Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Մանվել Գրիգորյանը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ 08/23/2018   11:15  |  Քրեական խրոնիկոն

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Այլ տեղեկություններ, Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ, ՔԿՎ-ից հրաժարվեցին տրամադրել:

Ավելի վաղ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն մեզ հետ զրույցում նշել էր, որ նման առողջական խնդիրներ ունենալու պարագայում ցանկացած այլ անձ ուղղակի չէր գտնվի կալանքի տակ:

Կալանքը կրել անհամատեղելի է իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ:

Միևնույն ժամանակ պաշտպանը նաև հայտնել էր, որ Գրիգորյանը առողջական վիճակով պայմանավորված քիմիոթերապիա է ստանում, իսկ ՔԿՀ-ում չի կարող ստանալ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ավելի վաղ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կնոջ, դստեր ու այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ ռազմամթերք` 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:

Բացի այդ, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ. ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն:

Քննությամբ պարզվել է, որ Մանվել Գրիգորյանն իրեն վստահված վերոհիշյալ գույքը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով հափշտակել է: Նշված գույքը պահեստավորելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող իրեն պատկանող շինություններում և որդուն` Արա Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, Մանվել Գրիգորյանն այն տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, մասնավորապես հափշտակված սննդամթերքը օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար:

Մանվել Գրիգորյանին պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող շինություններում 16.06.2018թ.ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են Երևան քաղաքի թիվ 50, թիվ 197, թիվ 164, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Էջմիածնի թիվ 4 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրյանի «Հեքիաթ» կրթահամալիրի աշխատակիցների կողմից հավաքած գումարներով գնված և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին ու Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին ուղարկելու նպատակով, ինչպես նաև պետական մարմինների կողմից կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարիքները հոգալու նպատակով ԵԿՄ նախագահին վստահված 2067 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածոներ, ինչպես նաև՝ 33 տարա ձեթ, 69 փաթեթ մակարոն, 14 տուփ թեյ, 140 հատ զուգարանի թուղթ, զինվորական 12 պայուսակներով բժշկական պարագաներ ու դեղորայք և 3 արկղ ներքնաշորեր:

Իսկ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության գրասենյակում 16.06.2018թ.-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 27 հատ զինվորական կիսաթև վերնաշապիկ, 19 հատ զինվորական գուլպա, 5 հատ զինվորական ձեռնոց, 19 տուփ ածելի, 4 զույգ զինվորական կոշիկ, 215 արկղ՝ «Մսի պահածո, զինվորի համար և վաճառքի ենթակա չէ» գրառմամբ պահածոներ, 74 արկղ «Կիլկի» գրառմամբ պահածոներ, 8 պարկ աղ, 19 պարկ շաքարավազ, 3 պարկ լոբի, 2 պարկ ոսպ, 10 արկղ ձեթ, 15 արկղ մակարոն, 8 արկղ և 23 հատ խտացրած կաթ, արկղերի վրա՝ «Զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառմամբ, 6 արկղ և 2 տոպրակ հակագազ և մեկ զրահաբաճկոն: Ընդ որում, խուզարկությամբ հայտնաբերված գույքից միայն «Զինվորի բաժին» մակնշմամբ մսի պահածոյի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմել է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:32 23/08/2018  |  ՄամուլԻնչպես կալանավայրում, այնպես էլ հիվանդանոցում գեներալ Մանվելին տեսակցությունն արգելված է. «Հրապարակ»
17:18 22/08/2018  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն
10:10 22/08/2018  |  ՄամուլՄանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները փակվել են. «Ժողովուրդ»
15:32 21/08/2018  |  ԼՐԱՀՈՍԿալանքի մեջ գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է և դատապարտելի. Արտակ Զեյնալյան
09:14 21/08/2018  |  ՄամուլՄանվել Գրիգորյանի նախկին հիվանդությունն է գլուխ բարձրացրել՝ քաղցկեղը. «Հրապարակ»
12:14 17/08/2018  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի կալանավորման որոշումը ևս երկու ամսով երկարացվել է
11:45 10/08/2018  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ
09:16 07/08/2018  |  ՄամուլԳեներալ Մանվելը ՔԿՀ խցում միայնակ չէ. «Ժողովուրդ»
14:06 24/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱվագանին Մանվել Գրիգորյանին միաձայն զրկեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
13:00 24/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված ավտոմեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն. Լևոն Մնացականյան

Արխիվ

[]