման կարիք կա, որովհետև երեկ ես մի կալանավորի համար դիմեցի արդարադատության նախարարին և, իհարկե, պատասխանն այն էր, որ առավել ծանր հանցագործության դեպքում կալանավորն ուղղակի իրավունք չունի մասնակցելու իր հոր հուղարկավորությանը։ Այստեղ նույնպես պետք է առավել ժամանակակից երկրների ՔՕ-ներին համահունչ դարձնենք։ Պատժի առավելագույն խստացումն ու այդ մարդկանց ՔԿՀ-ներում պահելը, չեմ կարծում, որ ամենաարդյունավետ տարբերակն է՝ այնուհետև հասարակական կյանքին ինտեգրելու համար։ Շատ ավելի ճկուն մեթոդներ կան»։
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ ցմահ ազատազրկվածների պահման պայմանների հետ կապված հարցերը փոփոխման ենթակա են. «Արդարադատության նախարարությունն այս առումով շարունակաբար միջոցառումներ է ձեռնարկում։ Վերջին նախաձեռնությունը, որ ներկայացրեց կառավարությունը, ցմահ ազատազրկվածների տեսակցությունների թվի կրկնապատկումն էր։ Մեր ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ՝ մենք ընդլայնում ենք նաև ցմահ ազատազրկված անձանց իրավունքները, հետագայում եթե անվտանգության հարցերը լուծվեն, կկարողանանք նրանց թույլ տալ մասնակցել նաև հուղարկավորությանը»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից