ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակը, որը մինչ օրս չէր հրապարակվել. 168.am 08/16/2018 12:38 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբևէ չի հրապարակվել։ Մեր ձեռքին է հայտնվել հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին գրում է 168.am-ը:
Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի` մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու: Ցուցակի մասին փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Մեզ պատասխանեցին, որ դա այն նույն ցուցակն է, որի օրիգինալն իրենց մոտ է պահպանվում, և որը Քոչարյանին առաջարկվել է՝ որպես գործարք. Քոչարյանը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե`շահագրգիռ անձանց շարքում:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում` իրականության հետ կապ չունեցող մեղադրանքով: Ըստ նույն աղբյուրների` Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել` «սրիկայություն և անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:
Ի դեպ, հոկտեմբերի 27-ի ԱԺ այդ նիստից, որին ներկա էր ողջ կառավարությունը, զարմանալիորեն բացակայում էր ՀՀ Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը, ով, ըստ Քոչարյանին ներկայացված ցուցակի, պետք է նշանակվեր ՀՀ վարչապետի պաշտոնում:
Ցուցակը, ըստ լավատեղյակ աղբյուրների, գրվել է հենց Շիրխանյանի ձեռամբ: Ցուցակում նշված է եղել. ՀՀ վարչապետ` Վահան Շիրխանյան, ՀՀ Գլխավոր դատախազ` Գագիկ Ջհանգիրյան, Ազգային անվտանգության նախարար` Վյաչեսլավ Հարությունյան, Ներքին գործերի նախարար` գնդապետ Մուրադ Կիրակոսյան, Համակարգող նախարար` Անդրանիկ Քոչարյան (այն ժամանակ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդական, այժմ` 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ):
Հիշեցնենք, որ 1999թ. նոյեմբերի 17-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցումՎահան Շիրխանյանը հաստատել է այդ ցուցակի գոյությունը՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը «զայրացել» էր այդ ցուցակը տեսնելով:
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ «Ձե՞ր նախաձեռնությունն էր։ Ես նաև այսպիսի մի վարկած եմ լսել, թե նախագահի առաջարկով է ներկայացվել այդ ցուցակը», Վահան Շիրխանյանը պատասխանել է. «Ո՛չ։ Դա պատահական հնչեց։ Այդ աղմուկ-աղաղակի, հրամանատարների շարժման մեջ մեկը (հիմա չեմ հիշում, թե ով էր) ասաց, թե՝ եկեք մի այսպիսի քայլ անենք։ Ես ասացի, որ, եթե համաձայն են սպասել այդ ցուցակի պատասխանին՝ ուղարկենք։ Համաձայնեցին, և ցուցակն ուղարկվեց նախագահին»։ Դիտարկմանը, որ ինչպես այդ ցուցակում ԱԱՆ նախարարի թեկնածու նշված Վյաչեսլավ Հարությունյանը, այնպես էլ մյուսները նախագահի առջև արդարացել էին, թե իրենք բացարձակապես տեղյակ չեն եղել, որ իրենց անունները ներառվել են այնտեղ, նա պատասխանել էր.
«Այդ պահին որևէ մտադրություն չի եղել, որ ցուցակում նշված մարդիկ պետք է զբաղեցնեն այդ պաշտոնները։ Եղել է մի խնդիր, այնպես անել, ինչպես ցանկանում են հրամանատարները, որ նրանք հանգստանան։ Վյաչեսլավ Հարությունյանը խիստ բարձրակարգ մասնագետ է, և նրան ընդգրկելը հրամանատարների առաջարկն էր»։ Հարցին էլ, թե ցուցակն Անդրանիկ Քոչարյա՞նն է ներկայացրել, Վ. Շիրխանյանը պատասխանել է. «Նա մենակ չէր՝ 3-4 հոգու հետ էր։ Պատգամավոր է եղել հետները, զինվորական (այլ աղբյուրներից պարզեցինք, որ խոսքը Մյասնիկ Մալխասյանի և Աստվածատուր Պետրոսյանի մասին է.- «Առավոտ»), մնացածներին չեմ հիշում։
Գագիկ Հարությունյանը Պաշտպանության նախարարությունում էր և տեսնում էր առկա վիճակը։ Ո՛չ նախագահը, ո՛չ էլ որևէ մեկը չէր պատկերացնում, թե ինչ էր այնտեղ կատարվում, բացի այդ պահին այնտեղ գտնվողներից։ Տեղեկություն էին հասցրել, թե ՊՆ-ում 3-4 խռովարարներ աղմուկ են բարձրացնում, որը նույնպես հասավ հրամանատարներին։ Ցուցակն ուղարկելուց հետո անմիջապես, մոտ կես ժամ անց Գագիկ Հարությունյանը գնացել էր նախագահի մոտ, ներկայացրել ողջ վիճակը և բառացիորեն փոխանցել այն, ինչ ես էի նրան խնդրել՝ որ այդ ցուցակը կողքի դնի՝ այն ծնվել է այսպիսի իրավիճակում և նպատակը հրամանատարներին նախարարությունում պահելն է։ Բացի այդ, նրան խնդրել էի ասել, և նա հաղորդել էր, որ Շիրխանյանը խնդրեց, թե «վարչապետ» տողն ընդհանրապես ջնջի։ Եվ եթե ինքը քննելու է այդ թեկնածությունները՝ թող մյուսներին անդրադառնա։ Գագիկ Հարությունյանը վերադարձավ և ասաց, թե նախագահը զայրացած է, որ այս ինչ է՝ դիակները դեռևս տաք, պաշտոննե՞ր եք բաժանում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ