ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդդիմադիր դաշտ ձեւավորելու նպատակ ունի. Քաղտեխնոլոգ 08/06/2018 16:43 | Վերլուծություններ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներսից նման ինֆորմացիա ուներ, ինչը նշանակում է, որ նա պատկերացնում էր՝ ինչ է լինելու։ Այսօր նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ով համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են ունենալ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական զարգացումներ։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի նման փորձված գործիչը չէր կարող չպատկերացնել, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը, մթնոլորտը պետք է հանգեցնի իր կարգավիճակի փոփոխմանը.
«Նման պատկերացում կար, և վերջերս իր փաստաբաններն էլ էին դա խոստովանում, որ նա դա պատկերացնում էր։ Ավելին, հաշվի առնելով ՀՀ իրավապահ համակարգի գաղտնապահության մակարդակը, Ռոբերտ Քոչարյանը ներսից նման ինֆորմացիա ուներ, ինչը նշանակում է, որ նա պատկերացնում էր՝ ինչ է լինելու։ Իսկ ցանկացած մարդ, որը կանչվում է իրավապահ դաշտ և գիտի, թե ինչով կարող է դա ավարտվել, վերադառնում է, եթե կան ինչ-որ երաշխիքներ։ Նման երաշխիքները լինում են կա՛մ երկրի ներսից, կա՛մ դրսից։ Այս քայլը նաև ընդդիմադիր դաշտ ձևավորելու նպատակ ուներ»։
Բանախոսի դիտարկմամբ՝ Քոչարյանը վերջին հարցազրույցի միջոցով կարևոր մեսիջներ էր ուղարկում նախկին իշխանություններին, բանակին, Արցախին։ «Երբ Քոչարյանը հայտարարում էր, որ պայքարելու է, նշանակում էր, որ վերադարձել է քաղաքական դաշտ և պայքարելու է, և որ այս քաղաքական ուժերը կամ կառույցները պոտենցիալ իր հենարանը կարող են լինել։ Մենք տեսանք, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն արագ արձագանքեցին այդ մեսիջներին, ինչ-որ չափով Արցախից էլ նման մեսիջներ տեսանք»,- ասաց Վ,Հակոբյանը։
Ինչ վերաբերում է արտաքին ազդեցությանը՝ քաղտեխնոլոգը մատնանշեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը. «Դրա մասին քիչ են խոսում, բայց կարևոր նոտա կար Լավրովի հայտարարության մեջ, որ Հայաստանի նոր իշխանությունները խախտում են ինչ-ինչ պայմանավորվածություններ՝ նախկին իշխանությունների անձեռնմխելիության շուրջ։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ում հետ է այդ համաձայնությունը եղել, որովհետև հրապարակավ այլ հայտարարություններ են եղել։ Այսինքն՝ ՌԴ իշխանություններն ինչ-որ չափով բացում են քարտերը՝ ասելով, որ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խախտվել են։ Իհարկե, չեմ կարծում, որ Խաչատուրովի դեպքն էր ամենակարևորը Ռուսաստանի համար, այլ դա առիթ էր, որ ՌԴ-ն ինչ-որ կերպ պաշտոնապես արտահայտի իր իրական վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչ կար։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն այդ առիթն ընձեռել են գոնե Խաչատուրովի դեպքում, որովհետև տեսանելի է, որ ինչ-որ պրոցեդուրաներ խախտվել են»։
Ռոբերտ Քոչարյանի պրոցեսը նախաձեռնած քաղաքական ուժը մանևրելու քիչ հնարավորություն ունի. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ինչ-որ լուծում գտնվեց՝ այնտեղից հասկացրին, այստեղ հասկացան, ՌԴ դեսպանը հանդիպեց ԱԱԾ ղեկավարի հետ, դրանից հետո ՀԱՊԿ-ի հարցը ոչ միայն լուծվեց, այլև Խաչատուրը վերադարձավ Մոսկվա, շարունակում է իր գործունեությունը»։
Լուսանկարը՝ Sputnik-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից