ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ը՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկած քայլերի վերաբերյալ 08/09/2018 12:03 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարինՀելսինկյանքաղաքացիականասամբլեայիՎանաձորիգրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից: Զանգահարողը հայտնել է նաև իր մտահոգությունը հիշյալ անձանց բռնության ենթարկվելու հնարավորության կապակցությամբ և խնդրել Պաշտպանի աջակցությունն իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հարցում: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Ոստիկանության օպերատիվ խումբն արդեն իսկ մեկնել է դեպքի վայր:
Դրանից հետո, ըստ Ոստիկանության լրացուցիչ պարզաբանման՝ Ոստիկանության ծառայողները տեղում պարզել են, որ մինչ իրենց ժամանելը տեղի է ունեցել միջադեպ գյուղի բնակիչների և գյուղ այցելած անձանց միջև, ինչի արդյունքում վերջիններից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ մարմնական վնասվածք ստացած անձինք տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ գյուղ այցելած մյուս անձինք հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հրավիրվել են Ոստիկանության Գորիսի բաժին և գտնվում են բաժնում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տեղեկությունները պարբերաբար փոխանցվել են ահազանգ ներկայացրած անձին, ինչպես նաև պահպանվել է օպերատիվ կապը Ոստիկանության հետ:
Ավելի ուշ դեպքի կապակցությամբ ահազանգ է ստացվել նաև «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչի կողմից: Ներկայացվել են նշված բոլոր տեղեկությունները: Պարզաբանվել է նաև, որ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները։
Նշվածից բացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է նաև գրավոր ընթացակարգ: Դեպքի հանգամանքների և դրա առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ու պարզաբանումներ ստանալու նպատակով՝ համապատասխան գրություն է ուղարկվել Ոստիկանություն: Բարձրացվել են հարցեր, որոնք ի թիվս այլնի կապված են միջադեպիպատճառներիև տուժած անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հետ:
Նույն օրը մի շարք հարցեր լրացուցիչ քննարկվել են Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության հետ: Այդ պահի դրությամբ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում նշանակվել են նաև դատաբժշկական փորձաքննություններ:
Նկարագրված գործողությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմը կապվել է «Փինք Արմենիա» կազմակերպության, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված երկու անձանց հետ: Այլ հարցերի թվում նրանք նշել են, որ ունեն իրենց անվտանգության առնչությամբ մտահոգություններ՝ կապված իրենց սեռական կողմնորոշման հետ:
Կապ է հաստատվել նաև միջադեպի մասնակիցներից Հայկ Հակոբյանի հետ (Շուռնուխ գյուղի բնակիչ), ով մտավախություն է հայտնել Շուռնուխում բնակվող իր ընտանիքի անդամների անվտանգության հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Այս հարցը լրացուցիչ քննարկվել է Ոստիկանության հետ:
Նշված մտահոգությունները հաշվի առնելով՝ համապատասխան միջնորդությամբ ևս մեկ գրություն է ուղարկվել Ոստիկանություն:
Ուսումնասիրվել են նաև Շուռնուխ գյուղի բնակիչների հրապարակային դիրքորոշումներն ու փաստարկները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում են:
Անընդունելի ենք համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի հավասարությունն օրենքի առջև և արգելում խտրականությունը ցանկացած հիմքով:
Կոնկրետ դեպքի առնչությամբ պետությունը պարտավոր է ապահովել միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և գործի անաչառ քննություն: Պետք է միջոցներ ձեռնարկվեն նաև միջադեպից տուժած անձանց իրենց անվտանգության վերաբերյալ մտահոգությունների առնչությամբ: Նման պարտավորություն պետությունն ունի իր բոլոր քաղաքացիների հանդեպ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից