Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

ՀՀ ՔԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 08/28/2018   18:07  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանն ու ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք:Այս մասին տեղեկացանք՝ Հատուկ քննչական ծառայությունից:

Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Թաթուլ Շուշանյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Արայիկ Ներսիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արտակ Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ առաջադրված մեղադրանքների` Վլադիմիր Դավթյանի կողմից Կամո Փիրուզյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշված վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արայիկ Ներսիսյանը տիրապետել են քրեական գործի բոլոր հանգամանքներին, այդ թվում` տեղեկացված են եղել, որ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպել է Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը մի շարք այլ անձանց օժանդակությամբ:

Քրեական գործի բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող հիշյալ տեղեկությունները Թաթուլ Շուշանյանը քննարկել է Վահագն Աբգարյանի հետ, որի ընթացքում խոստացել է ուղղորդել իրեն ենթակա քննիչի` Արայիկ Ներսիսյանի կողմից կատարվող նախաքննությունը, որպեսզի չհիմնավորվեն ինչպես սպանությունը Վլադիմիր Դավթյանի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այնպես էլ Վահագն Աբգարյանի պատվերով կամ այլ անձանց հանցակցությամբ կատարված լինելու հանգամանքները:  

Իր լիազորությունների շրջանակում Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի օգտին վերը նշված ակնհայտ ապօրինի գործողությունները կատարելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում անգործություն դրսևորելու համար քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը պահանջել և 2017 թվականի հունիսին Վահագն Աբգարյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.400.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք:

Խոստմանը համաձայն՝ Թաթուլ Շուշանյանն ուղղորդել է իրեն անմիջականորեն ենթակա ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ քրեական գործի նախաքննության ընթացքում մի շարք անձանց հարցաքննությունները և այլ քննչական գործողությունները կատարելիս ձեռնպահ մնալ պատշաճ նախաձեռնողականություն դրսևորելուց, չկատարել որոշ դատավարական գործողություններ, որպեսզի բացառվի Վլադիմիր Դավթյանին մեղսագրված հանցավոր արարքին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավական գնահատականի փոփոխությունը և հանցագործությանն առնչություն ունեցող նոր անձանց բացահայտումը: 

Արայիկ Ներսիսյանն էլ իր անմիջական վերադասին չհակադրվելու և վերջինիս ցանկությամբ նախաքննությունը ուղղորդված ձևով տանելու համար իր պաշտոնեական դիրքն օգտագործել է  ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները:

Երբ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից չի հաստատվել, դրա հետագա նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որում ընդգրկվել է նաև նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Վահագն Աբգարյանի և նրա ընկեր Արթուր Մնացականյանի հետ:

Արտակ Հովհաննիսյանը Վահագն Աբգարյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ քրեական գործով նախաքննության ընթացքի, քննչական և այլ դատավարական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար Վահագն Աբգարյանից Արթուր Մնացականյանի միջոցով ստացել է խոշոր չափերով՝ 239.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք:

Հետագայում ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննության ընթացքում Վլադիմիր Դավթյանի հանցակից Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը խստացվել է:

Թաթուլ Շուշանյանի, Արայիկ Ներսիսյանի և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 28.08.2018թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:34 13/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը
18:55 07/08/2018  |  ԼՐԱՀՈՍՔրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով
19:54 24/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱվագանու թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը
19:25 24/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված չեն եղել Արցախի ՊԲ հաշվեկշռում. ՀՀ ՀՔԾ
19:32 22/06/2018  |  ԼՐԱՀՈՍԴադարեցվել է Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը
18:30 15/06/2018  |  ԼՐԱՀՈՍԵվս մեկ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել լրագրող Տ. Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար
18:27 25/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցված ևս մեկ բազմադրվագ քրեական գործ է վարույթ ընդունվել
18:42 11/05/2018  |  ԼՐԱՀՈՍՕբյեկտիվ նախաքննություն կատարելու համար քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ
18:58 07/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎարույթ է ընդունվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստերով հարուցված երկու քրեական գործ
19:57 05/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակում գործած ոստիկանին մեղադրանք է առաջադրվել

Արխիվ

[]