ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորները մտահոգված են բեռնատարներով ցորենի ներկրումն արգելելու՝ Վրաստանի կառավարության որոշմամբ 08/29/2018 12:23 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի խորհրդարանի պատգամավորները մտահոգված են Վրաստանի կառավարության որոշմամբ, որի համաձայն՝ սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը: Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում խնդրի վերաբերյալ մտահոգություն հայտնեց ԱԺ «Ել» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Վրաստանում սեպտեմբերի 15-ից կառավարության որոշում է ուժի մեջ մտնելու, որի համաձայն հացահատիկն այլևս չի կարող Հայաստան ներկրվել վերգետնյա տրանսպորտով: Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ: Իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա ցորենը, եթե միայն Փոթիով գա: Մենք եղբայրական պետություններ ենք, և ես կարծում եմ, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով: Եթե այս որոշումը սեպտեմբերի 15-ին ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիր կարող ենք ունենալ: Հացն առանց այդ էլ թանկացել է Ռուսաստանում ցորենի թանկացման հիմքով, իսկ հիմա կարող է կրկին թանկանալ՝ արդեն Վրաստանում բեռնատարներով ցորենի տեղափոխումն արգելելու հիմքով: Ես կոչ եմ անում կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և փորձել խնդիրը կարգավորել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»,- ընդգծել է Մարուքյանը:
Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ մինչև սեպտեմբերի 15-ը պաշտոնական այց են ունենալու Վրաստան:
«Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանը, իհարկե, իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի, սակայն, կարծում եմ, որ այստեղ ավելի շատ անելիք ունի մեր հարգարժան կառավարությունը»,- ասաց Շարմազանովը:
Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ Վրաստանի կառավարության որոշմամբ այդ երկրի տարածքում ևս արգելվելու է բեռնատարներով ցորենի փոխադրումը, ինչի հետևանքով Վրաստանում էլ բեռնափոխադրողները խնդիրների առաջ են կանգնել: «Վրաստանում էլ, փաստորեն, հացահատիկը մեկ տոննայի մեջ 40 դոլարով թանկանում է: Ստացվում է, որ այնտեղ էլ անհասկանալի իրավիճակ է առաջացել: Ես խոսել եմ Վրաստանի խորհրդարանում իմ գործընկերների հետ, առաջիկա նիստի ընթացքում այդ հարցը բարձրացվելու է, և փորձելու են բացատրություն ստանալ Վրաստանի կառավարությունից, թե ինչու են այսպիսի որոշում կայացրել, որը թե Վրաստանի, թե Հայաստանի բեռնափոխադրողների համար այդքան մեծ խնդիր է առաջացրել»,- մանրամասնեց Թորոսյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին շնորհակալություն հայտնեց կարևոր հարց բարձրացնելու համար՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունն անմիջապես կարձագանքի խնդրին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից