ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ի երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ 08/22/2018 19:56 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ում ում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցած երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ:
«Այսօր՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին, Facebook սոցիալական ցանցում եւ մի շարք լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել «Հասմիկ ճամբար»-ում երեխաների մասնակցությամբ տեղի ունեցած ՈւՀԱ-ից (КВН) լուսանկարների հրապարակման մասին, որոնցում տղաները աղջկա հագուստով են, ընդ որում լուսանկարներում տվյալ երեխաների դեմքերը փակված չեն: Քաղաքացիական հասարակության անդամները, ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործընկերները գործակալությանը հայտնել են դեպքի մասին՝ մտահոգություն հայտնելով այն մասին, որ երեխաների անձնական տվյալների (լուսանկարի) հրապարակումը կարող է վնասել երեխաներին (երեխաների լավագույն շահին):
Հաշվի առնելով լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաեւ երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը՝ Գործակալությունը «Հասմիկ ճամբարի» երեխաների լուսանկարները հրապարակելու հետ կապված դիմել է լրատվական կայքերին, որպեսզի երեխաների դեմքը լուսանկարներում փակեն (երեխաներն ապանձնավորվեն)։ Արդյունքում, բոլոր այն կայքերը, որոնց դիմել է գործակալությունը, արդեն տեղադրել են փակ դեմքերով լուսանկարներ՝ հեռացնելով սկզբում տեղադրածները։ Երեխաներին ապանձնավորվել են նաեւ առցանց լրատվամիջոցներով լուսանկարների հրապարակման սկզբնաղբյուր հանդիսացած օգտատիրոջ գրառման մեջ:
Միաժամանակ, այս դեպքն ընդունելով որպես առիթ՝ գործակալությունը հարկ է համարում կրկին անդրադառնալ երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը եւ հիշեցնել, որ երեխան, նրա անձնական կյանքը եւ անձնական տվյալները, երեխայի ֆիզիկական և հոգեբանական հասունության ոչ բավարար մակարդակով պայմանավորված՝ ավելի շատ պաշտպանության կարիք ունեն: Դա նշանակում է, որ երեխայի ոչ հասուն լինելը, որը նրան դարձնում է խոցելի, պետք է փոխհատուցվի համարժեք պաշտպանությամբ և հոգատարությամբ: Երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը (լրագրողը) պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ: Իր հերթին այն կազմակերպությունը (հաստատությունը), որը տնօրինում է երեխաների անձնական տվյալներ կամ որի հոգածության ներքո են գտնվում երեխաներն, իր հերթին պետք է երեխայի անձնական կյանքի պաշտպանությանն առաջնային ուշադրություն դարձնի և բավարար միջոցներ ձեռնարկի երեխաների անձնական տվյալների անօրինական մշակումը բացառելու համար։ Այս կապակցությամբ երեխաների անձնական տվյալներ մշակողներին, նաեւ՝ լրագրողներին առաջարկում ենք ծանոթանալ եւ առաջնորդվել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության խորհրդատվական որոշմամբ՝ Երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ , ինչպես նաեւ գործակալության կողմից մշակված՝ Երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ուղեցույցով, որտեղ առանձին բաժնով ներկայացված է նաեւ զանգվածային լրատվության միջոցներով երեխաների անձնական տվյալների հրապարակման լավագույն փորձը:
Անձնական տվյալների ոչ իրավաչափ մշակման կամ ոչ իրավաչափ մշակման կասկածների ցանկացած դեպքում անձնական տվյալների սուբյեկտները (այդ թվում երեխաներն իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով եւ անգամ անձամբ) կարող են դիմել Գործակալությանը՝ իրենց անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ