ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսպիսի ճնշումները կարող են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել երկրում. Նորայր Նորիկյան 08/18/2018 18:40 | Մեկնաբանություն
Որքան էլ որ արդարացված է Ազգային ժողովն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջը, այդուհանդերձ, իմ կարծիքով, ամենաճիշտ գաղափարը չէ փոփոխություն կատարել սահմանադրության մեջ՝ գոյություն ունեցող խնդիրը շրջանցելու համար: Ավելին, այն կարող է շատ վատ նախադեպ դառնալ: Նման կարծիք է հայտնել փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթի իրավական հատվածը որոշակի մտորումների տեղիք է տալիս:
Չգիտեմ, թե ովքեր են վարչապետին խորհուրդ տվել Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու, դատական համակարգի հասցեին այդպիսի կոշտ տոնայնությամբ արտահայտվելու և անցումային արդարադատություն իրականացնելու համար, այդուհանդերձ, իմ կարծիքով, նոր իշխանության առաջին 100 օրվա գործունեությունն իրավական հատվածում ավելի ճիշտ է և պետք է նույն տրամադրվածությամբ շարունակել, քան այն, ինչ նախատեսվում է իրականացնել:
Գոնե ինքս վստահ եմ, որ առկա են բոլոր իրավական գործիքները՝ մեր երկրում օրինականության վերականգնման ու հաստատման, ինչպես նաև բոլոր մեղավորներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
Բացի այդ, մեկ անգամ ևս պնդում եմ, որ դատաիրավական համակարգում անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ՝ սկսած սահմանադրական դատարանից, բարձրագույն դատական խորհրդից, գլխավոր դատախազությունից և մնացած մյուս համակարգերից անխտիր...
Բայց դա պետք է իրականացնել օրենքի տառին համապատասխան՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության իրավական գործող ընթացակարգերը:
Այն ինչ նախատեսվում է իրականացնել առաջիկայում, ռիսկային խաղադրույք է ապագայի նկատմամբ՝ անորոշ ելքով:
Որքան էլ որ արդարացված է Ազգային ժողովն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջը, այդուհանդերձ, իմ կարծիքով, ամենաճիշտ գաղափարը չէ փոփոխություն կատարել սահմանադրության մեջ՝ գոյություն ունեցող խնդիրը շրջանցելու համար: Ավելին, այն կարող է շատ վատ նախադեպ դառնալ:
Այո՛, անկասկած, գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի և համապատասխանեցվի մեր զարգացման արդի պայմաններին ու պահանջներին, առավել ևս, երբ այն ընդունվել է Սերժ Սարգսյանի քմահաճույքով ու անձնական պատվերով, բայց այն պետք է իրականացնել խորհրդարանական ընտրություններից հետո, ավելի համբերատար ու հասարակական լուրջ քննարկումներից հետո:
Այս պայմաններում չեմ կասկածում, որ իրականացվող ներկայիս գործընթացներն ինքնըստինքյան բերելու են նրան, որ խորհրդարանն այսպես թե այնպես չի ընտրելու այլ վարչապետ, հետևաբար՝ Ազգային ժողովն էլ արձակվելու է իրավունքի ուժով:
Ստացվում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար նախ պետք է ստիպել ու ճնշում գործադրել Ազգային ժողովի վրա՝ փոխելու սահմանադրությունը, այնուհետև նորից ստիպել՝ ինքնալուծարման մասին որոշում կայացնելու համար:
Այսպիսի ճնշումները կարող են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել երկրում, ուստի, իմ կարծիքով, միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար որևէ կարիք չկա փոփոխել սահմանադրությունը, առավել ևս, երբ այն իրականացնելու համար գործող ընթացակարգը հնարավոր է ապահովել առանց քաղաքական կատակլիզմի:
Ինչ վերաբերում է անցումային արդարադատության իրականացմանը, ապա կարծում եմ, որ այդ ինստիտուտը գործարկելու համար նախևառաջ պետք է պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային փուլում, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն է տևելու այդ փուլը,
2. Արդյո՞ք գոյություն ունեցող իրավական գործիքակազմը անհրաժեշտ ու բավարար չէ երկրում օրինականության վերականգնման ու հաստատման համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ չափորոշիչներով է որոշվել, որ այդ գործիքակազմերը բավարար չեն:
3. Ի՞նչ կառույցներ են օժտված լինելու անցումային արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, ինչպե՞ս և ու՞մ կողմից են դրանք ձևավորվելու, ովքե՞ր են ընդգրկվելու այդ կառույցներում և ի՞նչ չափորոշիչներով:
4. Արդյո՞ք բողոքարկելի են լինելու անցումային արդարադատություն իրականացնող մարմինների կողմից ընդունված որոշումները, թե՞ ոչ, եթե ոչ՝ ինչու՞, իսկ եթե այո, ապա ու՞մ պետք է բողոքարկվի և ի՞նչ իրավական ընթացակարգերով:
Հարցերն իսկապես շատ են և բոլորս յուրովի ունենք մեր մտահոգությունները:
Այս իրավիճակում ինքս առաջնորդվում եմ «Պլատոնը ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով, և մնում եմ այն համոզմանը, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին պետք է սևեռվի միայն ու միայն հնարավորինս արագ արտահերթ խորհդրանական ընտրություններ անցկացնելու խնդրի շուրջ, որից հետո, վստահ եմ, ստանալով հասարակության վստահությունը մեծամասնություն ձևավորելու համար, ինքնաբերաբար կստանա նաև լեգիտիմ իրավունք՝ Սահմանադրական դատարանում, բարձրագույն դատական խորհրդում, դատական համակարգում, գլխավոր դատախազությունում և մնացած այլ իրավական համակարգերում արմատական փոփոխություններ իրականացնելու համար…»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ