Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

«Անցումային արդարադատության» փորձը Լեհաստանում 08/29/2018   11:46  |  ԼՐԱՀՈՍ

Սառը պատերազմից ի վեր պետությունների ներքաղաքական գործընթացները հաճախ են դիտարկվում «դեկոմունիզացիա», «անցումային արդարադատություն», «հիշողության քաղաքականություն» և «քաղաքական արդարություն» սահմանումներով ու ընդհանուր հասկացություններով։ Խոսքը նախկին բռնապետական, ավտորիտար և միակուսակցական քաղաքական համակարգերի փլուզման կամ փոփոխության գործընթացների մասին է։ Այդ շարքում են խորհրդային հանրապետությունների ու սոցիալիստական ճամբարի, Հարավային Եվրոպայի, Աֆրիկյան և Լատինական Ամերիկայի երկրների ժողովրդավարացման գործընթացները։

Այդ գործընթացները գլխավորապես առնչվում էին հենց «անցումային արդարադատության» խնդրին։ Ըստ էության, բոլոր այդ երկրների նորանշանակ կառավարությունների քաղաքական օրակարգն էր «հին ռեժիմի» (ֆր. ancien régime) սխալների և հետևանքների ուսումնասիրությանը, վերանայման ու վերացման ուղղված քայլերը: Համաշխարհային պատմության մեջ «անցումային արդարադատության» և ժողովրդարացման գործընթացների բազմաթիվ օրինակներ կան։ Այս համատեքստում տարբեր երկրների անցումային գործընթացները՝ մասնավորապես «անցումային արդարադատության» փորձառությունը, պայմանականորեն կարելի է  բաժանել է երկու խմբի։

Առաջին խումբը այսպես կոչված «դատապարտել և պատժել» քաղաքական փիլիսոփայության կրողներն էին։ Այդպիսիք են՝ Արևելյան Գերմանիան և Չեխոսլովակիան։ Մյուսը՝ «ներել և մոռանալը», ինչպես օրինակ՝ Լեհաստան, Իսպանիա, Հունգարիա։ Որպես «փափուկ անցումի» լավագույն օրինակ, ինչպես նաև Հայաստանի համար գուցե դասական նախադեպ, կարող է կիրառելի լինել լեհական  փորձը։

Լեհաստանում «անցումային արդարադատությունը» տեղի ունեցավ մի քանի փուլով 1991-1997-2001-2006թթ։ Ընդունվեցին երկու օրենքներ և մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնց տրամաբանության շրջանակներում իրականացվեց «ներել և մոռանալ» քաղաքական բանաձևի հանրային պահանջը։

Իշխող լեհական կոմունիստական կուսակցության և ընդդիմության՝ «Սոլիդարության» շարժման միջև, քաղաքական բանակցություններ էին տեղի ունենում 1985թ սկսած։  Արդյունքում 1989թ նոր խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, ձևավորվեց ազգային համաձայնության կառավարություն, և նորընտիր վարչապետը հռչակեց «կոշտ գծի» քաղաքականությունը։ Տեղի ունեցավ իշխանության «փափուկ» փոխանցում։  Իշխանության «փափուկ» անցման չգրված պայմանն էր «հին ռեժիմի» ներկայացուցիչների հանդեպ «վհուկների որսի» և հետապնդումների բացառումը։ Ըստ այդմ՝ ստեղծված նոր իրականությունում բոլորի, հատկապես՝ նախորդ ռեժիմի ու նրա համակիրների համար գերակա պայման էր նոր ժողովրդավարական կառավարման կարգի ու արժեհամակարգի ընդունումը։

Հարկ է նշել, որ ապախորհրդայնացման գործընթացի հիմքը լյուստրացիան էր՝ գլխավորապես ուղղված կուսակցության հիմնական ուժային հենարանների՝ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), Անվտանգության ծառայության (ԱԾ) և Գաղտնի ոստիկանության (ԳՈ) վերափոխմանը ու վերակառուցմանը։ Այս կառույցների լուծարումն ու նոր մարմինների ստեղծումը ժամանակի հրամայական էր։ Ավելին՝ նախատեսվում էր նաև դատական համակարգի վերակազմավորում՝ հաշվի առնելով այդ համակարգի կախվածությունը (երբեմն ոչ ֆորմալ ստորակայությունը)  նախորդ ռեժիմի անվտանգության ծառայություններից։ Հազարավոր մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար կալանավորվում և բանտ էին ուղարկվում շինծու գործերով ու ձևական դատական գործընթացների արդյունքում։

Այս պայմաններում բնական է, որ նոր քաղաքական ուժերը, իրականացնելով դեկոմունիզացիա և լյուստրացիա, չէին կարող խուսափել դատական համակարգին անդրադառնալուց։ Մինչ լյուստրացիայի օրենքի ընդունումը, լեհական իշխանությունները կիրառեցին ոչ պարտադրողականության, ազատ կամարտահայտության տարբերակը։ Այն նախատեսում էր, որ, օրինակ, դատավորները և դատախազները, ընդունելով իրենց մեղավորությունը, կարող էին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Ներվեցին և աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորություն ստացան այն դատավորները և դատախազները, ովքեր ոչ հանրայնորեն, բայց ամենայն մանրամասնությամբ և գրավոր տեքստով համապատասխան ատյանի առաջ խոստովանեցին նախորդ ռեժիմի օրոք գործած հանցանքները։ Հակառակ դեպքում՝ նրանք ազատվում էին աշխատանքից՝ առանց վերականգնման իրավունքի։ Խուսափելով երկարաժամկետ, ծախսատար ու ժամանակատար կարգապահական ընթացակարգերից՝ պատիժ էր նախատեսում միայն այն դատավորներին և դատախազներին, ովքեր կեղծ հայտարարագրեր էին ներկայացրել։ Վիճակագրությունը փաստում է, որ այդպիսի ստուգումների արդյունքում դատախազների միայն 10 տոկոսն ու գլխավոր դատախազության աշխատակիցների 1/3-ն էր ազատվել աշխատանքից։ Հետաքրքիր է, որ հանրային կարծիքը թերահավատորեն էր վերաբերվում այդ տվյալներին՝ համոզված, որ իրական պատասխանատուներն ավելի շատ էին։

Գործընթացը բավականին երկար տևեց, ինչը փաստվում է այն հանգամանքով, որ լյուստրացիայի մասին առաջին օրենքը Լեհաստանում ընդունվեց միայն 1997թ.։ Օրենքը պարտադրում էր, որ բոլոր ընտրված պետական պաշտոնյաները (մարզային կառավարչի տեղակալից մինչև նախարարներ, դատախազներ, հասարակական լրատվամիջոցների ղեկավարներ, վարչապետ ու նախագահ) ներկայացնեին գրավոր հայտարարագրեր` նշելով, թե արդյոք 1944-1990 թթ. գիտակցաբար էին աշխատել կամ համագործակցել գաղտնի ծառայությունների հետ:

Օրենքը նախատեսում էր լյուստրացիոն դատարանի ստեղծումը հանրապետության գլխավոր դատախազի գլխավորությամբ։ Այս ատյանը պետք է ստուգեր ներկայացված հայտարարագրերի իսկությունը։ Լեհաստանի Սահմանադրական դատարանի պարզաբանումների համաձայն՝ անվտանգության ծառայության հետ գործակցությունը պետք է լիներ գիտակցված, գաղտնի և անմիջականորեն կապված լիներ ծառայության գործունեության հետ։ Պետական պաշտոնյան կամ այդ դիրքին հավակնողը 10 տարով զրկվում էր քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, եթե կեղծ տեղեկատվություն ներկայացներ։ Ավելին՝ նրանց անունները հրապարկվում էին պետական օրաթերթերում՝ հասարակական պարսավանքի համար։ Մյուս կողմից, իրենց գործունեությունը բացահայտած Անվտանգության ծառայության գործակալներն ու իրազեկիչները պահպանում էին իրենց աշխատանքը և ազատվում վերոնշյալ պարսավանքից։

Օրենքի գործադրման ամենամեծ խոչընդոտը, սակայն, դատավորների հրաժարումն էր Լյուստրացիոն դատարանին մաս կազմելուց։ Թեև դատավորները և դատախազները առաջինն էին, որ անցել էին նմանատիպ ընթացակարգերով, բայց նրանք հրաժարվում էին մաս կազմել այդպիսի դատարանի։ Նրանք խուսափում էին և, ըստ այդմ, գործնականում հրաժարվում էին բացահայտել Գաղտնի ծառայությունների գործակալներին։ Ընդդիմանալով լյուստրացիոն գործընթացին իրենց մասնակցությունից՝ այս մարդիկ կոչ էին անում քաղաքական մեթոդներով պայքարել հակասական օրենքի դեմ։

2000թ. Լեհաստանի նախագահ Կվաշնիեվսկին խորհրդարան ներկայացրեց փոփոխությունների նոր փաթեթ։ Այն իր տրամաբանությմաբ շարունակում էր 1997թ. «փափուկ» լյուստրացիայի օրենքի ավանդույթները՝ բավականին սահմանափակելով լյուստրացիոն դատարանի և օրենքի կիրառելիությունը։ Առաջարկվող փոփոխությունների փաթեթը նախատեսում էր.

հետախուզական, հակահետախուզական ու սահմանապահ զորքերի հետ համագործակցող անձինք ազատվում էին օրենքի առջև պատասխանատվությունից։

եթե անձը մեղադրվում էր իր հայտարարագիրը կեղծելու համար, լյուստրացիոն դատախազը պետք է կանխավ տեղեկացներ մեղադրյալին սպասվող դատական պրոցեսի մասին, իսկ դատարանն իր հերթին պետք է հստակ որոշեր մեղավորությունը՝ առանց հղում կատարելու ապացույցների աղավաղման կամ թերի լինելու վրա։  

փոխվում էր «համագործակցության» սահմանումը, որի ներքո ընկալվում էր այն լրտեսությունը, որը վնաս էր հասցրել եկեղեցուն, դեմոկրատական ընդդիմությանը, արհեստակցական միություններին՝ հարվածելով «ազգի ինքնիշխանության դրսևորումներին»։

2001թ օրենսդրական փոփոխության արդյունքը դարձավ այն, որ լյուստրացիոն դատարանով անցած 23 հազար գործերից ընդամենը 300-ն էին հաստատել իրենց համագործակցությունը անվտանգության ծառայությունների հետ։ Նախագահական վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության արդյունքում լյուստրացիոն դատախազը մեկ տարվա ընթացքում դատարան էր ուղարկել թվով 7 գործ, որոնք «ապացուցելի» էին համարվում։ Լեհական մամուլը ծաղրում էր, որ այդ գործելաոճի դեպքում փաստաթղթերի ու գործերի ողջ ծավալի ուսումնասրության համար կպահանջվեր 1333 տարի։

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ Լեհաստանը մեկն էր այն երկրներից, որտեղ «կասկածյալներն ու մեղավորները» լյուստրացայի միջոցով «նոր կյանք սկսելու» երկրորդ հնարավորությունն էին ստանում։ 23 հազար լյուստրացիոն հայտարարագրերի գործերով անցնող «կասկածյալների» միայն չնչին մասը ճանաչվեց օրինախախտ, իսկ զբաղեցրած պաշտոններից հեռացվեցին էլ ավելի քիչ թվով անձինք։ Մյուս կողմից, լյուստրացիոն դատարանում գործերը շատ դանդաղ էին քննվում և 2001թ. օրենսդրական փոփոխությունը պարզապես առկախեց ու ավելի բարդացրեց գործընթացը։ Ի հեճուկս սրա՝ Լեհաստանը անհամեմատ շոշափելի արդյունք գրանցեց «անցումային արդարադատության» մյուս երկու՝ անվտագության մարմինների փաստաթղթերի և դատական վարույթների հանրայնացման ոլորտներում։ 

Գոռ Մադոյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]