ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները հարստանան ու հարստացնեն մեր երկիրը. շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ 08/11/2018 20:06 | ԼՐԱՀՈՍ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Իջևանի, Հաղարծինի և Դիլիջանի բնակիչների հետ, ներկայացրել տարբեր ուղղություններով կառավարության քայլերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: Այս մասին տեղեկացանք՝ Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Վարչապետը նշել է, որ այսուհետ Հայաստանի քաղաքացու դերը լինելու է որոշիչ մեր երկրի տնտեսական զարգացման գործում: «Վստահ եմ, այսուհետ ՀՀ քաղաքացին չի համակերպվելու պարտությունների, ապօրինությունների հետ, լավատեսորեն է նայելու ապագային, չի լինելու խնդրարկու: ՀՀ քաղաքացին լինելու է պահանջատեր, չի լինելու աղքատ, այլ լինելու է աշխատող, արարող, բարիք ստեղծող: Մեր կառավարության կարևորագույն առաջանահերթություններից մեկն աղքատության հաղթահարումն է, որը մի խնդիր է, որ մեր երկիրը ծվատում է բավական երկար ժամանակ: Ի՞նչ պետք է անենք և ինչպե՞ս պետք է անենք, որպեսզի աղքատությունը հաղթահարվի: Եկա մի այսպիսի եզրակացության, մտածեցի, որ այդ երևույթը կարող ենք պայմանականորեն անվանել «Այգեհովիտի սինդրոմ»: Ի՞նչ նկատի ունեմ. երեկ Այգեհովիտում խոսակցության բռնվեցինք գյուղամիջում ներկա մարդկանց հետ և պարզվեց այսպիսի իրավիճակ. նախ մարդիկ խոսում էին աշխատատեղերի խնդրի մասին, սակայն պարզվեց, որ հացի արտադրամասի սեփականատերը փնտրում է երկու աշխատող՝ 100 հազար դրամ աշխատավարձով և չի կարողանում գտնել: Այս իրավիճակը, կարծում եմ, բացահայտում է մեր երկրի խորքային խնդիրներից մեկը: Մարդիկ ասում են՝ աշխատենք, որ սոցիալական նպաստից զրկվե՞նք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս երևույթը երկար տարիներ վարված քաղաքականության արդյունք է, երբ աղքատությունը և աղքատության նպաստը որոշ դեպքերում դարձել է գերադասելի, քան աշխատանքը և աշխատանքով վաստակելը: «Որովհետև ՀՀ-ում հատատված է եղել իշխանություն, որին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, ինչո՞ւ, որպեսզի ընտրությունների ժամանակ մարդկանց կաշառքով շահագրգռի քվեարկել իր օգտին: Հայաստանում այսօր հաստատված ժողովրդի իշխանությունը ոչ թե օգնելու է մարդկանց լինել աղքատ, այլ հակառակը՝ նպաստելու է, որ նրանք չլինեն աղքատ, մարդկանց քաջալերելու է, որ նրանք աշխատեն, որովհետև հայ ժողովուրդը ձեռք պարզող ժողովուրդ չէ, հայ ժողովուրդը ձեռք մեկնող ժողովուրդ է, խնդրարկու չէ, այլ օգնության հասնող է, ծույլ չէ, այլ աշխատող»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունները մեր երկրում տեղի են ունեցել աշխատանքի արդյունքում, երբ գտնվեցին մարդիկ, որոնք աշխատեցին մեծ համաժողովրդական նպատակին հասնելու համար:
«Ուզում եմ այս ուղերձը հղել ՀՀ բոլոր քաղաքացիներին. աղքատության քաջալերման քաղաքականությունը նույնպես պետք է արմատախիլ անել, պետք է քաջալերել աշխատանքը, հնարավորություն, ստեղծել, որ մարդիկ իրենց աշխատանքով հաղթահարեն աղքատությունը, հուսահատությունը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ իրականության փոփոխությունը ՀՀ կառավարության կարևոր առաքելությունն է, բայց դրա համար պետք է փոխել նախ իրականության ընկալումը: «Ինչպե՞ս կարող է փոխվել իրականությունը՝ առանձին անհատ մարդկանց ջանքերով: Բոլորդ գիտեք, որ Իջևանի շրջանում Ենոքավան գյուղն ավանդաբար եղել է շրջանի ամենափոքր, ամենավատ զարգացած ենթակառուցվածքներով գյուղերից մեկը: Բայց մի մարդու կամ մարդկանց խմբի ջանքերով Ենոքավանն այսօր տարածաշրջանի ամենաարագ զարգացող բնակավայրերից է, որտեղ բնակչությունն աճում է, տների գներն աճում են: Նկատի ունեմ՝ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում՝ առաջին հերթին աշխատող մարդու շնորհքն է: Մեր ընկալումների մեջ պետք է փոխվի հետևյալը. մենք ոչ թե պետք է նախանձենք ուրիշի հաջողությանը, այլ ոգևորվենք, քաջալերվենք: Ուզում եմ ձեզ քաջալերել՝ աշխատանքի ուղղությամբ, մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ կարող է անել իր ընտանիքի բարեկեցությունը բարելավելու համար: Կառավարությունը պետք է օժանդակի այն մարդկանց, ովքեր մտածում են ավելի ու ավելի զարգանալու, աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Սա է տնտեսության զարգացման մասին մեր պատկերացումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է ապահովի աշխատող մարդուն հնարավորինս շատ բաներով՝ ճանապարհներով, խմելու, ոռոգման ջրով, էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագնով, ջրի կորուստների նվազեցմամբ և այլն: «Այս քաղաքականությունը պետք է առաջ տանենք, որ ձևավորված հույսն ավելի ու ավելի մեծանա, մենք պետք է քաջալերենք մարդկանց ոչ թե ձգտել աղքատության նպաստի, այլ բարեկեցության և հարստության: Մեր հերոսները պետք է լինեն նրանք, ովքեր իրենց քրտինքով, առանց մոնոպոլիաների արդյունք են ստեղծում, աշխատատեղ են ստեղծում: Մեր ուղերձը մեկն է. իշխանությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որ դուք հարստանաք ու հարստացնեք մեր երկիրը, մենք ուզում ենք, որ մեր բոլոր քաղաքացիները լինեն հարուստ և բարեկեցիկ: Մեր կառավարության և անձամբ իմ պարտավորությունը հետևյալն է. մեր իշխանությունը պետք է օգտագործենք ոչ թե մեր, այլ ձեր հարստացման համար: Մենք չենք թալանելու երկիրը, չենք գողանալու, բայց ինքս միայնակ կամ կառավարության մի քանի անհատներով չենք կարող այդ հարցը լուծել, եթե դուք ձեր գյուղերում ինքներդ չեք բռնում գողացողների ձեռքը: Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի»,- ընգդծել է Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից