ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցեր է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր 08/06/2018 20:27 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչություններում։ Արմավիրի մարզային վարչության ծառայողների աշխատանքային պայմաններին ծանոթանալուց հետո Վալերիյ Օսիպյանը հանդիպեց վարչության անձնակազմին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,ոստիկանության պետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Արմավիրի ոստիկանների աշխատանքը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է բացահայտումների ցուցանիշը։ Այդուամենայնիվ, Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ակտիվացնել բնակարանային գողությունների նախականխման ու բացահայտման ուղղությամբ տարվող միջոցառումները, ընդ որում, դրանք պետք է իրականացվեն բաժինների բոլոր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքով։
Ոստիկանության պետը անդրադարձավ նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ իրականացնել ամենօրյա աշխատանք և՛ կանխարգելման, և՛ բացահայտման նպատակներով։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ Ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաև ոստիկան-քաղաքացի շփումներին՝ պահանջելով լինել չափազանց հարգալից․ հատկապես տուժողների նկատմամբ հարգանքը պետք է ընդգծված լինի։ Վալերիյ Օսիպյանը գործընկերներին հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է՝ անկախ մասնագիտությունից, դիրքից, սոցիալական դրությունից ու կարգավիճակից՝ հրամայելով բացառել խտրական վերաբերմունքը։ Աշխատանքային հանդիպման ավարտին Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին։
Պարգևատրումներից հետո Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ծառայության նկատմամբ սրտացավ ու բարեխիղճ ոստիկանները մշտապես խրախուսվելու են։
Հաջորդ հանդիպումը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ էր՝ Աշտարակում։ Ոստիկանության պետը նախ անդրադարձավ մարզի ոստիկանների թերություններին ու բացթողումներին՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց արագ և արդյունավետ շտկման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց, ակտիվացնել տարաբնույթ միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման, հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Պահանջեց, որ բաժինների տարբեր ստորաբաժանումները, անկախ ծառայության ուղվածությունից, աշխատեն համախմբված և համագործակցելով, ինչը, միանշանակ, արդյունավետ է լինելու։
Վալերիյ Օսիպյանը Արագածոտնի ոստիկաններից ևս պահանջեց ոստիկան-քաղաքացի շփումներում լինել չափազանց բարեկիրթ՝ հիշեցելով, որ ոստիկանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես և այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը և օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական դրությունից, կուսակցական կամ որևէ կազմակերպության պատկանելությունից։ «Օրենքի առաջ հավասար են բոլորը»՝ հավելեց ոստիկանության պետը։
Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվեցին նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից