ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազարի փոխարեն 09/06/2018 11:45 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը հավանություն տվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի փոխանցմամբ՝ նախագծով նախատեսվում է, որ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է 2018թ. հոկտեմբերի 1-ից հետո արձանագրված ծնունդների վրա:
«Որոշմամբ ցանկանում ենք հաղորդագրություն հղել, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի պետության համար և տենդենցը ցույց է տալիս, որ անհանգստանալու խնդիր կա, ուստի պետք է երկրորդ երեխայի ծննդին վերաբերվել պատասխանատու»,- ասաց Թանդիլյանը: Նրա խոսքով՝ որոշումն իրականացնելու նպատակով պետությունն ընթացիկ տարվա ընթացքում կհատկացնի 350 մլն դրամ, այդ թվում նախարարության խնայողությունների հաշվին: Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց որոշման ընդունումը և նշեց, որ ունենք ծնունդների անկման տենդենց: Ըստ նրա՝ 2016 թվականին ծնունդների թիվը եղել է 40800, 2017-ին՝ 38 հազար:
«Հույս ունեմ՝ մյուս տարի կպարզվի, որ հատկացվող գումարները չեն հերիքում և անհրաժեշտ են տրամադրվող միջոցներն ավելացնել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց զույգ երեխաների ծնվելու պարագայում՝ երկրորդ և երրորդ երեխայի հանրագումարը կրկնապատկվի, այսինքն` ընդհանուր ծնողները ստանան 2 մլն 300 հազար դրամ:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց, որ ներկայիս օրենքով հենց այդպես էլ նախատեսված է:
Վարչապետ Փաշինյանն առաջարկեց առաջին երկու երեխաների՝ զույգ ծնվելու դեպքում նման կարգ սահմանել, ինչն արժանացավ կառավարության անդամների հավանությանը: Վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց ներկայացված նախագծի ընդունումը հետաձգել և հաջորդ շաբաթվա ընթացքում ներկայացնել լրամշակված նախագիծը:
Երկրորդ երեխայի` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն հազար դրամի չափով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ