ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Առավոտ». Մեր գործելաոճի սկզբունքը փոքր, բայց գործընկերոջ կարգավիճակն է, ոչ թե ենթարկվողի. Ա. Սիմոնյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին 08/04/2018 09:23 | Մամուլ
«Առավոտը» գրում է՝ «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների առիթով նախկին իշխանությունների մտահոգությունը հասկանալի է, քանի որ իրենց գործելաոճը կտրուկ տարբերվում է նախկինների գործելաոճից:
Aгavot.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Մենք չենք ընդունում, և մեզ համար գործելաոճ չէ այն, ինչ իրենք արել են, այն է՝ լինել կատարողի, լսողի, ենթարկվողի կարգավիճակում: Մեր գործելաոճի հիմնական սկզբունքը, իմ գնահատմամբ, փոքր, բայց գործընկերոջ կարգավիճակն է և ոչ մի պարագայում՝ ենթարկվողի: Նման գործելաոճը միգուցե արդարացիորեն զարմանք է առաջացնում, քանի որ իրենք իրենց հարաբերությունների մեջ չեն ունեցել այն, ինչ ունի մեր իշխանությունը՝ ժողովրդի վստահություն»:
Ըստ պարոն Սիմոնյանի՝ ռուս, եվրոպացի, ամերիկացի գործընկերներն իմացել են դա, և հարաբերությունները կառուցված են եղել այն հիմքի վրա, որ հայկական կողմը, այնուամենայնիվ, կոռումպացված իշխանություն է և չի ներկայացնում սեփական ժողովուրդը:
Դառնալով ներկայիս իրավիճակին՝ պատգամավորը նշեց. «Այսօր մենք ունենք մի իշխանություն, որը լիազորված և իրավասու է խոսել ամբողջ հայ ժողովրդի անունից, հասկանալով հարցի ամբողջ լրջությունը՝ ներկայացնում ենք հայ ժողովրդին»:
Մեր այն հարցին՝ այս ամենը հաշվի առնելով, այնուամենայնիվ, Սերգեյ Լավրովի հայտարարությունը կտրուկ չէ՞ր, և ինչպես պարոն Շարմազանովն է ձևակերպել՝ դա չէ՞ր վկայում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում կա չհասկացվածություն, պարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ես Լավրովի ասածին գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրեն իմ զրուցակիցը չեմ համարում: Դրա համար գոյություն ունի ԱԳՆ: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, Հայաստանի ներքին գործն է, և այն պարագաներում, երբ այդ նույն իշխանությունը հանցագործություններ էր իրականացնում, դա նույնպես եղել է ՀՀ ներքին գործը: Մենք որևէ ձևով ՌԴ-ի որևէ ներքին գործի չենք խառնվում, Ալեն Սիմոնյանը, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, մեկնաբանություն չի տալիս Նավալնիին ձերբակալեուց կամ քաղաքական սպանության պարագայում, դա Ռուսաստանի ներքին գործն է»,-գրում է թերթը:
Մանրամասներն ամբողջությամբ`«Առավոտ» օրաթերթի 04.08.2018թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ