ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը աղբահանության և սանմաքրման աշխատանքների ուղղությամբ 08/06/2018 17:37 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված նախորդ շաբաթ կազմվել է 7 վարչական արձանագրություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
Պատասխանատուներին հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ՝ օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: Բացի այդ, հանձնարարվել է շարունակել շինարարական ընկերություններին և շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին իրազեկել մայրաքաղաքում գործող շինարարական աղբի համար նախատեսված աղբավայրի մասին՝ նրանց ուղղորդելով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին բազալտի հանքավայրի տարածքում ստեղծված և բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:
Վերջին շրջանում «Սանիթեք» ընկերության աշխատանքը գնահատելով խիստ անբավարար, իսկ աղբահանության գործընթացի կարգավորումը անհետաձգելի, Կամո Արեյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստագույն հսկողություն սահմանել «Սանիթեք» ընկերության աշխատանքի նկատմամբ՝ բացառելով մայրաքաղաքում աղբի կուտակումները:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 25 վարչական արձանագրություն: Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպումը` Կամո Արեյանը պատասխանատուներին հանձնարարել է Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ հետևողական աշխատանք տանել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ՝ խստագույն հսկողություն սահմանելով հատկապես Հանրապետության և Ազատության հրապարակների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի նկատմամբ:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Այս մասով Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ շարունակվում է Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը, իսկ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի մրցութային փաթեթի նախապատրաստման աշխատանքներն էլ ամփոփման փուլում են ու առաջիկայում կներկայացվեն Ասիական զարգացման բանկի քննարկմանը: Նոր աղբավայրի կառուցման ծրագրի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ մրցութային փաթեթն ամբողջացվել և ուղարկվել է ՎԶԵԲ-ի հաստատմանը: Բոլոր ուղղություններով հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:
Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի և տանիքների նորոգման, ինչպես նաև բակային տարածքների, փողոցների ասֆալտապատման և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել դրանց նկատմամբ խիստ հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով պատշաճ որակի ապահովմանն ու սահմանված ժամկետների պահպանմանը:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում շարունակվում են տարածքի բարեկարգումն ու կանաչապատումը: Ընթացքի մեջ են նաև «Զվարթնոց» օդանավակայանից Երևան մտնող ճանապարհահատվածը պատշաճ տեսքի բերելու աշխատանքները, իսկ Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգումը հիմնականում ավարտված է, մեկ-երկու օրվա ընթացքում էլ կիրականացվեն թունելի ներկման և լուսատուների փոփոխման աշխատանքները:
Անդրադառնալով կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների՝ «Վեոլյա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Երևան գազ» ընկերությունների աշխատանքների կազմակերպմանը, Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքն ու նաև արագ վերականգնել այն հատվածները, որտեղ վթարների վերականգնումներով պայմանավորված իրականացվել են քանդման աշխատանքներ:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծաղկային տարածքների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանձնարարվել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ իրականացնել ծառերի չորացած և մայթերին կախված ճյուղերի մասնակի սանիտարական էտ:
Խորհրդակցության շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում է մարզաառողջարանային ճամբարներում երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպումը: Ըստ այդմ, ծրագրի արդեն երրորդ հերթափոխի շրջանակում ճամբար է մեկնել 426 երեխա: Կամո Արեյանը հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել երեխաների հանգստի կազմակերպումը, վարչական շրջանների ղեկավարներին էլ առաջարկել է պարբերաբար այցելել երեխաներին՝ տեղում ծանոթանալու հանգստի պայմաններին և նրանց առօրյային:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ