ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուկրաինացի երաժշտի նկատմամբ ոստիկանների կիրառած ուժը եղել է համաչափ. Ոստիկանապետ 08/30/2018 22:37 | Անցուդարձ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր Հյուսիսային պողոտայում ներկա էր «Համերաշխություն փողոցային երաժիշտներին» ակցիային, որը կազմակերպվել էր ի աջակցություն երեկ երեկոյան բերման ենթարկված ուկրաինացի երաժշտի և հայտարարել, որ ոստիկանները գործել են իրենց լիազորությունների շրջանակներում։
Վ.Օսիպյանը հորդորեց ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և հույս հայտնեց, որ միջադեպի հետևանքով ուկրաինացու կարծիքը ոստիկանության և Հայաստանի հանդեպ չի փոխվել։
Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետն ասաց, թե բնակիչների կողմից ստացել են բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ նշված պողոտայում նվագող երաժիշտներն աղմկում են՝ խանգարելով մարդկանց հանգիստը: Ավելին, ըստ ոստիկանապետի՝ երաժիշտները գտնվել են ոչ սթափ վիճակում, հայհոյանքներ հնչեցրել, ուստի ոստիկաններն ստիպված են եղել միջամտել։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով փորձում երաժիշտներից մեկին հեռացնել պողոտայինց, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել: «Ազատության» լրագրողի այն դիտարկմանը, որ սոցիալական ցանցերում կարծիքներ են հնչում, թե ոստիկանները հին ավանդույթներին են վերադարձել, Օսիպյանը հայտարարեց. «Ոստիկանությունը գործում է «Ոստիկանության մասին օրենքով» և այդ պահին էլ է գործել այդ օրենքով։ Ըստ դրա, նախատեսված է նաև ֆիզիկական ուժ գործադրելը: Չի կարող ոստիկանը բոլորի հանդեպ լինել այնպիսին, ինչպես որ բոլորն են ուզում»։
Տեսանյութերում երևում է, որ ոստիկաններն ուժ են կիրառում, այսպես կոչված, «իռոկեզ» սանրվածքով մի փողոցային երաժշտի նկատմամբ, ով ազգությամբ ուկրաինացի է։ Վերջինս իրեն ուղղված հարցին պատասխանում է․ «Ես ոչինչ չեմ արել, հարցրեք նրանց, թե ինչ եմ արել։ Ես հարգում եմ ուրիշների օրենքները»։
Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը, որը հաճախ է լինում Հյուսիսային պողոտայում, ասում է, որ երաժիշտներն անգամ «ցածր էին նվագում»։ «Մեր պարոն ոստիկանները մոռացել են, որ իրենք նույնքան ատելություն էին հարուցում իրենց հանդեպ, ինչքան Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որոնց հրահանգներով ծեծում էին ցուցարարներին, լրագրողներին: Հիմա մեր կողմից էդ ժեստը կա, որ դուք մեր ոստիկաններն եք, բայց իրենք չեն կարողանում դառնալ մեր ոստիկանները։ Նրանք ներկայացնում են իշխանությունը, գալիս են մարդկանց նեղում են, մարդկանց քշում են, նվաստացնում են: Էդ մարդիկ էլ խոցելի են․ նախ արվեստագետ են, հետո՝ որ եկել են այստեղ մի քանի դրամ վաստակելու, ուրեմն նաև կարիքավոր են: Ու միանգամից դրանց վրա՞ ուժները կպատի»,- ասում է Մարտիրոսյանը։
Արձագանքելով ոստիկանապետի հայտարարությանը, թե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, նա նշում է․ «Ասենք թե մարդը ոչ սթափ է, ընդ որում՝ ոչ մի հայհոյանք չի եղել, ես հարցրել եմ, հետաքրքրվել եմ: Էդ չի նշանակում, որ ձեռքերը պիտի ջարդես, գլուխը ասվալտին կպցնես»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից