ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին սպառնում են. իշխանական օղակները չեն շտապում արձագանքել 08/05/2018 18:34 | Մեկնաբանություն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբաններին սպառնում են։ Այդ մասին ֆեյսբուքում ահազանգել է հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը, ով եւս ստանձնել է Ռ.Քոչարյանի պաշտպանությունը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվանում են ազգադավ), սպառնալիքներ և անեծքներ: Այս կապակցությամբ կուզեի մի փոքր հետ գնալ, որպեսզի որոշ բաներ պարզ դառնան:
2000-2003 թվականին ես պաշտպանում էի մի զինվորի, ում մեղադրել էին համածառայակցի սպանության մեջ: Այս զինծառայողից ռազմական ոստիկանները խոստովանական ցուցմունքներ էին կորզել՝ եղունգները պլասկոգուբցիներով սեղմելու և համանման այլ խոշտանգումների միջոցով: Ինձ հաջողվեց ապացուցել խոշտանգումների փաստը (ում հետաքրքիր է՝ կարող են նայել Եվրոպական դատարանի վճիռը Միշա Հարությունյանի գործով), որի արդյունքում 5 խոշտանգողները, որոնցից մեկը արդեն ԱԱԾ-ում շատ բարձր պաշտոն էր զբեղեցնում, իսկ մյուսը՝ ՌՈ տարածքային բաժիններից մեկի քրեական հետախուզության պետ էր՝ դատապարտվեցին: Այդ 5 անձինք, ամենքը, ունեին մեծ հնարավորություններ և բազմաթիվ ազգականներ, ովքեր (հասկաանալի պատճառներով) ՇԱՏ վատ էին տրամադրված իմ դեմ: Կար մտավախություն, որ նրանք կարող է փորձեն վրեժ լուծել: Սակայն ստացվեց այնպես, որ նրանցից որևէ մեկը, որևէ անգամ ինձ չփորձեց սպառնալ կամ վիրավորել: Ես հասկացա, թե ինչու այդպես եղավ. նրանց համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժի նման վերաբերմունք փաստաբանի նկատմամբ:
2013 թվականին ինձ դիմեցին Բուդաղյաններ ընտանիքի անդամները՝ երևի գիտեք, թե որ գործով: Տարիներ շարունակ իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով պայքարել եմ, որպեսզի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա որդին ենթարկվեն քրեական պատասխանատվության: Կասկածից վեր է, որ Սուրիկ Խաչատրյանը ի վիճակի կլիներ և պառնալ ինձ, և այդ սպառնալիքներն իրականություն դարձնել: Սակայն որևէ անգամ չփորձեց: Ես դա վերագրում եմ այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշմանը: Պարզ է, որ եթե Ս.Խաչատրյանը գոնե ենթադրեր, որ այդ պահի իշխանությունները կհանդուրժեն իմ նկատմամբ սպառնալիքները կամ վիրավորանքը՝ նա դա կաներ:
Այժմ ես համացանցում տեսնում եմ և թիմի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ և անեծքներ:
Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն: Սա է ցավալի, այլ ոչ թե վիրավորանքները (որոնք տրվում են իրենց խոսքի արժեքը չհասկացող անձանց կողմից)»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ