ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը. ՀՀ վարչապետ 08/17/2018 20:57 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին երկրից դուրս հանված գումարների համեմատ վերջին երեք ամսում Հայաստան է տեղափոխվել 116 մլրդ դրամով ավելի գումար: Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեղափոխության օրերին շատ էր խոսվում, որ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ Հայաստանից արտահոսում են և դա համապատասխանում էր իրականությանը: Բայց այսօր միանշանակ պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտ 116 մլրդ դրամով ավելի շատ գումար: Իսկ Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 մլրդ դրամով, մոտ 250 մլն դոլարով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա տվյալներով՝ վերջին երեք ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է 99 մլրդ դրամով: «Այսինքն, այդքան ավելի վարկ են վերցրել ՀՀ քաղաքացիները և ներդրել բիզնեսի մեջ: 2018-ի օգոստոսի մեկի դրությամբ՝ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ և բանջարեղեն, որքան նախորդ տարին ամբողջը միասին վերցրած, և, ուզում եմ ձեզ զեկուցել, որ երեք ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը, հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են հավաքագրել 28,8 մլրդ դրամ, ընդ որում, գերավճարների թիվը պակասեցվել է»,- ընդգծեց վարչապետը:
Ըստ նրա, այս թվերը միասին մի բան են նշանակում. Հայաստանում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է տնտեսական հաղթանակների ժամանակաշրջանը: «Հավաստիացնում եմ, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Տնտեսական աճի այս մոդելը մեզ ձեռնտու չէ, ուզում ենք, որ այն փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռևս շարունակում ենք մնալ հին մոդելի մեջ, երբ քաղաքացիները տնտեսական աճը չեն զգում: Մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Դրան փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով. սա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները: 2017-ի աշնանն, ընդդիմադիր լինելով,հայտարարեցի, որ շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 40 րոպե: Վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը: Այսօր կա միայն իշխանության մենաշնորհ, որի տերը ՀՀ քաղաքացիներն են»,- շեշտեց վարչապետը:
Նրա խոսքով՝ կառավարությունը տնտեսությունը զարգացնելու է այն նույն մոդելով, որով իրականացվել է թավշյա ոչ բռնի հեղափոխությունը: «Ինչո՞ւ երկար տարիներ Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենում, որովհետև բոլորս մտածում էինք, որ ընդդիմադիր առաջնորդները պետք է անեն այդ հեղափոխությունը, բայց մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ բոլորդ հասկացաք, որ ոչ միայն լիդերները, այլ բոլորս պետք է անենք հեղափոխությունը, և դա տեղի ունեցավ: Մենք վերացրել ենք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհները, ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, ստեղծագործել, իր հայրենիքը ծաղկեցնել և ՀՀ-ում քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դուք այս հնարավորությունը ոչ միայն ունենաք, այլև կարողանաք կիրառել կյանքում: Քաղաքական հեղափոխությանը գալիս է հաջորդելու տնտեսական հեղափոխությունը, որում դուք պետք է նորից հաղթեք»,- ընդգծեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից