ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լիդիան Արմենիա»-ն մտահոգություն է հայտնում պետական գերատեսչությունների կողմից հետևողական հակաօրինական գործողությունների միջոցով Ամուլսարի ծրագիրը թիրախավորելու կապակցությամբ 09/01/2018 14:03 | ԼՐԱՀՈՍ
Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրնեսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս կապակցությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել:
Այս ընթացքում ընկերությունը ներդրել է մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար և պատրաստակամ է ավարտին հասցնել այս ներդրումային ծրագիրը՝ ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի, շրջակա համայնքերի և ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության:
Վերջին երեք ամսվա ընթացքում Լիդիանն ապօրինի կերպով զրկվել է շինարարական աշխատանքները շարունակելու հնարավորությունից: Ընկերությունն ակնկալել է, որ Կառավարությունը կապահովի տարրական օրենքի գերակայությունը: Կառավարության կողմից օրենքի գործարկումը չապահովելը հանգեցրել է լուրջ ֆինանսական և բարոյական վնասների Ընկերության համար, որոնք շարունակվում են և մեծանում են Կառավարության կեցվածքի հետևանքով:
Հուլիսի 6-ից Կառավարությունը նախաձեռնել էր տեսչական ստուգումներ Ամուլսարում: Ընկերությունը միշտ բաց ու պատրաստ է եղել ցանկացած ստուգման: Ստուգումների մեկնարկից առաջ Ընկերությունը զգուշացրել է կառավարության ներկայացուցիչներին, որ Տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը, լինելով ակտիվիստ, Ամուլսարի դեմ բազմիցս միակողմանի, չհիմնավորված բացասական կարծիքներ է արտահայտել, ինչը հստակ ապացուցում է Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի հետ իր լրջագույն շահերի բախման փաստը: Այս պարագայում, կարծում ենք, որ նա չէր կարող օբյեկտիվ և պրոֆեսիոնալ իրականացնել տեսչական ստուգման գործառույթը:
Տեսչական մարմնի հրապարակած եզրակացությունը և դրան հաջորդած Արթուր Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները նպատակ ունեն առանց որևէ իրավական և գիտական հիմքի, մակերեսեային պատճառաբանություններով վիժեցնել Հայաստանի ամենամեծ արտասահմանյան ներդրումը: Տեսչական խմբի կողմից հանրության անհանգստության պատճառ հանդիսացող ոչ մի թերություն չգտնելու պարագայում, Արթուր Գրիգորյանն անհեթեթ և ոչ իրավական եզրակացություններ է հրապարակել՝ բոլորովին չգիտակցելով իր առաքելության լրջությունը և նման անպատասխանատու վերաբերմունքի հետևանքները:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկ անգամ ևս շեշտում է, որ Ամուլսարի ծրագիրը նախագծվել է և կառուցվում է ամենաբարձր բնապահպանական չափանիշներով և այս փաստը անտեսվել է Կառավարության կողմից: Որոշակի ուժեր օգտվում են Կառավարության անգործությունից՝ սեփական շահերը հետապնդելով, փորձելով հեղինակազրկել Ամուլսարի ծրագիրը: Այս նպատակին ծառայեցվում են թե՛ անկեղծ ու անտեղյակ, թե՛ հատուկ վճարվող ակտիվիստները, ինչպես նաև այդ տարածքի որոշ անպատասխանատու էլեմենտներ:
Երեք ամիս տևող այս ծանր իրավիճակը լուրջ հետևանքներ է ունենում՝ վնաս հասցնելով Լիդիանում ստեղծված իրավիճակից ուղղակի տուժող հազարավոր հայաստանցիներին և նրանց ընտանքիներին և անվերականգնելի հարված է հասցնում երկրի ներդրումային մթնոլորտին և տնտեսությանը։
Ընկերությունը դիմում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանին. շուտափույթ քայլեր ձեռնարկել` Ամուլսարի ծրագրի շուրջ տևական ապօրինությունը վերացնելու և պետական գերատեսչությունների կողմից միջազգային Ընկերության նկատմամբ ապօրինի գործողություններին վերջ տալու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից