ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արձանագրվել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու խոչընդոտման 4 դեպք. «Իրավունքի ուժ» 09/04/2018 12:03 | ԼՐԱՀՈՍ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2018 թվականի հունիս, հուլիս, օգոստոս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու խոչընդոտման 4 դեպք։
Հասարակական կազմակերպությունը ներկայացնում է արձանագրված դեպքերը՝ ըստ ժամանակագրության։
Հունիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում Դավիթ Գյուրջյանի՝ Փաստաբանների պալատի դեմ բերված բողոքի քննության ընթացքում Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը առարկել է դատական նիստի տեսանկարահանման դեմ՝ պարզաբանելով, որ այդ օրը եթերային տեսք չի ունեցել և չի ցանկացել նկարահանվել։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը ընդունել է Գևորգ Գևորգյանի առարկությունը և արգելել է տեսանկարահանում իրականացնել դատական նիստի ընթացքում։
Հունիսի 11-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ ընթացող Սուրեն Ջեյրանյանի ավտովթարի գործով դատական նիստի ժամանակ դատական կարգադրիչը խոչընդոտել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանին իրականացնել իր մասնագիտական գործունեությունը՝ թույլ չտալով լուսանկարահանել դատական նիստի ընթացքը։ Դատական կարգադրիչը մինչև նիստի սկսելը լրագրողին զգուշացրել է, որ միայն մեկ օպերատորի է թույլատրվել նկարահանում իրականացնել։ Փաստացի այս դեպքում խտրական մոտեցում է ցուցաբերվել դատարանի կողմից։
Հունիսի 20-ին Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում Անդրեաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ, «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուիզա Սուքիասյանին դատավոր Վարդան Գրիգորյանը արգելել է տեսալուսանկարահանում իրականացնել նախորոք դատարանին գրավոր դիմում չներկայացնելու պատճառաբանությամբ։ Նշենք, որ դատարանին տեսալուսանկարահանում անելու համար գրավոր դիմելու կարգ օրենքով սահմանված չէ։
Հուլիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում loritv.am կայքի խմբագիր Նարինե Ավետիսյանի հանդեպ բռնության գործով դատական նիստի ժամանակ դատավոր Լուսինե Աբգարյանը մերժել է տուժողի ներկայացուցչի միջնորդությունը՝ լրագրողների աշխատանքը չսահմանափակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ դատական նիստի մասնակիցները, բացառությամբ գործով մեղադրյալ ճանաչվածների, առարկություն չեն ունեցել դատական բաց նիստի ողջ ընթացքի նկարահանման դեմ:
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության բացերով:
ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը։ Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և դատավորները, և լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզբունքների պահպանման համար:
Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով:
Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում և սահմանափակում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում.
Բոլոր դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքի չհիմնավորված սահմանափակումներից և ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը։
ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։
Բարձրագույն դատական խորհրդին՝ օրենքով սահմանված կարգով հաստատել զանգվածային լրատվության միջոցների եւ դատարանների փոխհարաբերության կանոնները՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։
Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործընթացին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ