ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բ26-ից դատավորին զանգելը քողարկված ճնշում է, հրապարակում դատավորներին ասելը՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, բացահայտ. Գևորգ Գյոզալյան. Tert.am 08/18/2018 16:34 | Հարցազրույց
Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արդարադատության ոլորտին: Նա հայտնեց, որ առաջին իսկ օրից դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից հրաժարվել է, սակայն դա չի նշանակում, որ նախորդ իշխանությունից պետք է հրահանգներ լինեն. «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»: Բացի այդ, Փաշինյանն ասաց, որ լուրջ քննարկում պետք է ունենան և որոշում կայացնեն, թե արդյոք պետք է անցումային արդարադատության մարմիններ ստեղծել:
Փաշինյանի այս հայտարարությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցեց փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:
-Պարո՛ն Գյոզալյան, ի՞նչ է իրենից ենթադրում անցումային արդարադատությունը, և արդյոք դա վտանգներ կամ ռիսկային չէ:
-Ես չգիտեմ՝ վարչապետն անցումային արդարադատություն ասելով նկատի ունի միայն «Մարտի 1-ի» գործը, թե առհասարակ անցումային արդարադատություն, որը նշանակում է ամբողջ դատական համակարգի «լուծարում» և նորի կառուցում:
Առաջինի դեպքում անցումային արդարադատություն կլինի, արդարադատության հանձնաժողով կլինի, թե ինչ-որ մարմիններ կհավաքվեն, և ինչ-որ կոնկրետ գործի հետ կապված քննություն կիրականացնեն: Իսկ երկրորդը չեմ պատկերացնում, այսինքն՝ ամբողջ դատական համակարգն ինչպե՞ս կարելի է լուծարել և նորը ստեղծել: Եվ ես այս առումով նաև վտանգ եմ տեսնում, որովհետև ես իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում քննադատաբար վերաբերվելով մեր դատական համակարգին՝ փաստում եմ, որ մեր դատական համակարգը բավականին մեծ ձեռքբերումներ էլ ունի, և չի կարելի դատական ողջ համակարգին նայել «Մարտի 1-ի» գործի պրիզմայով: Դատական համակարգը նաև մասնավոր հարաբերություններն են քաղաքացիական, իրավական, վարչական հարաբերություններն են և այլն, այսինքն՝ այս ամենը վերցնելն ու զրոյացնելն անդառնալի կորուստ է լինելու և ամենամեծ սխալը կլինի, դա չպետք է թույլ տալ: Առաջին մասով ես հասկանում եմ, ինչ-որ մի տեղ հասկանալի է, իսկ եթե դա պետք է վերաբերվի ամբողջ դատական համակարգին, ես կարծում եմ, սա մեծագույն սխալ կլինի:
-Պարո՛ն Գյոզալյան, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Բաղրամյան 26-ից դատավորներին չեն զանգելու, ասել է նաև, որ չեն էլ զանգում, ճնշումներ չեն լինելու դատավորների նկատմամբ: Բայց, ի՞նչ է նշանակում հազարավոր քաղաքացիների մոտ՝ հրապարակում, դատավորներին ասելը՝ խելքներդ գլուխներդ հավաքեք,և ի՞նչ է նշանակում Բաղրամյան 26-ից զանգը... Ընդ որում, ակնարկը, կարծեք թե, նաև Ալեքսանդր Ազարյանին էլ ուղղված էր, ով Վերաքննիչ քրեական դատարանում անձեռնմխելի ճանաչեց Քոչարյանին:
-Ըստ էության, երկուսն էլ ճնշում են, մեկը քողարկված ճնշում է, մյուսը՝ բացահայտ, հրապարակային: Երկուսն էլ ճնշում է, և այլ կարծիք չի կարող լինել: Եթե մենք ուղերձ ենք հղում դատական համակարգին, ապա նաև գործով պետք է կարողանանք ցույց տալ, որ մենք դատական համակարգն առողջացնում ենք: Ես ինքս քննադատաբար վերաբերվելով այդ ամենին, ինքս համակրելով Փաշինյանին, որպես իրավաբան՝ ինձ մոտ բավական հարցեր կան կոնկրետ այդ գործի՝ Քոչարյանի հետ կապված: Ընդ որում, իմ վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ բավական բացասական է, բայց ամեն դեպքում այս գործի հետ կապված հարցեր կան: Եվ որպես իրավաբան՝ չեմ համոզվել նրանում, թե արդյոք Քոչարյանին մեղսագրվող արարքները օրենքին կամ իրավունքին համապատասխանում են: Ամեն դեպքում, ես խնդիրը չեմ նայում միայն Քոչարյանի մասով, այլ պետք է նայել, թե այս կերպ ինչ դատական համակարգ կարող ենք ունենալ 50-100 տարի հետո:
Այսօրվա մեր սխալը մեզ 30 տարի նորից հետ է գցելու: Նայենք անցած փորձին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության սկզբից: Հոյակապ սկսեցինք պետականաշինությունը, սկզբից սյուները հստակ դրեցինք, գնում էինք առաջ: Արեցինք մի փոքր սխալ, և տեսեք՝ ինչ եղավ, 20-30 տարի է անցել, բայց մենք խելքի չենք գալիս, որովհետև փոքր սխալ թույլ տվեցինք այն ժամանակ: Դրա համար, եթե որոշում ենք, որ արդարադատությունը պետք է լինի անկախ, ապա գործադիրի կողմից չի կարող որևէ ճնշում լինել դատական համակարգի նկատմամբ:
Եթե չենք վստահում, ի սկզբանե ասում ենք՝ չենք վստահում և այդ 100 օրվա ընթացքում լուծումներ ենք առաջարկում: Բայց եթե ի սկզբանե մենք ուղերձ ենք հղում դատավորներին, ասում ենք՝ դուք անկախ եք, գործեք անկախ, և հետո մեզ հաճո որոշում չի կայացնում դատական համակարգը, իսկ մենք սկսում ենք սպառնալ կամ հրապարակավ ճնշում գործադրել, ապա սա արժեզրկում է անկախ լինելու մասին ուղերձը: Այսինքն` անկախ պետք է լինեն այնքանով, որքանով պետք է դո՞ւր գալ հասարակությանը:
-Օրինակ՝ դատախազության կողմից ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը մերժելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանը ոչ թե մերժեց վերաքննիչ բողոքը, ինչպես կարող էր լինել և սպասվում էր, այլ լրիվ այլ որոշում կայացրեց անձեռնմխելի ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ շեշտադրումներ եղան, որ բնական է, որ դատախազությունը մերժել է, ինքը՝ մեղադրանքի կողմն էլ, իսկ դատարանը կողմնակալ չէր, բայց դատավորի հասցեին ճնշումները մինչ այժմ չեն դադարում:
-Գիտեք, պարտադիր չէ, որ Վերաքննիչ դատարանի որոշումը շատ օրինական լինի, միգուցե ,անօրինական որոշում է կայացրել, բայց եթե հիմա Վճռաբեկ դատարանն անգամ փոխի Վերաքննիչի որոշումը, ինձ մոտ, որպես իրավաբանի, կասկած կլինի, որ Վճռաբեկ դատարանն այդ որոշումը կայացրել է այս ճնշման ազդեցության տակ: Եվ կրկին դատարանը չի վայելի այն հեղինակությունը, որը պետք է վայելի: Ես կարող եմ փաստել, որ դատական համակարգում որոշակի փոփոխություններ կան, ինչի մասին դատավորներն էլ են նշում: Այսօր ես զգում եմ, իմ ընկերներ դատավորներից ես տեղյակ եմ, որ ովքեր ուզում են անկաշկանդ գործել, անկաշկանդ գործում են: Պետք չի այդ մթնոլորտը նորից քարուքանդ անել: Չեմ ուզում, որ իմ դատավոր ընկերները մտածեն, որ չէ, այն հայտնի անեկդոտի նման՝ տղերք, էս կատակ էր անում: Հիմա եթե մարդիկ մտածում են, որ փաստորեն այդ ուղերձն էր՝ արդար լինել այնքանով, որքանով պետք է դուր գալ հասարակությանը, ապա նորից մենք «բռնաբարում» ենք անկախության գաղափարը:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը