Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Վստրեչի Ապերի պաշտպանները ոստիկանապետին կոչ են անում չառաջնորդվել իրենց պաշտպանյալի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով 08/16/2018   12:11  |  ԼՐԱՀՈՍ

Քրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի՝ նույն ինքը Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի վերաբերյալ ոստիկանության տարածած հաղորդագրությամբ խախտվել է անմեղության կանխավարկածը, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվել:

Այդ մասին ասվում է Ա.Վարդանյանի և Գ.Իսկանդարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի կողմից տարածված հայտարարության մեջ: Վերջիններս նաև Ոստիկանապետ Օսիպյանին կոչ են անում չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով, չփորձել այդ նկատառումներով արհեսատականորեն խտացնել գույները: 

Պաշտպանների հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«2018 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանությունը հին ու ոչ այնքան բարի ժամանակների ոգով տարածել է հաղորդագրություն իրենց ձևակերպմամբ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի վերաբերյալ: Հաղորդագրությունն իր մեջ ներառել է, ինչպես անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտում, այնպես էլ իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, թե մի քաղաքացի հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. հուլիսի 17-ին Արամ Վարդանյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն առևանգել են, տեղափոխել Արցախի փողոցի վրա գտնվող շինություն ու բռնության ենթարկել:

Նշված է նաև, թե «...իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է Գարեգին Իսկանդարյանը», ապա հաղորդագրությամբ կոչ է արվել Ա.Վարդանյանի և Գ.Իսկանդարյանի «հանցավոր գործունեությունից տուժած» ինչ-որ քաղաքացիների այդ մասին հայտնել իրավապահներին:

Սա անմեղության կանխավարկածի ակնհայտ ու կոպիտ ոտնահարման դասական օրինակ է: Նախ դեռևս վերնագրում, հետագայում նաև տեքստում, նշվում է, որ Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն: Փաստորեն նշված հայտարարությամբ որպես փաստ է նշվել, իբրև Ա.Վարդանյանը և Գարեգին Իսկանդարյանը զբաղվել են հանցավոր գործունեությամբ, ավելին հայտարության տեքստում նշվել է, թե . «պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաև Գարեգին Իսկանդարյանը»:

Նշված արտահայտությամբ ևս փորձ է կատարվել որպես փաստ ներկայացնել, թե իբր Ա.Վարդանյանն ու Գ.Իսկանդարյանը կատարել են հանցագործություն: Այս արտահայտությունները անմեղության կանխավարկածի խախտում պարունակելուց զատ չեն համապատասխանում նաև իրականությանը: Քրեական գործի շրջանակներում տիրապետելով վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին, կարող ենք փաստել, որ դրանցով ոչ միայն չիպարզվել, թե կատարվել է հանցագործություն, ոչ միայն չի պարզվել, թե հանցագործությանը առնչություն կարող են ունենալ Արամ Վարդանյանը կամ Գարեգին Իսկանդարյանը, այլ միանշանակ հերքվել է, թե հնարավոր է տեղի ունեցած լինի առևանգում, կամ այդ հաղորդում տված քաղաքացու նկատմամբ կիրառված լինի բռնություն:

Սրա վառ ապացույցն է նաև այն, որ գիտակցելով առկա մեղադրանքով Արամ Վարդանյանին կամ Գարեգին Իսկանդարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը, ոստիկանությունը փորձ է կատարում նման հայտարարություն տարածելով գտնել որևէ քաղաքացու ում միջոցով փորձ կկատարվի Ա.Վարդանյանին ենթարկել քրեական պատասխանատվության:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին կոչ ենք անում չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով, չփորձել այդ նկատառումներով արհեսատականորեն խտացնել գույները և ՀՀ Ոստիկանությանը ներքաշել նման անօրինականության մեջ, իսկ դրա անկարողության դեպքում հրաժարվել գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելուց, խնդրելով վարույթն իրականացնող մարմնին դրանք հանձնարարել այլ մարմնի:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին այս գործով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելու իրականությունը, որը որևէ աղերս չունի ներկայացված փաստական հանգամանքների հետ: Սույն հայտարարության մեջ նշված գործով տուժող ներգրավված և հաղորդում տված անձի իրական նպատակները պարզելու նպատակով, փորձել ենք ուսումնասիրել այդ անձի անցյալը, իրական նպատակները և կապերը: Անմեղության կանխավարկածի պահպանման նպատակ ունենալով այս պահին զերծ կմնանք մեր կողմից հավաքագրված, նշված անձի կողմից ենթադրյալ հանցագործությունների դեպքերը հրապարակելուց և իրական նպատակները բացահայտելուց, սակայն կոչ ենք անում համապատասխան մարմիններին առավել սևեռուն ուսումնասիրել որպես տուժող ներկայացող անձի հակառակ սերնդի ներկայացուցիչների հետ խայտաբղետ հարաբերությունները, այդ հարաբերությունների նպատակը, դրանց զուգահեռ նրա կողմից իրականացվող գործողությունները, որոնց մասին որոշակի տվյալներ քրեական գործում հիմա էլ կան:

Ավելին, մեր կողմից ձեռքբերված տվյալները կտրամադրվեն համապատասխան մարմիններին, քննություն կատարելու և, դրանք հաստատվելու դեպքում, տուժող ճանաչված անձի քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելին, հետևողական ենք լինելու իբր նշված հայտարարության արդյունքում հաղորդում տված յուրաքանչյուր անձի իրական նպատակների, կապերի և անցյալի վերհանման հարցում:
Ավելացնենք, որ հայտարության մեջ նշված տեղեկությունն այն մասին, որ Արամ Վարդանյանը գտնվում է անազատության մեջ իրականությանը չի համապատասխանում և ՀՀ ոստիկանությունը չէր կարող չիմանալ այդ մասին, իսկ եթե տեղեկություն չունի, ապա դա միայն խոսում ոչ արհեստավարժ լինելու կամ մանիպուլյացիայի արդյունքում որոշ քաղաքացիներից հաղորդումներ հավաքագրելու քողարկված նպատակի մասին»,- ասվում է փաստաբանների հայտարարության մեջ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:46 30/07/2018  |  Քրեական խրոնիկոնԱրամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, ձերբակալվել է Դուբայում
12:33 30/07/2018  |  Քրեական խրոնիկոնՎստրեչի Ապերին Դուբայում ձերբակալելու վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն ՀՔԾ-ին չի հայտնվել
11:12 20/06/2018  |  Քրեական խրոնիկոնՏեղեկությունը, թե Վստրեչի Ապերին ծանուցում չի ուղարկվել, իրականությանը չի համապատասխանում. ՀՔԾ
11:34 19/06/2018  |  Քրեական խրոնիկոնՎստրեչի ապերը մեղադրյալի կարգավիճակ ունի և հետախուզման մեջ է
10:19 19/06/2018  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակությունը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ մարդուն առևանգելու համար
17:12 27/05/2017  |  Քրեական խրոնիկոնԴոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում
09:36 26/05/2017  |  ՄամուլԴոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ մահափորձն իրականում խորն արմատներ ունի, այն գալիս է դեռ 2007 թվականից. «Ժողովուրդ»
17:50 25/05/2017  |  Քրեական խրոնիկոնՎնասազերծված անձինք կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության՝ սպանություն նախապատրաստելու մեջ
13:59 25/05/2017  |  Քրեական խրոնիկոնՍպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ
11:37 25/05/2017  |  Քրեական խրոնիկոնՎստրեչի Ապերի և Դոն Պիպոյի սպանության նախապատրաստության դեպքով հարուցված քրեական գործը կքննվի ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունում

Արխիվ

[]