ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ՔԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 08/28/2018 18:07 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանն ու ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք:Այս մասին տեղեկացանք՝ Հատուկ քննչական ծառայությունից:
Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Արայիկ Ներսիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արտակ Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Ըստ առաջադրված մեղադրանքների` Վլադիմիր Դավթյանի կողմից Կամո Փիրուզյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշված վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արայիկ Ներսիսյանը տիրապետել են քրեական գործի բոլոր հանգամանքներին, այդ թվում` տեղեկացված են եղել, որ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպել է Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը մի շարք այլ անձանց օժանդակությամբ:
Քրեական գործի բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող հիշյալ տեղեկությունները Թաթուլ Շուշանյանը քննարկել է Վահագն Աբգարյանի հետ, որի ընթացքում խոստացել է ուղղորդել իրեն ենթակա քննիչի` Արայիկ Ներսիսյանի կողմից կատարվող նախաքննությունը, որպեսզի չհիմնավորվեն ինչպես սպանությունը Վլադիմիր Դավթյանի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այնպես էլ Վահագն Աբգարյանի պատվերով կամ այլ անձանց հանցակցությամբ կատարված լինելու հանգամանքները:
Իր լիազորությունների շրջանակում Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի օգտին վերը նշված ակնհայտ ապօրինի գործողությունները կատարելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում անգործություն դրսևորելու համար քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը պահանջել և 2017 թվականի հունիսին Վահագն Աբգարյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.400.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք:
Խոստմանը համաձայն՝ Թաթուլ Շուշանյանն ուղղորդել է իրեն անմիջականորեն ենթակա ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ քրեական գործի նախաքննության ընթացքում մի շարք անձանց հարցաքննությունները և այլ քննչական գործողությունները կատարելիս ձեռնպահ մնալ պատշաճ նախաձեռնողականություն դրսևորելուց, չկատարել որոշ դատավարական գործողություններ, որպեսզի բացառվի Վլադիմիր Դավթյանին մեղսագրված հանցավոր արարքին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավական գնահատականի փոփոխությունը և հանցագործությանն առնչություն ունեցող նոր անձանց բացահայտումը:
Արայիկ Ներսիսյանն էլ իր անմիջական վերադասին չհակադրվելու և վերջինիս ցանկությամբ նախաքննությունը ուղղորդված ձևով տանելու համար իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները:
Երբ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից չի հաստատվել, դրա հետագա նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որում ընդգրկվել է նաև նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Վահագն Աբգարյանի և նրա ընկեր Արթուր Մնացականյանի հետ:
Արտակ Հովհաննիսյանը Վահագն Աբգարյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ քրեական գործով նախաքննության ընթացքի, քննչական և այլ դատավարական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար Վահագն Աբգարյանից Արթուր Մնացականյանի միջոցով ստացել է խոշոր չափերով՝ 239.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք:
Հետագայում ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննության ընթացքում Վլադիմիր Դավթյանի հանցակից Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը խստացվել է:
Թաթուլ Շուշանյանի, Արայիկ Ներսիսյանի և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 28.08.2018թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան