Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սասնա Ծռեր կուսակցությունը չի գործելու սոսկ որպես մի դասական կազմակերպություն. Հայտարարություն 08/23/2018   15:40  |  ԼՐԱՀՈՍ

Հիմնադիր խորհրդարան կազմակերպությունը և Սասնա Ծռեր խմբավորումը նախաձեռնում են ստեղծել Սասնա Ծռեր անվանմամբ քաղաքական կուսակցություն և մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, դառնալ ազգային-քաղաքական կյանքի առաջատար մասնակից:

Սասնա Ծռեր անվանումը խորհրդանշում և արտահայտում է կուսակցության նպատակները, նրա գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը:

Սասնա Ծռեր անվանումը ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել Սասնա Ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող նրա համամարդկային առաքելությունը վերաստանձնելու նպատակի շուրջ, ըստ այդմ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել ու գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական պետությունը:

Սասնա Ծռեր կուսակցությունն առաջնորդվելու է լույսի և արդարության քաղաքական մշակույթով, ազգի ներսում չի որդեգրելու ռեալ պոլիտիկ կոչվող արատավոր ու կործանարար խաղի կանոնները, դառնալու է քաղաքական ասպարեզն օտարի միջամտությունից և նյութապաշտական-իշխանատենչական նկրտումներից զերծ պահելու հրամայականի ջատագովն ու առաջամարտիկը:

Ըստ Սասնա Ծռեր կուսակցության մտահղացման, հայությունն ունի իր օրինակով արարչության լույսը տարածելու և արդարություն հաստատելու համամարդկային առաքելություն, հանուն որի նա պետք է իր գերակշիռ մասով վերահաստատվի Հայրենիքում, վերատիրանա Հայկական բարձրավանդակին՝ ամբողջացնելով իր արարչագործության տարածքը, ստեղծի հանուն ազգային իղձերի ու մարդկային երջանկության գործող ինքնակառավարման համակարգ:

Սասնա Ծռեր կուսակցությունը բերում է եղածից արմատական կերպով տարբերվող նոր դիտակետ, նոր միտք, նոր կենսակերպ, ինչը աղբյուր և երաշխիք է նոր մարդու, նոր հայի և նոր Հայքի վերածննդի ու առաքելակիր գործունեության:

Թյուրընկալումներից զերծ մնալու համար հարկ է նաև նշել, որ կուսակցության Սասնա Ծռեր անվանումը որևէ կերպով պայմանավորված չէ Սասնա Ծռեր ռազմաքաղաքական խմբավորման հետ ժառանգորդություն ապահովելու հանգամանքով: Ընդհակառակը, այդ երկուսը վերը նշված նույն արժեքային-գաղափարական արմատի ծնունդ են՝ մեկը որպես գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու ճարահատյալ դրսևորում, իսկ մյուսը՝ որպես կառուցողական գործունեություն:

Այս է պատճառը, որ Սասնա Ծռեր խմբավորումն ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո՝ ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում, հայտարարեց զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին, իսկ կուսակցության ձևավորման ընթացքում խմբավորման բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո օրինաչափորեն ընդհանրապես ինքնալուծարվելու է և դադարեցնելու է իր գործունեությունը, որպես միավոր:

Առաջիկա օրերին ձևավորվելու է Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և պետական գրանցման գործընթացը:

Մենք ձգտելու ենք առավելագույնս ներգրավել երիտասարդներին և նրանց վստահել ասպարեզն ու գործը, իսկ ավագ սերնդին առավելապես վերապահելու ենք խորհրդատուի դեր ու կարգավիճակ:

Միևնույն ժամանակ՝ Սասնա Ծռեր կուսակցությունը չի գործելու սոսկ որպես մի դասական կազմակերպություն, այլ դառնալու է իր գաղափարական տիրույթում գործելու միտված, սակայն կուսակցական լինելու ցանկություն կամ հնարավորություն չունեցող անհատների ու խմբերի (այդ թվում՝ արտերկրահայերի) ներգրավման, համախմբման ու ինքնադրևսորման կազմակերպվածքի միջուկն ու առանցքը՝ նրանց տրամադրելով նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններ, ինչպես նաև Արցախում (մինչ ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորվելը) ունենալու է նույն անվանմամբ քույր կուսակցություն:

Գաղութային բռնապետությունից դեպի ինքնիշխան ժողովրդավարություն անցնելու ներկայիս Անցումային փուլի հրամայականների համատեքստում առկա քաղաքական պրոբլեմների լուծումը տեսնում ենք արմատական, հիրավի հեղափոխական քայլերի միջոցով:

Առաջին հերթին պետությունը պետք է գաղութատիրական-բռնապետական կառավարման նախկին ռեժիմի իրավակազմակերպական համալիրի փոխարեն կառավարվի անցումային ժողովրդավարության ռեժիմին բնորոշ իրավակազմակերպական համալիրով, որի առաջնահերթ հատկանիշներն են՝

նախորդ ռեժիմի քաղաքական գնահատականը՝ որպես օտարի աջակցությամբ՝ հանուն անձնական ու կլանային նպատակների, ազգային շահերի հաշվին օտարի շահը սպասարկած, այդ նպատակներին հասնելու համար իշխանությունը բռնությամբ, խաբեությամբ ու կեղծիքով յուրացրած, պետությունը զավթած և այն իր հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցություն, որի ոճրագործ, կեղեքիչ ու դավաճանական գործունեությունը ստեղծել էր Արցախի և ՀՀ ինքնիշխանության կորստի ռեալ սպառնալիք և հանգեցրել ցեղասպանական հետևանքների,

Արցախը ՀՀ-ին միավորելու տեսլականի որդեգրումը՝ դրանով իսկ մերժելով տարածաշրջանի ռուս-թուրք ճարտարապետության և դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրության սպասարկմանը ծառայող այսպես կոչված երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը և սկսելով առաջին հանրապետության ժառանգորդության ու Հայրենիքի վերատիրացման ծրագրի վրա հիմնված ինքնիշխան ժողովրդավարական պետություն կառուցումը,
կառավարման կենտրոնացումը ժողովրդի վստահությունը վայելող, արտակարգ լիազորություններով օժտված և միայն հեղափոխության համար պայքարած ուժերից կազմված, ցանկալի է՝ ավելի կուռ և սեղմ կառուցվածքով ժամանակավոր կառավարության ձեռքում՝ լուծարելով որպես նախկին ռեժիմի բաստիոն կամ թեկուզ լծակ ծառայող մարմինները, մեր պարագայում՝ Ազգային ժողովը,

նախկին ռեժիմի ղեկավար կազմի չեզոքացումը քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիայի, ինչպես նաև նրա պատասխանատվության միջոցով,
Ժողովրդի, քաղաքացիների և պետության խախտված իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ ինքնիշխանության վերահաստատման գործընթացի մեկնարկը, որը մեր պարագայում պետք է դրսևորվի ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու կոնկրետ քայլերով, օրինակ, սկզբի համար՝ ՌԴ սահմանապահներին փոխարինել ՀՀ սահմանապահներով, ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձնված ռազմավարական ենթակառույցները և օբյեկտները կամ ազգային վերահսկողություն հաստատել դրանց նկատմամբ, դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, դուրս գալ այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, առհասարակ Արևմուտքի, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ նախկինից մնացած ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից և մեկնարկել դրանց հետ հայաստանագերակա հարաբերությունների հաստատման գործընթաց,

գաղութատիրության, բռնապետության, կառավարող ռեժիմի՝ ցեղասպանական հետևանքներ առաջացրած կեղեքման ու ազգային դավաճանության դեմ ապստամբության բնական իրավունքի հրապարակային ճանաչումը և ապստամբների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը:
Հարկավոր մասով այս և այլ առաջնահերթ խնդիրների իրավաքաղաքական լուծումներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք է գործի որպես Երդվյալ ատենակալների դատարան, առաջնորդվի իրավունքի սկզբունքերով ու սահմանադրականությամբ և կայացնի իրարավար որոշումներ: Այս յուրօրինակ Հայկական Նյուրնբերգի որոշումները պետք է ուժի մեջ մտնեն անհապաղ և ենթակա չլինեն բողոքարկման: Գործող օրենսդրությունը պետք է կիրառվի այնքանով, որքանով հնարավոր է:

Անցումային արդարադատության ատյանը պետք է կազմված լինի բարոյական և կամային համապատասխան որակների տեր, ռեժիմի դեմ պայքարում անուրանալի ավանդ ունեցած և հեղափոխության անշրջելիությունը ապահովելու նպատակով վճռական քայլերի անհրաժեշտությունը գիտակցող, հանրային հարգանք ու հեղինակություն վայելող մարդկանցից, որոնց մեջ մասնագիտությամբ իրավաբանները կարող են փոքրամասնություն լինել: Պարտադիր պետք է լինի միայն նախագահողի (կամ նախագահողների) իրավաբանական բարձր կրթությունն ու գիտելիքը:

Ատյանի անդամների թեկնածուներին պետք է առաջարկի կառավարությունը, հնարավոր է՝ նաև իրավապաշտպան կազմակերպությունները, իսկ կազմը պետք է հաստատվի հանրաքվեով:

Ժիրայր Սէֆիլյան – Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող

Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր խմբավորման խոսնակ

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]