ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ընտանիքս թիկունքում չէր, ընտանիքը սկսվում է խրամատից՝ իմ կողքին կանգնած իմ զինվորից». Փոխգնդապետ Զավեն Հունանյան 09/03/2018 16:52 | ԼՐԱՀՈՍ
Տանը՝ մեկ զինվոր ունի, դիրքերում՝ տասնյակ. կյանքի 37 տարիներից 19-ը փոխգնդապետ Զավեն Հունանյանը ծառայում է հայրենիքին. հարկ լինելու դեպքում էլ իր զինվոր զավակներից 1 վայրկյան շուտ է կյանքը տալու հայրենիքի համար:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասում է սպան ու հավելում. «Աստծուց մի բան եմ խնդրում, երբ ժամանակը գա ու որդիս ծառայի, ծառայելու է ամենակարևոր ու բարդ տեղանքում ու որ իմ նման մի սպա կանգնած լինի նրա կողքին, այդ ժամանակ ես վստահ կլինեմ, որ նա անփորձանք կմնա հնարավորինս, իսկ հարկ լինելու դեպքում կյանքը տալիս՝ մենակ չի լինի»:
Զավեն Հունանյանը 3 անչափահաս երեխաների հայր է, զավակներին և կնոջը հաճախ չի տեսնում. Արցախում է ծառայում փոխգնդապետը, սակայն կինն ու երեխաները լավ են հասկանում նրա գործի կարևորությունը և ոչինչ բացատրելու կարիք չի լինում. «Նրանք հպարտ են՝ նման իրականությունում ապրելու համար»,- ասում է սպան:
2003թ. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Զավեն Հունանյանը նշանակվել է ծառայության ռեզերվային զորամասերից մեկում, շուրջ մեկ տարի անց, որպես անգլերեն լեզվին տիրապետող սպա, գործուղվել է Լիտվա՝ Միջազգային կապիտանների ակադեմիա, ուր օտար լեզվով ՆԱՏՕ-ի տակտիկան է ուսումնասիրել և ներկայացրել է Հայաստանը:
«Երբ վերադարձա Լիտվայից ու շարունակեցի ծառայությունս, մի պարզ բան հասկացա,- պատմում է Հունանյանն ու հավելում,- նման զորամասերում ես չէի կարող հասնել իմ երազանքներին, լինել պիտանի, իսկական սպային վայել առաքելություն կատարել. լինել զինվորի կողքին՝ անմիջապես առաջնագծում, զգալ նրա շունչը և իմ ներկայությամբ ու բանիմացությամբ ոգևորել նրան մարտական առաջադրանքի ժամանակ ու ճշգրիտ կատարման գործում»:
Այսպիսով, 2009թ. երիտասարդ սպան որոշում է մեկնել Արցախ, այս որոշումը շատերի զարմանքն է առաջացնում, թե ինչպես կարող է քաղաքային զորամասում ծառայող սպան խնդրել որպեսզի իրեն Արցախ տեղափոխեն, սակայն որոշել էր և Գլխավոր շտաբի պետին դիմելով ասել. «Տարեք ինձ այնտեղ, ուր իմ կարիքը կա»:
Պարզվում է՝ Արցախ մեկնելու որոշման պատճառներն առավել խորքային էին. հայրը արցախյան պատերազմի տարիներին «Մուշ» կամավորական ջոկատի հրամանատարն է եղել, այս ֆիդայական ջոկատն առաջինն էր, որը մեկնել է Արցախ՝ պատերազմի լուրը լսելուց հետո:
Մի պահ լռելուց հետո Հունանյանը կրկին շարունակեց պատմել՝ Արցախյան պատերազմի ժամանակ հոր մանկության զոհված ընկերների՝ Մուշեղ Մխոյանի (Վոժդ), Մովսես Գյորգիսյանի (Մոսո), Սամվել Գևորգյանի մասին. «Նրանց աճյունները հանգչում են Ծիծեռնակաբերդում, նրանք իմ հոր մանկության ընկերներն էին, ու շարժումը նրանց էլ ավելի էր մոտեցրեց»:
Ցավի ու հպարտության այս տողերի արանքում էլ երիտասարդ Զավենի՝ Արցախ մեկնելու որոշման պատճառն ամբողջացավ: Արցախ մեկնելուց հետո նշանակվել է ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող տարբեր զորամասերում՝ մարտկոցի հրամանատարից մինչև մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատար պաշտոններում՝ այժմ ղեկավարելով 1-ին կարգի զորամասերից մեկի կարևորագույն բաժանմունքներից մեկը:
Փոխգնդապետ Հունանյանը 2015թ. որոշել է ուսումը կրկին շարունակել և Պաշտպանության նախարարության առաջարկով մեկնել է Ղազախստանի հանրապետություն, սակայն գիտակցելով Արցախում խառը իրավիճակը՝ խնդրել է ուսումը շարունակել Հայաստանում. «Հարկ եղած դեպքում որպեսզի շուտ հասնեմ իմ ընկերներին օգնության»,- պատմում է սպան:
Իսկ ընկերներին օգնության շտապելու անհրաժեշտությունը չուշացավ. 2016թ. փետրվարին հակառակորդի ոտնձգություններն ակտիվացան. «Մեր կողմից բազմաթիվ կորուստներ ունենալու պատճառով, առանց զգուշացնելու ինստիտուտի ղեկավարությանը, գիշերով մեկնեցի Արցախ՝ տանը թողնելով 2 տարեկան տղայիս և 4 ամսական աղջկաս»:
Ապրիլյան պատերազմի օրերին հրամանատարն իր զինվորների հետ Ջեբրաիլում էր, իսկ կինն ու երեխաները՝ Երևանում. «Ընտանիքս թիկունքում չէր, ընտանիքը սկսվում է խրամատից՝ իմ կողքին կանգնած իմ զինվորից,- ասում է Հունանյանն ու հավելում,- երեխաներս ապահով էին, սակայն մյուս երեխաներս՝ իմ քաջ զինակից ընկերներն ու զինվորները, նույնպես ունեին իմ կարիքը»:
Ավելի ուշ փոխգնդապետը պետք է պարզեր, որ առանց տեղյակ պահելու ակադեմիայից հեռանալու և Արցախ մեկնելու համար իրեն ակադեմիայից հեռացրել են։
Զրույցի ավարտին պարզեցինք, որ բազմազավակ սպայի ընտանիքը բնակվում է 1 սենյականոց բնակարանում, այն էլ՝ վարձակալական հիմունքներով: Այդուհանդերձ, այդ դժվարությունները չեն կոտրում սպայի մարտական ոգին, որդուն էլ նույն կերպ է դաստիարակում՝ որպես ապագա սպա. «Իսկ դժվարությունները հաղթահարելի են, անօթևան չենք մնա, մի օր պետությունը մեզ կնկատի, երևի»,- ժպիտով ասում է փոխգնդապետը:
Պաատրաստեց՝ Էլեն Առաքելյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից