ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պետք չէ ցույց տալ, թե իբր նոր Հայաստան եք սարքում. չկա նոր Հայաստան». Էդուարդ Շարմազանով 09/06/2018 16:43 | Քաղաքական
«Այս փաստաթուղթը չպետք է ձեռքի հետ, ոտքի վրա բերել ԱԺ և շտապ ընդունել։ Ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա համապատասխան ձև և բովանդակություն»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նկատի ունենալով կառավարության ներկայացրած ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
«Մենք շատ լավ հիշում ենք, որ մեր այսօր իշխանության ներկայացուցիչները, երբ ընդդիմություն էին, շատ դեպքերում քննադատում էին մեզ և մեր կառավարության ներկայացուցիչներին, որ լինում են օրենսդրական նախաձեռնություններ, որոնք շտապ կարգով գալիս են և բովանդակային առումով չեն համապատասխանում այս դահլիճում քննարկման կարևորությանը։ Ուստի, հարգելի կառավարություն, որևէ բան չի փոխվել, կառավարություն և ԱԺ հարաբերություններում, մենք ձեր գործընկերներն ենք, բայց պահանջում ենք՝ այսուհետ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն բերելիս՝ առաջնորդվել ոչ թե քաղաքական շահով, այլ օրենքին տաք համապատասխան տեսք։ Խնդրում եմ՝ հաշվի առեք այն բոլոր մտահոգությունները, որոնք բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն ասացին»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Շարմազանովը չի կարծում, թե կա մի քաղաքական ուժ, որը դեմ է այդ օրենսդրական նախաձեռնության գաղափարին, բայց, ըստ նրա՝ ձևակերպումները թերի են. «Համամիտ եմ Արամ Սարգսյանի հետ, որ չպետք է վհուկների որսի վերածենք ցանկացած օրենսդրական նախաձեռնություն։ Ընդհակառակը, ժողովրդավարությունը հուշում է, որ դու ոչ թե պետք է խստացնես քրեական պատասխանատվությունը, այլ ապաքրեականացնես։
Ժողովրդավարությունից եք խոսում. ամբողջ Եվրոպան դրան է գնում։ Մարդկանց բռնելու այդ մոլուցքից դուրս եկեք։ Իհարկե, ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի, բայց այստեղ կա հանրային իրազեկման խնդիր։ Մի քանի օրում այդ 3 մլն բնակչությանը ո՞նց եք իրազեկելու։ Պոտենցիալ կաշառք տվողը գուցե հասկանում է, բա էն ժողովուրդը։ Սա շատ լուրջ հարց է։ Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ այս օրենքը նորմալ նայեք»։
Նա հիշեցրեց, որ 2015թ. ընտրակաշառքի համար սահմանվել է քրեական պատասխանատվություն և կոչ արեց նոր իշխանություններին՝ ցույց չտալ, թե իբր նոր Հայաստան են սարքում. «Չկա նոր Հայաստան, Հայաստանը մեկն է՝ Հայկ Նահապետից մինչև այսօր։ Կա միասնական Հայաստան, որի սկիզբը դրվել է մ.թ.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին Խոշաբ գետի ճակատամարտում, որտեղ Հայկը հաղթեց Բելին, ու գնալու է դեպի հավերժություն։ Գործընկերներիցս մեկն այստեղ հանցագործության մասին հաղորդում տվեց՝ նշելով, թե այստեղ կան մարդիկ, որոնք ընտրակաշառք են տվել։ Դա հանցագործության մասին հաղորդում է, անուններ հնչեցրեք, չի կարելի գործընկերներին վիրավորել։ Այս ամբիոնից խոսելիս՝ 7 անգամ մտածեք, նոր խոսեք։ Ձեր շեֆն էր ասում՝ մտածեք, նոր խոսեք, ուրեմն՝ մտածեք, նոր խոսեք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ