Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

Դատախազության պատասխանը Սամվել Ֆարմանյանին 08/29/2018   17:18  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազություն պարզաբանմամբ է  հանդես եկել՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների կապակցությամբ:

Ստորև ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն օգոստոսի 28-ին Ազգային Ժողովում անդրադառնալով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր քրոջ՝ ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը՝ հայտարարել է, թե «քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն շինծու գործ է», որը, իբր, առնչվում է իրեն՝ որպես պատգամավորի: Օգոստոսի 16-ին, գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել նաև Անահիտ Ֆարմանյանը, իսկ նրա պաշտպաններն իրենց տարաբնույթ հայտարարություններով փորձել են պատրանք ստեղծել, թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումները անհիմն են, իսկ Ա. Ֆարմանյանը երբեք չի հրաժարվել համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ: Այս առթիվ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տվյալ քրեական գործով Ա. Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա 2011թ. օգոստոսի 31-ից մինչև 2017թ. մայիսի 5-ը աշխատելով Գյումու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ում նախ որպես գիտության և արտաքին կապերի, այնուհետև որպես ուսումնագիտական և արտաքին կապերի գծով պրոռեկտոր՝ շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու աշխատանքները կատարելու պատրվակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական հանցավոր մտադրությամբ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից յուրաքանչյուրից, ֆակուլտետների դեկանատների գործավարների միջոցով, ստացել է 5500 ՀՀ դրամ գումար, որը նշված տարիների համար ընդհանուր կազմել է 19.409.500 ՀՀ դրամ, և հափշտակել այն:

Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ապացույցների բավարար համակցությամբ՝ վկաների ցուցմունքներով, համապատասխան փաստաթղթերի զննությամբ և այլն: Մասնավորապես, նշված դրվագով հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում նաև համալսարանի դեկանատների գործավարներ, այլ աշխատակիցներ, ինչպես նաև նշված տարիներին բուհն ավարտած և վերջինիս հետ ներկայումս որևէ առնչություն չունեցող բազում ուսանողներ, որոնք իրենց ցուցմունքներով հաստատել են յուրաքանչյուր ուսումնական տարում Ա. Ֆարմանյանի ցուցումներով գումար հավաքագրելու և նրան հատկացնելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Ա. Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է քրեադատավարական ընթացակարգերի խախտումներով, կամ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, հետախուզում հայտարարելու որոշումները հիմնավոր չեն, ապա ստիպված ենք պարոն Ֆարմանյանին հիշեցնել, իսկ հանրությանը՝ հետևություններ կատարելու համար տեղեկացնել, որ Ա. Ֆարմանյանին որպես կասկածյալ հարցաքննության հրավիրելու մասին հուլիսի 30-ին պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր: Այդ պարտականությունը կատարած ոստիկանները, սակայն, արձանագրել են, որ դուռը փակ է, իսկ հարևանը հայտնել է, որ տեղյակ չէ նրա գտնվելու վայրի մասին:

Նույն օրը ոստիկանության աշխատակցի կողմից Ա. Ֆարմանյանի հեռախոսին զանգ է կատարվել, որը, սակայն, ոչ աշխատակցի մեղքով, ընդհատվել է, ինչից հետո այլևս հնարավոր չի եղել նրա հետ կապ հաստատել: Փոխարենը նույն օրը վարույթն իրականացնող քննիչի և Ա. Ֆարմանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում վերջինիս հայտնվել է, որ հուլիսի 31-ին, ժամը 16–ին նրա պաշտպանյալի մասնակցությամբ՝ կասկածյալի դատավարական կարգավիճակով, Ախուրյանի քննչական բաժնում պլանավորվել են քննչական գործողություններ, և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Սակայն հուլիսի 31-ին քննիչին է զանգահարել պաշտպանը և հայտնել, որ քննչական բաժին ներկայանալու ծանուցում ստանալուց հետո փորձել է կապ հաստատել Ա. Ֆարմանյանի հետ, բայց չի կարողացել: Իսկ երբ հաջողվել է, Ա. Ֆարմանյանը հայտնել է, որ գտնվում է Վրաստանում և կվերադառնա 2-3 շաբաթ անց:

Անհրաժեշտ է արձանագրել, որ ավելի ուշ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված տվյալների համաձայն՝ Ա. ֆարմանյանը Բավրա մաքսակետով ՀՀ սահմանը հատել է հուլիսի 30-ին, ժամը 21.56-ին, ինչը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ գործողություններն իրականացնելու ողջ ընթացքում նա գտնվել է ՀՀ տարածքում:

Օգոստոսի 2-ին կայացվել է Ա. Ֆարմանյանին ձերբակալելու որոշում, որը, սակայն, ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցների կողմից ի կատար ածել չի հաջողվել՝ Ա. Ֆարմանյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Այսուհանդերձ, ոստիկանության աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս ազգականների հետ և, նշելով, որ նրա կողմից կամավոր ներկայանալը էական նշանակություն կունենա նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցում, հորդորել ներկայանալ, ինչը, սակայն, անտեսվել է: Արդեն օգոստոսի 7-ին, ապացույցների բավարար համակցությամբ, կայացվել է Ա. Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, օրենքով սահմանված հիմքերի առկայությամբ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում, որից հետո՝ օգոստոսի 8-ին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ բացարձակապես մտացածին և անհիմն են ինչպես Ա. Ֆարմանյանի կողմից վարույթ իրականացնող մարմնի հետ համագործակցության պատրաստակամության, այնպես էլ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ մեկի, այդ թվում նաև Սամվել Ֆարմանյանի անձով, հասարակական ու պաշտոնեական կարգավիճակով պայմանավորելու բոլոր ձգտումները: Վերջինս կարելի է գնահատել որպես բացառապես քրեաիրավական տիրույթում գտնվող գործընթացը քաղաքականացնելու, այդ կերպ վարույթն իրականացնող մարմնի վրա անթույլատրելիորեն ճնշում գործադրելու և հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր:

Ավելորդ է նշել, որ հասարակական, քաղաքական, պետական կամ ցանկացած այլ կարգավիճակով գործունեություն ծավալող անձի հետ որևէ բնույթի, այդ թվում նաև ազգակցական հարաբերությունների մեջ գտնվելը չի կարող և չպետք է դիտվի կամ ընկալվի որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու «ինդուլգենցիա»: Մինչդեռ ցավալի է, երբ քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու և այդ շրջանակներում Անահիտ Ֆարմանյանի կողմից քննությանն իրական, այլ ոչ թե մտացածին օժանդակություն ցուցաբերելու դիրքերից հանդես գալու փոխարեն նման մոտեցում դրսևորելու փաստացի անուղղակի ակնարկներ են հնչում ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից:

Հետևաբար հույս ենք հայտնում, որ գոնե հետայսու գործի ելքով ակնհայտ շահագրգիռ անձինք ձեռնպահ կմնան իրենց պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով ընթացող նախաքննությունն անհիմն կերպով քաղաքականացնելու կամ նրա վրա որևէ կերպ ազդելու փորձերից:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]