Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

««Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացումը պետք է խորհրդանշի մեր երկրների հարաբերության նոր՝ ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը». ՀՀ վարչապետ 08/22/2018   19:09  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացման հանդիսավոր արարողությանը:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման առիթով: Շատ հայտնի ասացվածք կա. քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության: Եվ ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանը և չինական քաղաքակրթությունն ունեցել են մարդկության զարգացման վրա: Մեր ժողովուրդը նույնպես գալիս է հազարամյակների խորքից, և իսկապես ես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի և Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի: Սա վկայում է մեր ժողովուրդների՝ մարդկության պատմության համար ունեցած բացառիկ առաքելության մասին:

Ի՞նչն է, որ մոտեցնում է մեր պետությունները և մեր ժողովուրդներին: Ի վերջո, եթե նայենք քարտեզին, մեր երկրները բավական հեռու են գտնվում իրարից, նույնիսկ ժամանակակից աշխարհի տրամաբանությամբ, որը հիմա չափազանց փոքրացել է: Մեզ մոտեցնում է ռազմավարական մտածողությունը, որովհետև ժամանակակից աշխարհում ժամանակակից մտածողությունը, ռազմավարական մտածողությունն ի ցույց է դնում, որ Հայաստանը և Չինաստանն ունեն ընդհանուր բազմաթիվ հետաքրքրություններ, և այդ բազմաթիվ հետաքրքրությունների մեջ բազմաթիվներն ունեն ռազմավարական նշանակություն: Ուրախ եմ արձանագրել, որ անկախության առաջին օրերից ի վեր հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում, և այս նորակառույց հիմքից նորակառույց դպրոցի բացումը պիտի խորհրդանշի մեր երկրների հարաբերության նոր՝ ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը:

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը, Չինաստանի ժողովրդին, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին՝ մեր հարաբերությունների այսպիսի դրական մթնոլորտի ձևավորման համար: Մեր հանրապետության փողոցներով երթևեկում են Չինաստանի դրոշներով ավտոբուսներ, շտապօգնության կարիք ունեցող մարդկանց օգնության են շտապում Չինաստանի դրոշով շտապօգնության մեքենաներ, և հայ ժողովուրդը չափազանց բարձր է գնահատում այդ աջակցությունը:

Ինչ վերաբերում է հայ-չինական բարեկամության դպրոցին, դրա գոյությունը լիովին տեղավորվում է մեր կառավարության ունեցած պատկերացումների շրջանակում, որովհետև մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր ինտելեկտուալ հասարակություն, հանրություն ունեցող երկիր, որտեղ 2-3 լեզու իմանալը սովորական և առօրյա երևույթ է: Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն չինարենի ներկայությունը Հայաստանում ոչ միայն քաղաքակրթական, այլև տնտեսական անհրաժեշտություն է, որովհետև մենք ամեն տարվա հետ Հայաստանում տեսնում ենք ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ և հիմա՝ այս նոր ժամանակաշրջանում, տեսնում ենք չինացի բիզնեսմենների, ներդրողների առանձնակի հետաքրքությունը Հայաստանի նկատմամբ: Եվ, ուրեմն, այս դպրոցի բացումը մարմնավորումն է այն լավատեսության, որ մենք ունենք Հայաստանի ապագայի, հայ–չինական հարաբերությունների, մեր տարածաշրջանի և աշխարհի վերաբերյալ: Եվ ուրեմն, կեցցե′ն հայ-չինական հարաբերությունները, կեցցե′ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ն կրթությունն ու իմացությունը»:

  ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլունն էլ իր խոսքում նշել է, որ այս օրը հիշարժան է հայ-չինական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ. բարեհաջող ավարտվել են Չինաստանի անհատույց օժանդակությամբ «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի կառուցման աշխատանքները, և արդյունքում Երևանում բացվել է ժամանակակից մի դպրոց: «Ես և իմ գործընկերները բազմիցս այցելել ենք շինհրապարակ և ականատես եղել, թե ինչպես են չինացի աշխատողներն օր ու գիշեր աշխատում: Նրանք կառուցում էին այնպես, ասես դա իրենց սեփական տունն էր և ձգտում էին բարեկամ հայ ժողովրդի համար կառուցել ընկերության շենք և սիրո կամուրջ», - ասել է նա՝ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր կողմերին: «Վարչապետ Փաշինյանի ներկայությունը դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը լիովին ցուցադրում է Հայաստանի կառավարության մեծ ուշադրությունը կրթության զարգացմանը և հայ-չինական բարեկամական համագործակցությանը: Հուսով եմ և հավատում եմ, որ այս դպրոցը կվերածվի հայ-չինական ավանդական բարեկամության խորհրդանիշի, հայազգի  չինագետների և հայ-չինական բարեկամության ուղերձ տարածողների կրթող օրրանի», - ընդգծել է դեսպան Թիան Էրլունը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին, դասարանների և լսարանների տեխնիկական հագեցվածությանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը ստորագրել են «Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման պատվավոր հյուր» հավաստագրեր և փոխանակվել դրանցով:

«Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում իրականացվելու են ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր: 405 աշակերտի համար նախատեսված կրթօջախը գործելու է վարժարանի մոդելով, ունենալու է 27 դասարան. ուսուցման լեզուն հայերենն է, կգործեն 5-12-րդ դասարաններ, և բոլոր դասարաններում կիրականացվի շաբաթական 3 դասաժամ չինարենի խորացված ուսուցում: Չինարենի ուսուցիչները հրավիրվելու են ՉԺՀ-ից, 450 դասագրքերը տրամադրվելու են չինական կողմի աջակցությամբ:

Հայ-չինական բացառիկ կրթական նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլար է, որը ներառում է շինարարական աշխատանքներն ու կահավորումը: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում կառուցված նոր դպրոցը զբաղեցնում է 14000 քմ տարածք: Կրթական մասնաշենքերի  (ուսումնական, հանրակացարանային և մարզադահլիճ) ընդհանուր մակերեսը կազմում է 8000 քմ: Դպրոցն ապահովված է լաբորատորիաներով, լեզվի ուսուցման կաբինետներով, գրադարանով, համակարգչային լսարաններով, պարասրահով, մշակութային կենտրոնով, մարզադահլիճով: Հայ-չինական բարեկամության դպրոցում կգործի նաև Չինաստանի թանգարան:Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:06 21/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել
18:26 21/08/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
12:36 19/08/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին
23:20 17/08/2018  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի գործը բացահայտված է, և դրա շրջանակում բոլոր պատասխանատուները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան
21:50 17/08/2018Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում
21:26 17/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը կառավարության 100 օրվա պաշտոնավարման ձեռքբերումներից է համարում կոռուպցիայի դեմ պայքարը
21:23 17/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը համոզված է, որ Ղարաբաղյան հարցով Արցախի անունից պետք է բանակցի ԱՀ իշխանությունը
20:57 17/08/2018  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը. ՀՀ վարչապետ
20:50 17/08/2018  |  ԼՐԱՀՈՍՄեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը նոր մակարդակի բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան
20:23 17/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ամփոփում է տնտեսական ձեռքբերումները. արձանագրվում են տնտեսական ակտիվության և ներգաղթի բարձր ցուցանիշներ

Արխիվ

[]