ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանե Թանդիլյանը հանդիպել է ԵՊՀ-ում սովորող ապագա սոցիալական աշխատողների հետ 09/03/2018 19:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 3-ին Երևանի պետական համալսարանում էր։ Նախարարին հյուրընկալել էին ոլորտին ամենամոտ կանգնած մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ ապագա սոցիալական աշխատողները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախարարը նախ ողջունեց ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ` նշելով, որ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների բաժինը ռազմավարական նշանակություն ունի սոցիալական ոլորտի և սոցիալական ծառայությունների զարգացման գործում, ապա կոչ արեց հարգել ու գնահատել իրենց ընտրած մասնագիտությունը։
Մանե Թանդիլյանը ուսանողներին ներկայացրեց ոլորտում առկա հիմնական խնդիրները, խոսեց սոցիալական աշխատանքի օրենսդրական կարգավորման անհրաժեշտության և դաշտում աշխատողների մասնագիտական կրթության խնդիրների մասին։ Նա նշեց՝ ոլորտը նոր հայացքների, նոր մոտեցումների ու նոր տեսլականի կարիք ունի, իսկ մարդակենտրոն այս մասնագիտություն ստացող ուսանողները հենց այն գործընկերներն են, որ պետք են պետությանը դաշտը զարգացնելու համար։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեր երկրի հայելին է։ Մեր աշխատանքի արդյունքում է հաճախ մարդը որոշում որտեղ ապրել, ինչպես գործել։ Ու մեր աշխատանքի հիմնական գնահատողն էլ հենց այդ քաղաքացին է, ով դժվարին իրավիճակից դուրս գալու համար աջակցության կարիք ունի։ Այստեղ է, որ մենք պետք է միասնական թիմ դառնանք ՝ ճիշտ և հասցեական լուծումներ տալու մեր քաղաքացիների խնդիրներին»,- նշեց նախարար Մանե Թանդիլյանը։
Նախարարին ոլորտին առնչվող իրենց հարցերն ուղղեցին ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսական կազմի ներկայացուցիչները։ Ներկաներին հետաքրքրում էր ոլորտի բարեփոխումների վերաբերյալ նախարարի մոտեցումներն ու այն դերակատարությունը, որ կարող է ունենալ սոցիալական աշխատողի մասնագիտություն ընտրած այսօրվա և վաղվա շրջանավարտը։
«Ես ակնկալում եմ, որ դուք կլինեք ակտիվ ու անկաշկանդորեն կբարձրաձայնեք ձեր մոտեցումների մասին։ Ոչինչ քարացած չէ։ Ոլորտում աշխատողները ինձ հաճախ են պատասխանում՝ օրենքն այսպես է թելադրում։ Ես միշտ հիշեցնում եմ, որ այդ օրենք մշակողն էլ ենք մենք։ Մեր գործունեության հիմքում պետք է լինի մարդը։ Օրենքը միայն գործիք է, որ պետք է օգտագործենք ի նպաստ մարդու»,- նշեց Մանե Թանդիլյանը։
Ուսանողների հետ հանդիպումից հետո նախարարը նաև կարճ աշխատանքային քննարկում ունեցավ սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ բաժնի դասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։ Ներկաները քննարկեցին ոլորտին առնչվող խնդիրները, ԵՊՀ-ի և նախարարության համագործակցության դերը այդ խնդիրների լուծման գործում։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը հավաստիացրեց՝ ֆակուլտետը պատրաստ է առաջարկել իր փորձագիտական ողջ ներուժը՝ ի նպաստ սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների։ «Մեր ֆակուլտետի և նախարարության համագործակցությունը փոխշահավետ է և առաջիկայում վստահ եմ այդ գործընկերությունը ավելի արդյունավետ, ավելի ակտիվ ու առարկայական կդառնա»,- նշեց դեկանը։ Նախարարն էլ առաջարկեց լրամշակել նախկինում ստորագրված համագործակցության հուշագիրը՝ դարձնելով այն առավել բազմակողմանի և գործնական»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ