ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը 08/13/2018 11:23 | ԼՐԱՀՈՍ
Արտաշատում մի խումբ առևտրականներ փակել են խանութները և բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերը հավաքվել են ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի դիմաց և իրենց դժգոհությունն են արտահայտում հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի գործողություններից: Նրանք պահանջում են Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս տարիներ շարունակ «հարկային տեռորի» է ենթարկել իրենց: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև փոփոխություններ են պահանջում Հարկային օրենսգրքում, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար զարգանալու հնարավորություն լինի:
Հավաքվածներից ոմանք նշում են, որ ստիպված են եղել փակել իրենց խանութները մեծ տուգանքների պատճառով: Քիչ առաջ Արտաշատ ժամանեց ու ակցիայի մասնակիցների հետ հանդիպում ունեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը ակցիայի մասնակիցներին խնդրեց ներկայացնել իրենց խնդիրները, ինչին ի պատասխան նրանք նշեցին, որ անկախ խանութի շրջանառությունից ամեն օր հարկային ստուգումներ են իրականացվում: «Խանութներ կան, որտեղ 300 հազար դրամի ապրանք չկա, բայց մտնում են ստուգումներ են անում և 500-600 հազար դրամով տուգանում են: Եթե մարդը հնարավորություն ունենա այդքան տուգանք վճարելու, այդ գումարը կդնի իր ընդհանուր շրջանառության վրա, մի երկու կոպեկ ավել կաշխատի»,- պատմեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Դավիթ Անանյանը հետաքրքրվել է՝ հարկային մարմնի աշխատակիցները հանձնարարագրով ե՞ն գալիս, թե՞ առանց հանձնարարագիր և ի՞նչ գործողություններ են իրականացնում: Բողոքի ակցիայի մասնակիցն էլ ներկայացրեց, որ հանձնարարագրով գալիս են ՀԴՄ ստուգելու, եթե ՀԴՄ-ի դեպքում ոչինչ չի ստացվում, անցնում են աշխատուժը ստուգելու գործողությունների այն դեպքում, երբ աշխատուժ ստուգելու հանձնարարագիրը չունեն:
ՊԵԿ նախագահն ակցիայի մասնակիցներին առաջարկեց խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ, որպեսզի ներկայացնեն խնդիրները և փորձեն լուծումներ գտնել: Նա նաև համաձայնեց այն պնդման հետ, որ Հարկային օրենսգիրքը պետք է փոփոխությունների ենթարկվի: «Բայց քանի դեռ օրենքը չի փոխվել, մենք բոլորս պարտավոր ենք այդ վատ օրենքը կիրառել, սակայն դա չի նշանակում, որ հարկային տեսուչը պիտի գա տեռոր անի: Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք տեսնենք՝ մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցե՞լ են, թե՞ չէ: Եկեք փաստերով գնանք, եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Մենք այսօր պարտավոր ենք փաստերով խոսել: Հիմա փաստերով կխոսեքն, կորոշենք: Որոշումն էլ տեղում չի լինելու, այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- ասաց Անանյանը:
Դավիթ Անանյանն ընդգծեց, որ Հարկային օրենսգրքում խորքային փոփոխություններ են իրականացնելու, սակայն դա չի նշանակում, որ գործող օրենսդրությունը պետք է շրջանցեն: «Հասկանալի է, որ եթե մարդիկ իրենց լիազորությունները գերազանցել են, իրենք կպատժվեն, բայց մեզ փաստեր են պետք, որպեսզի քայլեր ձեռնարկենք: Հիմա մենք եկել ենք, դուք մենակ էմոցիաներով եք խոսում»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը՝ խոստանալով բոլոր փաստերի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնել:
Այնուհետև բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցները ՊԵԿ նախագահի հետ բարձրացան ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի մասնաշենք, որտեղ ավելի մանրամասն կքննարկեն խնդիրները և կփորձեն լուծումներ գտնել: Քննարկումն անցկացվելու է առանց լրատվամիջոցների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ