ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիր 08/17/2018 17:53 | ԼՐԱՀՈՍ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հակիրճ նկարագիր է ներկայացրել իրականացված որոշ աշխատանքների վերաբերյալ:
Դիտարկվող ժամանակահատվածում ներդրումային համայնքի հետ թիրախավորված (այդ թվում՝ արտագնա այցերի) աշխատանքի արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ առկա է ՀՀ-ում ներդրումների ներգրավման շուրջ 42,350,000 ԱՄՆ դոլարի և 20,000,000 եվրոյի կանխատեսվող պոտենցիալ: Նախատեսվում է այս պոտենցիալն ուղղել շինարարության, գործարանների կառուցման, վերականգնվող էներգետիկայի, էկոպանելների արտադրության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ապահովագրության, ֆինանսաբանկային, ազգային վենչուրային ֆոնդերի ստեղծման և այլ ոլորտներ:
Հայաստանի ներդրումային գրավչության, ներդրումային կանոնների հստակեցման, այդ թվում՝ կանխատեսելի օրենսդրական և գործարար միջավայրի ձևավորման արդի հրամայականով պայմանավորված՝ կառավարության օրակարգում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով ներդրումների ներգրավման հայեցակարգի մշակումը, որի առաքելությունն է ոչ միայն վերացնել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում առկա բյուրոկատական խոչընդոտները, այլև յուրաքանչյուր ներդրողի հետ հասցեական աշխատանքի միջոցով թիրախավորել և անընդմեջ բարելավել տնտեսական զարգացման նախադրյալներ սահմանող ենթակառուցվածքները: Այս առումով «մեկ կանգառ, մեկ պատուհան» հարթակում ձևավորվող տեղեկատվական բազան թույլ կտա մշակել և իրագործել տնտեսագիտորեն հիմնավորված ներդրումներ, հասցեական հսկողություն սահմանելով ներդրումների ներգրավման և իրականացման ամբողջական գործընթացի վրա՝ հընթացս կբացառի ներդրումային ռիսկերը: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքն ինքնաշխատ տարբերակով կձևավորի ներդրումային առաջարկ/պահանջարկ սահմանող չափելի և բալանսավորված տեսլական, ինչն էլ թույլ կտա իրականացնել տնտեսական աճ երաշխավորող քաղաքականություն:
Միջազգային ներդրումային, ինչպես նաև միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման նպատակով մշակված միջոցառումների համախումբն արդեն իսկ դրական արդյունքներ է ապահովում: Օրեր առաջ նշված միջոցառումների իրականացման արդյունքներով Հայաստանը ներառվեց Google Play («Merchant account countries by Google») ցանկում: Դրանց շարունակական իրականացմամբ Հայաստանում հնարավոր կլինի էլեկտրոնային վճարահաշվարկային (մասնավորապես PayPal) համակարգերի ամբողջական գործարկում ապահովել, ինչն էլ իր հերթին կբարձրացնի Հայաստանի ճանաչելիության մակարդակը տարբեր էլեկտրոնային հարթակներում և կնպաստի էլեկտրոնային առևտրի գործնական ներդրմանը Հայաստանում:
Սևանի հիմնախնդիրների լուծման նպատակով որդեգրվել է ջրային ռեսուրսների խելամիտ կառավարում սկզբունքը՝ ուղղված Սևանա լճում հավասարակշռված էկոհամակարգի վերականգնմանը: Միաժամանակ, Սևանի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով նախատեսվում է բնապահպանական չափորոշիչների պահպանմամբ բարեկարգել լճի ափամերձ հատվածները և զարգացնելով զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ Սևան ազգային պարկի ռեբրենդինիգի միջոցով Գեղարքունիքի մարզում ներդնել բուսականությամբ հարուստ եզակի ռեկրացիոն գոտի:
«Գլենդել հիլզ» ծրագրերում առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքներով կառուցապատման վերաբերյալ ձեռք բերված նոր պայմանավորվածությունների համատեքստում մինչև գալիք տարեվերջ արդարացի փոխհատուցումներ կտրամադրվեն նշված ընկերության շահառուներին:
Զբոսաշրջության և առևտրտնտեսական զարգացման օրակարգում են Զվարթնոցի և Գյումրու օդանավակայանների ընդլայնման ծրագրերը: Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Գյումրի և Զվարթնոց օդանավակայանների զարգացման ծրագրերը, ինչպես նաև գերցածր գնային առաջարկ ներկայացնող ավիաընկերությունների` ՀՀ-ում գործունեություն իրականացնելու ֆինանսատնտեսական հնարավորությունները:
Կարևորելով մարդկային կապիտալի զարգացման կառավարության գերակայությունը՝ քայլեր են ձեռնարկվում հայաստանյան երիտասարդ մասնագետներին արտերկրի առաջատար համալսարաններում և պետական մարմիններում վերապատրաստելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի միջև ս/թ հուլիսի 2-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու երիտասարդ մասնագիտական հմտությունների զարգացման և հետագայում իրենց ձեռք բերած փորձը ՀՀ-ում կիրառելու նախապայմանով հատուկ ծրագրի շրջանակում ս/թ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կմասնակցեն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող հանրային կառավարման բնագավառում կարողությունների կատարելագործման ծրագրին: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Ինովացիոն քաղաքականություն
1. Ազգային բիզնես ինկուբատորի ստեղծման հայեցակարգի մշակում, որի նպատակն է միասնական կառույցի միջոցով տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված նորարար գաղափարներ ունեցող start-up թիմերին և ընկերություններին մեկ պատուհանի սկզբունքով աջակցության (խորհրդատվության) տրամադրումը:
2. Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոնի ստեղծում, այդ թվում՝ մագիստրոսական, ասպիրանտական, գիտահետազոտական և գիտակրթական համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի և այլ ուսումնական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով Շվեյցարիայում ներկայումս գործող կենտրոնից հետո ընկերության 2-րդ գիտահետազոտական կենտրոնի հիմնում Հայաստանում: Ծրագրի իրականացումը միտված է արդյունաբերություն-կրթություն կապի ամրապնդմանը, գիտահետազոտական կենտրոնի գրասենյակի և լաբորատորիաների հիմնմանը: Նախատեսվում է, որ գիտահետազոտական կենտրոնի ստեղծման սկզբնական փուլում (ներառյալ՝ վերանորոգման, սարքավորումների և դրամաշնորհների ուղղությամբ) ընկերության կողմից իրականացվող ներդրումների ծավալը կկազմի շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։
Գործարար և ներդրումային միջավայր
3. Հուլիսի 1-ից «Փեթակ» ՍՊԸ, «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ (Սուրմալու), «Գլաս գրուպ» ՍՊԸ (Rich Plaza), «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ (Մալաթիա), «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ առևտրի իրականացման վայրերում գործող վաճառատեղերի վճարների գումարների շուրջ 20%-ով իջեցում։
4.ՓՄՁ սուբյեկտներին կարողությունների զարգացման ուղղված՝ գործարար ուսուցողական, տեղեկատվա-խորհրդատվական ներդրումային (այդ թվում՝ դրամաշնորհների կամ սարքավորումների տեսքով) աջակցության ցուցաբերում:
5. ՓՄՁ զարգացման խորհրդի աշխատակարգի կատարելագործում՝ պետություն-մասնավոր կապի ամրապնդմանն ուղղված՝ հասարակական կառույցների անդամակցության կանոնների սահմանում։
6. Տեղական տնտեսական զարգացում ծրագրի շրջանակներում՝
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գինեգործական-ուսումնաարտադրական կենտրոնի վերակառուցում,
Արագածոտնի մարզի Ավան գյուղական համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցում,
Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ոռոգման ցանցի կառուցում,
Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տուրիստական կենտրոնի կառուցում:
Օրենսդրական բարեփոխումներ
Մեկնարկած օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում նախատեսվում է՝
արձանագրել լիզինգային գործունեության շարունակական զարգացում,
հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանում,
ՓՄՁ հարկման արդյունավետ կանոնների սահմանման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով՝ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում լայնամասշտաբ հանդիպումների միջոցով հարկային բարեփոխումների իրատեսական օրակարգի սահմանում։
Զբոսաշրջության զարգացում
Facebook-յան Armenia and Travel, Instagram-ի Armenia and Travel էջերում, ինչպես նաև www.armenia.travel կայքում Հայաստանի առաջմղում:
Հայաստանն ու հայկական զբոսաշրջային արդյունքը հունիսի 27-ից հուլիսի 4-ը ներկայացվել են 2018թ. Սմիթսոնիան հաստատության կողմից ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում կազմակերպված «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնին: «Ֆոլքլայֆ» փառատոնում Հայաստանը ներկայացվել է «Հայաստան. արարելով տուն» գաղափարի ներքո: ԱՄՆ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են՝
- ԱՄՆ-ում Հայաստանի զբոսաշրջային գրասենյակի հիմնում,
- Հայաստանի ընդգրկում ԱՄՆ զբոսաշրջային օպերատորների փաթեթներում,
- ԱՄՆ մի շարք կաբելային հեռուստատեսություններում անվճար հիմունքներով՝ Հայաստանի վերաբերյալ տեսանյութերի հեռարձակում,
- Բոստոնից ԱՄՆ տուրօպերատորների խմբի՝ Հայաստան ճանաչողական այցի կազմակերպում «Մարիոթ» հյուրանոցի հետ համագործակցությամբ,
- Անդամակցություն ԱՄՆ տուրօպերատորների ասոցիացիային (USTOA),
- ՄԱԿ-ի աշխատակիցների համար կորպորատիվ շրջագայությունների կազմակերպում Հայաստանում,
- Հայաստանի զբոսաշրջային արդյունքների ներառում Մետաքսի ճանապարհով անցնող երթուղիների փաթեթներում:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
1. ՀՀ կառավարությունը չեղարկել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ որոշումը՝ թողնելով ԲԷՑ-ը պետական կառավարման ոլորտում:
2. ՀՀ Գեղարքունիքի մարզում «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մեկնարկ՝ նվազագույն սակագին՝ 4.19 դոլար ցենտ 1 կՎտxժ- ի համար (մոտավորապես՝ 20.11 ՀՀ դրամ)՝ առանց ԱԱՀ-ի:
3. «Գազպրոմ Արմենիա» և «ՀԷՑ» ՓԲ ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում՝ ընկերությունների կողմից որոշում է կայացվել սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասնակի փոխհատուցում տրամադրել:
4. Ոչ ստանդարտ լուծումների կիրառմամբ օգոստոսի 1-ին ՀԱԷԿ-ի կայանի թողարկում:
Բնական պաշարների ոլորտ
5. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների կարգավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթի մշակում:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Ճանապարհային ոլորտ
1. ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների 27 հատվածների հիմնանորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 հատվածների միջին նորոգման աշխատանքներ. կատարվել է նախատեսված աշխատանքների շուրջ 54%-ը:
2. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2 ծրագրի շրջանակում կառուցվել է շուրջ 6.5 կմ ընդհանուր երկարությամբ բետոնային պատվածք, շուրջ 8 կմ հիմք և ենթահիմք:
3. Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգում
Տարեվերջին շահագործման կհանձնվի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի՝ Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից ֆինանսավորվող 38․45 կմ երկարությամբ հատվածը։ Կատարվել է 1,04 մլրդ ՀՀ դրամի շինարարական աշխատանք, որը կազմում է 2018թ․ համար նախատեսված ծավալի 14.9%:
4. Կենսական Նշանակության Ճանապարհների Բարելավման Ծրագիր
Ընթացքի մեջ են թվով 10 ճանապարհների վերականգնման աշխատանքները, շուրջ 62.3 կմ ընդհանուր երկարությամբ: Ներկայումս իրականցվել է շուրջ 2,4 մլրդ դրամի աշխատանք, որը կազմում է 2018թ․ համար նախատեսված ծավալի 37.1%:
Ընթացքի մեջ են թվով 15 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակումը, ավարտից հետո կկազմակերպվեն նշված ճանապարհների շինարարության մրցույթները:
Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 173 կմ ճանապարհ, որից 73 կմ՝ պետական միջոցների, իսկ 100 կմ՝ Համաշխարհային բանկի միջոցերի հաշվին: Համեմատության համար՝ 2017-ին հիմնանորոգվել է 116 կմ ճանապարհ, որից 52 կմ՝ պետբյուջեի, իսկ 65 կմ՝ ՀԲ միջոցներով, 2019-ին նախատեսված է հիմնանորոգել 156 կմ ճանապարհ, որից 84 կմ՝ պետբյուջեից, 72 կմ՝ ՀԲ միջոցներից: Ըստ վերոնշյալ տվյալների՝ պետական միջոցներով ճանապարհաշինարարությունը տարեցտարի ավելանում է:
Գյուղատնտեսության նախարարություն
1. Հողօգտագործողներին որպես սուբսիդիա տրամադրվել է շուրջ 360 մլն դրամ (1 լիտրի սուբսիդիան` մինչև 60 դրամ) դիզելային վառելիք, ինչն էլ նպաստել է գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը և գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը:
2. Ավելացել է Հանրապետության տարածքում արտադրված սերմանյութի արտադրության ծավալը:
3. Գինու որակի բարելավման նպատակով միջազգային փորձագիտական խորհրդատվություն/աջակցություն է ցուցաբերվել ՀՀ-ում գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններին, ինչն էլ նպաստել է Հայաստանում գործող 12 գինեգործական ընկերություններում բարձրորակ գինու արտադրության կազմակերպմանը և մրցունակ նոր տեսակի արտադրանքի թողարկմանը:
4. Գինու արտադրության նպատակով Վայոց ձորի տնայնագործ գինի արտադրող 17 ընկերություններին նախատեսվում է տրամադրել գինեգործական սարքավորումներ։
Բնապահպանության նախարարություն
1.Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացի մեկնարկ։ Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը՝ «Կանաչ Թալին» խորագրով: Նախատեսվում է գործընթացում ներգրավել տեղական և միջազգային կազմակերպություններ:
2. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում Արարատյան դաշտի 3 խոշոր ձկնաբուծական տնտեսության («Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Գոլդեն Ֆիշ-կ» ՍՊԸ-ներ) 15 ջրառի կետերում տեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ:
3. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի, թափոնների փակված օբյեկտների վերաբերյալ ստեղծվել է տեղեկատվական բազա, ինչի շնորհիվ ապահովվել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման/բացառման միջոցառումների մշակման համար անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության առկայությունը:
4.Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ. ձեռք են բերվել աղբ խտացնող մեքենա, պոլիէթիլենային թաղանթ, աղբամաններ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից