Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Անահիտ Ֆարմանյանի կարծիքով՝ իր հետապնդման միակ պատճառը ազգանունն է՝ ՖԱՐՄԱՆՅԱՆ. հայտարարություն 08/15/2018   14:39  |  ԼՐԱՀՈՍ

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանը հայտարարությամբ է հանդես եկել:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

ՄԱՍ 1

Հարգելի՛ հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի և հայաստանյան բուհական համայնքի հարգարժա՛ն գործընկերներ, իմ շատ սիրելի՛ ուսանողներ, օրինականության ու արդարադատության ապահովմանը կոչված հաստատությունների մեծարգո՛ ներկայացուցիչներ։

Ինչպես տեղյակ եք, Շիրակի պետական համալսարանի շուրջ տևական ժամանակ ընթացող աղմկալի զարգացումները հանգեցրեցին մեր օրերի համար «ամենատրամաբանական» արդյունքին՝ նախ բանսարկությունների, ապաև ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական որոշման արդյունքում «նշանակվեց» մեղավոր, և այդ «մեղավորը» պարզվեց՝ ես եմ, իսկ մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։

Վստահ եմ, որ դեպքերի հետագա զարգացումը անխուսափելիորեն լույս կսփռեն բուհի նախկին, վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանի և դատախազության ու ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների արդեն ամիսներ տևող «սիրո ու համերաշխության» ձեռքբերման պայմանների շուրջ։ Դեռ առիթներ կլինեն հանդիպելու, խորհելու ու խոսելու, շնորհակալություն հայտնելու ոստիկանության, քննչական ծառայության ու դատախազության այն պարկեշտ աշխատակիցներին, ովքեր, զարմանքից քար կտրած, բարոյապես ճիշտ չեն համարել մասնակիցը դառնալ բեմադրվող այս ցածրորակ ներկայացմանը և փորձել են ամեն կերպ աջակցել ինձ, աջակցել օրինականությանը։ Չեմ բացառում, որ առիթ կլինի նաև խոսելու, գուցե, ներկայացնելու անհերքելի ապացույցներ, թե ինչպես էին ոստիկանության Շիրակի մարզային վարչության բաձրաստիճան պաշտոնյաները ինձ ուղղորդում տալ իրենց ուզած ցուցմունքը, որպեսզի «երկու տարի ստիպված չլինեմ ապացուցելու իմ անմեղությունը»։

Մեծ է գայթակղությունը՝ անդրադառնալու հարուցված քրեական գործի բոլոր դրվագներին, խորհրդային լավագույն ավանդույթներով կայացված գիշերային որոշումներին, իմ՝ իբրև «քննությունից թաքնվելուն», ինձ կալանավորելու որոշմանն ու հայտարարված հետախուզմանը, դրա հանրայնացման «սարսափազդու» եղանակին, Կրթության և գիտության նախարարի անհավասարակշիռ արձագանքին և այլն (անճաշակ սերիալ հիշեցնող այս ամենի իրավական ասպեկտներին անդրադարձ կլինի իմ փաստաբանների կողմից)։ Բայցև, դրա կարիքը ամնեևին չկա, քանի որ իմ մայր համալսարանի աշխատակիցների, համաքաղաքացիների ու ուսանողների, հարուցված գործին քաջածանոթների համար ամեն ինչ պարզ է, պարզ, ինչպես աչքի լույսը՝ ․․․ իմ հետապնդման միակ պատճառը ազգանունս է՝ ՖԱՐՄԱՆՅԱՆ, որով ես միայն հպարտանում եմ։

Այդուհանդերձ, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, հատկապես, հարուցված գործի հանդեպ հանրային որոշակի հետաքրքրությունը, մի քանի պարզաբանումների ներկայացումը այս փուլում համարում եմ կարևոր։

Ու այսպես, տեսեք, թե հանրայնորեն ի՜նչ վտանգավոր հանցագործության համար եմ «նշանակվել մեղավոր», ու որն է իրականությունը։ Իրականություն, որը, վստահաբար, ավելի հայտնի է այս էժանագին սերիալի դժբախտ պատվիրատուներին, անբարո ռեժիսորներին ու սեփական խղճի հետ գործարքի գնացած որոշ իրավապահներին, քան նույնիսկ ինձ։

ՄԵՂԱԴՐԱՆՔ։ Պարզվել է, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու (Անի Հովհաննեսի Սարգսյան) ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Նրանք ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Մագիստրատուրայի ընդունելության համար ռեկտորի հրամանով հաստատվել է առարկայական և ընդունող հանձնաժողովներ: Առարկայական հանձնաժողովի նախագահը հանդիսացել է մասնագիտությունը թողարկող ամբիոնի վարիչը, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ամբիոնի մասնագետները: Առարկայական հանձնաժողովի որոշումը, ըստ կարգի, վավերացվել է ընդունող հանձնաժողովի կողմից, որտեղ ես, որպես բուհի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, ի պաշտոնե, ընդամենը հանդիսացել եմ հանձնաժողովի անդամ:

Անի Հովհաննես Սարգսյանին (ում հաղորդմումն ու բացատրությունը «հիմք» են հանդիսացել ինձ «մեղավոր» նշանակելու սերիայում) ես տեսել եմ սեպտեմբերի առաջին կեսին, երբ վերջինս ուզում էր հետ վերցնել իր անձնական գործերը՝ մեկնաբանելով, որ չի կարող մուծել վարձավճարը: Ուսանողների, այդ թվում Անի Սարգսյանի, անձնական գործերը գտնվում էին համալսարանի Գիտության և արտաքին կապերի բաժնում, որը գտնվում էր իմ ենթակայության տակ, որտեղ, ընդունելությունից հետո, ըստ կարգի, մշակվում էր տվյալների բազան, ապա, անձնական գործերը վարձավճարների կտրոնների և ուսանողի հրամանի քաղվածքի ամրացմամբ տրամադրվում էր ֆակուլտետներին:

Անի Հովհաննեսի Սարգսյանի հետ տեղի է ունեցել շատ կարճ զրույց։ Իմ հարցին, թե չգիտե՞ր, որ ընդունվելուց հետո ուսման վարձավճարը պետք է մուծեր, վերջինս պատասխանեց, որ իրենց դեկանն իրեն ասել է, որ պետք չէ մասնակցել ընդունելության առաջին փուլին, այլ՝ դիմել երկրորդ փուլով, սակայն ինքն այդ պահին չի հասկացել, որ երկրորդ փուլով դիմորդները կարող են ընդունվել միայն վճարովի համակարգ: Բնականաբար, ես, հակված լինելով հավատալ ուսանողուհու ասածին և իրեն խնդրելով սպասել միջանցքում, ռեկտոր Վարդևան Գրիգորյանին ներկայացրել եմ խնդրո առարկան: Նույն պահին ռեկտոր Վ․ Գրիգորյանը հրավիրել է Ֆիզդաստիարակության ֆակուլտետի դեկան Արթուր Խաչատրյանին, ով ժխտել է ուսանողուհու կողմից ներկայացվածի իսկությունը:

Այդ պահին, բնականաբար, չի եղել որևէ ողջամիտ հիմք՝ հավատալու կամ չհավատալու մեկին կամ մյուսին, առավել ևս, որ աշխատանքային իմ պարտականությունները չէին էլ ենթադրում այդ հարցով գալ որևէ եզրակացության։ Ավելին, հաշվի առնելով, որ ընդունելության գործընթացի տեսանկյունից հետքայլ անել հնարավոր չէր, քանի որ առաջին փուլով ուսանողուհին, փաստացի, չէր դիմել և փակված էին մատյանները, ռեկտոր Գրիգորյանի կողմից եղել է հանձնարարություն՝ ուսանողուհուն փոխանցելու, որ վերջինս վճարը կարող է կատարել մաս-մաս, սակայն ուսանողուհին պաասխանել է, որ այդպես ևս չի կարող։ Դրան ի պատասխան ռեկտոր Գրիգորյանը հավելեց, որ ամեն դեպքում թող ուսանողուհին հետ չվերցնի գործերը, քանի որ, գուցե բարերարների միջոցով հնարավոր լինի կարգավորել վարձավճարի խնդիրը, իսկ Անի Սարգսյանը գործը կարող է հետ վերցնել, երբ ցանկանա, եթե ուսվարձի խնդիրը չլուծվի:

Վարդևան Գրիգորյանի կողմից բուհի ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո այս պատմությունը, ինչպես շարադրված է, ես ինքս եմ ներկայացրել նորանշանակ ռեկտոր Սահակ Մինասյանին, այն նկատառմամբ, որ բուհի բարերարներ լինելու դեպքում, Անի Սարգսյանի ուսման վճարի խնդիրը ևս նկատի ունենանք: Սահակ Մինասյանը լսեց և խնդրեց փոխանցել ուսանողուհուն, որ վերջինս հանգիստ լինի՝ «մի բան կանենք»: Ավելին, հաշվի առնելով Սահակ Մինասյանի՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից իմ և վերջինիս ունեցած աշխատանքային լարված հարաբերությունների հանգամանքն ու դրա հրապարակային բնույթը, ինչի մասին տեղյակ էին բուհի ողջ աշխատակազմը, ինչպես առողջ տրամաբանությունն է ենթադրում, ես հազիվ թե անձամբ Սահակ Մինասյանին ներկայացրած լինեի այս ամենը, եթե ինքս որևէ կերպ առնչություն ունեցած լինեի նրանում, ինչում ինձ «մեղավոր» են նշանակել։ Ավելորդ է ասել, որ չեմ հետաքրքրվել և տեղեկացված չեմ եղել հետագայում Անի Սարգսյանի և ռեկտոր Սահակ Մինասյանի շփումների, քննարկումների ու հնարավոր պայմանավորվածությունների մասին։

Հետագայում, երբ իմ և ռեկտոր Սահակ Մինասյանի աշխատանքային լարված հարաբերությունները արդեն դուրս էին եկել բուհի սահմաններից, նմանատիպ բովանդակությամբ մի հոդված տպագրվեց «Առավոտ» օրաթերթում (https://www.aravot.am/2018/05/23/958913/ Մայիս 23, 2018), որտեղ բերված էր, իբրև Անի Սարգսյանի կողմից գրված ձեռագիր նամակ-բողոքը, որին հաջորդեց իմ պատասխանը (https://www.aravot.am/2018/05/23/959024/ Մայիս 23, 2018):

Ես նույն օրը հեռախոսազրույց եմ ունեցել տվյալ ուսանողուհու հետ: Վերջինս միանգամից հուզվեց՝ ասելով, որ հրապարակված ձեռագիր նամակը նույնիսկ իր ձեռքով գրված չէ, իր ձեռագիրը չէ, իսկ ինքը ռեկտոր Սահակ Մինասյանի թելադրանքով ընդամենը կես էջանոց դիմում է գրել վերջինիս անունով՝ բարերարներ գտնելու նպատակով: Ըստ հեռախոսազրույցի ընթացքում ուսանողուհու կողմից ինձ փոխանցված տեղեկության, ռեկտոր Սահակ Մինասյանը կանչել է իրեն և թելադրել է գրել, որ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը և դեկան Արթուր Խաչատրյանը իրեն հորդորել են չդիմել առաջին փուլով և խոստացել են կարգավորել ուսման վարձի խնդիրը, ինչը չի արվել:

Համացանցի այսօվա հնարավորությունները, արխիվային նյութերը բոլորին տալիս է հնարավորություն՝ վերհանելու այդ օրերի խրոնիկան, պարզելու, որ այդ նամակ-դիմումը «թխվել» է հենց այն օրերին, երբ բուհում, իմ շատ գործընկերների հետ միասին, իմ ձայնն էի բարձրացնում՝ պահանջելով բեկանել համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի՝ բուհից ապօրինի հեռացման որոշումները, հանդես էի գալիս ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարման դեմ, պահանձելով վերջինիս հրաժարականը, իսկ վերջինս, ինչպես մամուլի հարյուրավոր հրապարակումներն են վկայում, զբաղված էր բացառապես, բանսարկություններ հյուսելու և սեփական կարծիքն արտահայտող աշխատակիցների՝ բուհից հեռացման գործով։

Ավելին, այդ նույն «թխված» նամակն էր, որ ռեկտոր Սահակ Մինասյանը, հանելով իր ծոցագրպանից, փորձեց փոխանցել իր հրաժարականը պահանջող բուհի աշխատակիցներից մեկին, իր հրաժարականը պահանջելու նպատակով հրավիրված հավաքի առաջին իսկ օրը (http://www.tert.am/am/news/2018/05/05/sahak-minasyan/2678422):

Ու որպես այս ծիծաղելի թրիլլերի մասին վերջին նկատառում։ Անի Սարգսյանը ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ, այնուհետև, որպես դասախոս, աշխատանքի է ընդունվել համալսարանում, առանց թեկնածուական ատենախոսության պաշպանության, իսկ վերջինս իր ավարտական դիպլոմը ստացել է՝ առանց վճարելու մի կաթիլ մեղրի պատմության վերածված այդ ուսման վարձը։

Ի՞նչ է պահանջում պարզ ողջամտությունը։ Կամ ապացուցել, որ ես որևէ կերպ կապ եմ ունեցել Անի Սարգսյանի փոխարեն մագիստրատուրա ընդունված և տարկետում ստացած տղա ուսանողի հետ, թեկուզև այնպես, որ ես 100 մետր հեռավորությունից ուղիղ կամ որևէ մեկի օգնությամբ կամ միջնորդությամբ երբևէ շփվել եմ այդ տղայի կամ իր ներկայացուցչի հետ, ձեռք բերել ու կյանքի կոչել որևէ պայմանավորվածություն, կամ, հայրենի իրավապահները, ի հեճուկս «պետպատվերով մեղավոր նշանակելու» թրիլլերի իրենց գծագրած սցենարի, օրենքի ամենայն խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկեն ինձ վերագրվող մեղադրանքի հիմքում դրված կեղծ տեղեկությունների հեղինակին, իսկ նախկին վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանին՝ կեղծ տեղեկությունների հեղինակին նման արարքի դրդելու համար:

Սա է իրականությունն ու ոչինչ ավելին։ Ու այս ամենի արդյունքում ես նշանակվել եմ «մեղադրյալ», հայտարարվել է հետախուզում ու սեղանին դրված է «հեղափոխությունը զոհեր է պահանջում» կամ «մարդ լինի՝ մեղադրանքը կգտնվի» սկզբունքների թավշյա անհրաժեշտությունը։


ՄԱՍ 2

ՄԵՂԱԴՐԱՆՔ։ Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Առաջին տրամաբանական հարցը, որ բուհական կյանքին ոչ այնքան տեղյակ յուրաքանչյուր մարդու մոտ կառաջանար, հետևյալն է՝ ի՞նչ կապ կամ առնչություն կարող է ունենալ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը «դիպլոմների և դրանց միջուկների» կամ դրա համար ուսանողներից հավաքվող գումարի հետ, ու այս էժանագին թրիլլերի պատվիրատուների սցենարով, ինչպե՞ս այն կարող էին կարել ինձ վրա։

Այսպես։ Բարձրագույն կրթության կառավարման գործին կամ անգամ ուսուցիչների ատեստավորման գործընթացին քաջածանոթ շատերը գիտեն, որ, հատկապես մարզային բուհերում կային բազմաթիվ բացթողումներ և անճշտություններ դիպլոմների միջուկների՝ բոլոնյան գործընթացով պայմանավորված նոր պահանջներին համապատասխանության առումով։ Լինելով, բուհի արտաքին կապերի գծով պրոռեկտոր, բոլոնյան գործընթացի շրջանակներում ինձ վրա դրվել էր շրջանավարտներին տրվող դիպլոմների և միջուկների՝ այդ պահանջներին համապատասխան, եռալեզվությունն ապահովելու պատասխանատվությունը:

Ահավասիկ, իմ կողմից դեկանատների գործավարների մի քանի ժողովների հրավիրումը նվիրված է եղել ոչ թե գումարներ հավաքագրելուն, ինչպես ազդարարվեց, այլ բոլոնյան գործընթացի պահանջներին համահունչ դիպլոմների ու դրանց միջուկների եռալեզվության պահանջն ապահովելուն: Հավելեմ, որ բուհը չուներ հատուկ բաժին՝ նոր պահանջներին համապատասխան այդ աշխատանքները կազմակերպելու համար (այդ պատասխանատվությունը դրված է եղել նախ կադրերի բաժնի, ապա՝ ուսումնամեթոդական վարչության վրա), ինչպես նաև՝ ուսանողների ակադեմիական տվյալների էլեկտրոնային բազա և միջուկները լրացվում էին ձեռքով, որտեղ չափազանց մեծ էր սխալվելու հավանականությունը, իմ կողմից խնդիր էր դրվել դիպլոմների եռալեզվությունն ապահովելու հետ մեկտեղ ձևավորել ուսանողների ակադեմիական տվյալների էլէկտրոնային բազա։

Ահա իրականությունը՝ ոչինչ ավելի ու ոչինչ պակաս։ Ու պարզվում է, որ ես, պաշտոնեական դիրքը օգտագործելով, խարդախությամբ (ավելորդ է ասել, որ ոչ անձամբ, ոչ միջնորդավորված, երբևէ, որևէ մեկից գումար չեմ հավաքագրել՝ իմ կամ որևէ այլ անձի սեփականությունը դարձնելու նպատակով, ինչը խարդախության երևույթի պարտադիր բնութագրիչ է)՝ խաբեության եղանակով չորս տարիների ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից «հափշտակել» եմ առանձնապես խոշոր չափսերի գումար՝ 19 409 500 դրամ, գործելով քրեորեն պատժելի ծանր հանցագործություն և կատարելով հանրորեն վտանգավոր արարք։

Ինչու՞։ Կրկին, որովհետև ազգանունս Ֆարմանյան է։ Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր։

Հ․Գ․ Այդուհանդերձ, հարուցված քրեկան գործի և այս թրիլլլերի ամենաանբարոյական մասը այն չէ, ինչ ներկայացրեցի, և այն չէ, որ այս էպիզոդներով ես եմ «նշանակվել մեղադրյալ»։ Դա, վստահաբար, կանցնի ու ամեն ինչ իր ճիշտ պատասխանը կստանա, նաև դատական կարգով։ Ամենանանբարոյականն այլ բան է։ Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնում հարուցվելիք քրեական գործի նյութերը նախապատրաստելիս, հանրային հնարավոր արձագանքն ու թամաշան կատարյա՜լ դարձնելու համար, ռեժիսորները փորձել են հաղորդումներ ու ցուցմունքներ ստանալ առ այն, որ ապրիլյան պատերազմի օրերին բուհում ուսանողներից գումար է հավաքվել և ․․․ յուրացվել։ Բարեբախտաբար, թրիլլերի անբարո պատվիրատուներն ու հլու հնազանդ կատարողները չեն կարողացել գտնել անբարոյականության իրենց աստիճանի վրա գտնվող որևէ մեկին՝ նման հաղորդում ու ցուցմունք կորզելու համար։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]