ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմատապես փոխվել է Արցախի հակամարտության լուծման փիլիսոփայությունը. Նորիկյան 09/05/2018 22:42 | Մեկնաբանություն
Ժամանակն է ընդունել նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ ու ռազմական դոկտրին։ Ֆեյսբուքում նման կարծիք է հայտնել փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մեր պետությունը փոխվել է արմատապես ու որակապես, ձևով ու բովանդակությամբ:
Փոխվել է նաև մեր ժողովրդի մտածողությունը և իր վաղվա օրը կառուցելու տրամադրվածությունը:
Հասարակության մոտ վերականգնվել է հավատը սեփական ուժերի հանդեպ, և ամենակարևորը՝ մարդիկ սկսել են հավատալ, որ իրենց վարքագծից ու որոշումներից է կախված երկրի ապագան:
Բացի այդ, Հայաստանն այժմ այլ ընկալում ունի միջազգային հանրության դիտանկյունից:
Փոխվել են նաև Հայաստանի պատկերացումներն ու դիրքորոշումները ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրների լուծման գործընթացում:
Այս ամենի հետ զուգահեռ, այլ ընկալում են ձեռք բերել Հայաստանի առջև ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները:
Հայաստանի նոր իշխանությունները որակապես նոր սանդղակի վրա են բարձրացրել իրավական պետության կառուցման, օրինականության վերականգնման, ոչ ֆորմալ ինստիտուտների վերացման, օրենքի առաջ բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների կիրառման հարցերը, ինչը խոսում է որակապես նոր իրողությունների և հարցերի լուծման գործիքակազմի մասին:
Ինչ-որ առումով փոխվել է նաև տարածաշրջանային հակամարտությունների լուծման վերաբերյալ ունեցած պատկերացումները:
Նոր իրողությունների խորապատկերում Հայաստանը կանգնած է արմատական փոփոխությունների առաջ, և այս առումով Հայաստանի նոր իշխանությունների առջև ծառացած են լրջագույն խնդիրներ, որոնք հրատապ լուծման անհրաժեշտություն են զգում…
Իմ կարծիքով, խոսքը գնում է երկու կարևորագույն փաստաթղթերի՝ նոր «Ազգային անվտանգության ռազմավարության» հայեցակարգի և «Ռազմական դոկտրինի» ընդունման մասին:
Նշված փաստաթղթերն ընդունվել են 2007թվականին:
Անցած տասնմեկ տարիների ընթացքում Հայաստանում շատ բան է փոխվել, և Հայաստանն ինքն է փոխվել:
Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, հնարավորինս սեղմ շարադրենք այն գլոբալ փոփոխությունները, որոնք կատարվել են վերջին տասնմեկ տարիների ընթացքում:
Այսպես.
1. Փոխվել է մեր երկրի դեմոգրաֆիական պատկերը, և էապես կրճատվել բնակչության թվաքանակը,
2. Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ պետություն,
3. Հայաստանը ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը,
4. Արմատապես փոփոխության է ենթարկվել երկրի սահմանադրությունը, և Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի,
5. 2016թ. ապրիլյան պատերազմի արդյունքում արմատապես փոխվել է Արցախի հակամարտության լուծման փիլիսոփայությունը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման վերաբերյալ ունեցած պատկերացումները:
6. 2018թ. ապրիլ ամսին Հայաստանում ժողովրդական համընդհանուր ընդվզման արդյունքում իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, և ժողովուրդը պատրաստ է պաշտպանել ու պահպանել իր իշխանությունը՝ աչքի առաջ ունենալով մի շարք լրջագույն մարտահրավերներ:
Վերը նշված սեղմ հանգամանքների լույսի ներքո գտնում եմ, որ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս արագ ընդունելու նոր «Ազգային անվտանգության ռազմավարության» հայեցակարգ, ինչպես նաև նոր «Ռազմական դոկտրին», որոնք համահունչ կլինեն ստեղծված նոր իրողություններին ու մարտահրավերներին և կդառնան այն կենսունակ գործիքները, որոնք հնարավորություն կտան լուծելու նշված խնդիրները:
Կարծում եմ, որ նոր իշխանությունները այս ուղղությամբ պետք է սկսեն կոնկրետ ու գործնական քայլեր իրականացնել…»
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից