ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին 09/02/2018 21:21 | Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Սահմանադրության փոփոխության ուղղությամբ, որի արդյունքում Ազգային ժողովը կարող է լուծարվել առանց վարչապետի հրաժարականի։
«Ըստ գործող Սահմանադրության՝ վարչապետը պետք է հրաժարական տա, և երկու անգամ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը չընտրի նոր վարչապետ, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն պետք է արձակվի։ Եվ, ըստ էության, կառավարության ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանի կողմից, այս քաղաքական պայմանավորվածությունը հստակ արձանագրվել է խորհրդարանի, կառավարության և ժողովրդի կողմից: Սակայն հետևելով Հայաստանի քաղաքացիների տրամադրություններին՝ նրանք ուզում են, որ լինի որոշակի երաշխիքներ, որ իրենք վարչապետի ենթադրվող հրաժարականից հետո նորից ստիպված չեն լինելու հեղափոխություն անել: Բնականաբար, ես կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի քաղաքացիները կանեն այդ հեղափոխությունը, բայց, նաև մարդկանց այս ուղերձը ընկալելով, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք երաշխիքներ, որ հակաժողովրդական գործընթացներ ձեռնարկելու փորձեր չեն արվելու»,- «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով, պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որտեղ խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ առանց վարչապետի հրաժարականի, այսինքն՝ խորհրդարանը ինքը պետք է ընդունի ինքնալուծարման որոշում։
Նա հավելեց, որ դրա համար կա երկու տարբերակ. «Առաջին տարբերակն այն է, որի մասին ես խոսել եմ: Պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որտեղ խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ նաև առանց վարչապետի հրաժարականի: Այսինքն, խորհրդարանը ինքն ընդունի ինքնալուծարման մասին որոշում, իհարկե, եթե, այսպես ասած, կայուն մեծամասնություն գոյություն չունի կամ այլ պայմաններում: Սա տարբերակներից մեկն է և ամենաերաշխավորված տարբերակներից մեկն է: Կարող է լինել նաև այլ տարբերակ, որ խորհրդարանական ուժերը ուղղակի այդ մասին ստորագրեն համաձայնագիր, բայց քանի որ մենք գիտենք, որ այդ համաձայնագրերը կարող են բավարար չթվալ մեր հանրությանը, հիմա աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա: Փաթեթը շուտով պատրաստ կլինի, և մենք այն կուղարկենք խորհրդարան: Այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, ինչպես նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքերով՝ ամենաուշը մյուս տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ