ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծառայության պետն այցելեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ 08/16/2018 20:03 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղավ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
Հիմնարկի վարչական շենքի դահլիճում Ա. Մխոյանը հիմնարկի վարչակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Ժորժիկ Վարագյանին: Շնորհավորելով վերջինիս և խոսքն ուղղելով ներկաներին՝ ծառայության պետը պահանջեց լինել ազնիվ, հարգել դիմացինի իրավունքները, արժանապատվությունը և աշխատել արդար՝ բարձր դասելով պետության շահերը. «Մեր առաջնային պահանջը կոռուպցիայի իսպառ վերացումն է իր բոլոր դրսևորումներով… Մյուս կարևոր պահանջը հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի և հիերարխիկ հարաբերությունների ձևավորումն արմատախիլ անելն է,-նշեց Ա. Մխոյանը՝ հավելելով,- գործում եք բացառապես օրենքի դաշտում, քանի որ հանրության սպասելիքները համակարգից մեծ են: Անհրաժեշտ է նախկինում ձևավորված կարծրատիպերը կոտրել, իսկ բարեփոխումները պետք է տեսանելի դառնան հասարակությանը»:
Ծառայության պետը վարչակազմին առաջարկեց նաև մտածել հիմնարկում նոր արտադրություն հիմնելու մասին՝ ապահովելու համար դատապարտյալների զբաղվածությունը. «Ծրագրերը շատ են, մենք պատրաստ ենք լսելու, քննարկելու և ընթացք տալու աշխատանքների բարելավմանն ուղղված բոլոր առաջարկները»:
Այնուհետև Ա. Մխոյանը շրջայց կատարեց քրեակատարողական հիմնարկի տարածքում, եղավ հանձնուքների ընդունման սենյակում, բնակելի գոտում, ճաշարանում, որտեղ հետևելով սննդի, հացի պահման պայմաններին և որակին, ճաշարանի մաքրությանը՝ հայտնեց իր գոհունակությունը:
Ծառայության պետը շրջեց խցերում, ուշադրություն դարձրեց այնտեղ առկա կահավորմանը, պահանջեց հետևել ջրի և էլեկտրաէներգիայի սպառմանը, չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները, բացառել անտեղի վատնումը: Խոսեց դատապարտյալների հետ, լսեց վերջիններին հուզող առաջնային հարցերը, տվեց սպառիչ պատասխաններ: Ա. Մխոյանն այցելեց նաև սպորտդահլիճ, եղավ դատապարտյալների համար նախատեսված հանգստի սենյակում: Հանդիպեց կալանավորված անձանց, հետաքրքրվեց պահման պայմաններից, նրանց հուզող խնդիրներից:
Շրջայցի ավարտին ծառայության պետ Ա. Մխոյանը տվեց համապատասխան հանձնարարականներ, ինչպես նաև պահանջեց շարունակել ծառայությունը նույն ոգով և բարեխղճությամբ` բարձր պահելով ծառայողական կարգապահությունը և ծառայողի արժանապատվությունը:
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղավ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
Հիմնարկի վարչական շենքի դահլիճում Ա. Մխոյանը հիմնարկի վարչակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Ժորժիկ Վարագյանին: Շնորհավորելով վերջինիս և խոսքն ուղղելով ներկաներին՝ ծառայության պետը պահանջեց լինել ազնիվ, հարգել դիմացինի իրավունքները, արժանապատվությունը և աշխատել արդար՝ բարձր դասելով պետության շահերը. «Մեր առաջնային պահանջը կոռուպցիայի իսպառ վերացումն է իր բոլոր դրսևորումներով… Մյուս կարևոր պահանջը հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի և հիերարխիկ հարաբերությունների ձևավորումն արմատախիլ անելն է,-նշեց Ա. Մխոյանը՝ հավելելով,- գործում եք բացառապես օրենքի դաշտում, քանի որ հանրության սպասելիքները համակարգից մեծ են: Անհրաժեշտ է նախկինում ձևավորված կարծրատիպերը կոտրել, իսկ բարեփոխումները պետք է տեսանելի դառնան հասարակությանը»:
Ծառայության պետը վարչակազմին առաջարկեց նաև մտածել հիմնարկում նոր արտադրություն հիմնելու մասին՝ ապահովելու համար դատապարտյալների զբաղվածությունը. «Ծրագրերը շատ են, մենք պատրաստ ենք լսելու, քննարկելու և ընթացք տալու աշխատանքների բարելավմանն ուղղված բոլոր առաջարկները»:
Այնուհետև Ա. Մխոյանը շրջայց կատարեց քրեակատարողական հիմնարկի տարածքում, եղավ հանձնուքների ընդունման սենյակում, բնակելի գոտում, ճաշարանում, որտեղ հետևելով սննդի, հացի պահման պայմաններին և որակին, ճաշարանի մաքրությանը՝ հայտնեց իր գոհունակությունը:
Ծառայության պետը շրջեց խցերում, ուշադրություն դարձրեց այնտեղ առկա կահավորմանը, պահանջեց հետևել ջրի և էլեկտրաէներգիայի սպառմանը, չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները, բացառել անտեղի վատնումը: Խոսեց դատապարտյալների հետ, լսեց վերջիններին հուզող առաջնային հարցերը, տվեց սպառիչ պատասխաններ: Ա. Մխոյանն այցելեց նաև սպորտդահլիճ, եղավ դատապարտյալների համար նախատեսված հանգստի սենյակում: Հանդիպեց կալանավորված անձանց, հետաքրքրվեց պահման պայմաններից, նրանց հուզող խնդիրներից:
Շրջայցի ավարտին ծառայության պետ Ա. Մխոյանը տվեց համապատասխան հանձնարարականներ, ինչպես նաև պահանջեց շարունակել ծառայությունը նույն ոգով և բարեխղճությամբ` բարձր պահելով ծառայողական կարգապահությունը և ծառայողի արժանապատվությունը:Այս մասին տեղեկացանք ՝ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից