ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ պետը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործի մանրամասներ, մասամբ գաղտնազերծեց թիվ 0038 հրամանը 08/03/2018 23:52 | Քրեական խրոնիկոն
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնազերծել է 2008 թվականի սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փետրվարի 23-ին ստորագրած է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը: Առաջին ալիքի «Օրակարգ» հարցազրույցի շրջանակներում, մինչ գաղտնազերծումը խոսելով մարտի 1-ի գործով նոր մանրամասների մասին, Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանական կողմի բողոքն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն, կմերժի: «Դա իմ անձնական կարծիքն է, ու, գործի շահերից ելնելով, ես կարծում եմ, որ խափանման միջոց կալանավորումը միակ միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը հետաքննության ընթացքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՔԾ պետը:
Նա նկատեց, որ երկրորդ նախագահը՝ որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալուց, չի մասնակցել այլ քննչական գործողությունների: «Նա պարզապես չի մասնակցել ու լքել է քննչական գործողությունների սենյակը՝ առանց բացատրություն տալու»,- հավելեց Սասուն Խաչատրյանը:
Անդրադառնալով 0038 հրամանին, ՀՔԾ պետը նշեց, որ այս փաստաթուղթը միայն այս տարվա հուլիսին է ներառվել քրեական գործում: «Առաջին հիշատակումները 0038 հրամանի մասին եղան մամուլում: Արտահոսք էր տեղի ունեցել դեպքերից որոշակի ժամանակ անց, որ եղել է հույժ գաղտնի հրամանը: Հրամանով փաստորեն հիմնավորվում էր, որ մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են ՀՀ զինված ուժերը»,-նշեց Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ բավականին մեծ ծավալով կարող է գաղտնազերծել փաստաթուղթը: Նա նկատեց, որ հրամանում կան ձևակերպումներ, որոնք պետք չէ բարձրաձայնել՝ ելնելով նաև Ռոբերտ Քոչարյանի շահերից: Բացի այդ՝ նա տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը ևս իր ձեռքի տակ ունի այս փաստաթուղթը:
Հրամանը կրել է հետևյալ վերնագիրը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում ու հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: ՀՀ Զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ են իրենց գործողություններով, հենվելով Սահմանադրության ու գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունը ու թույլ չտալու մի խումբ մարդկանց վտանգվելու երկրի բնականոն զարգացումը: Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ ԶՈՒ կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ՝
Սույն թվականի փետրվարի 23-ից Զինված ուժերի ամբողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տաբելային զենքով»,- հրամանից մեջբերում ներկայացրեց ՀՔԾ պետը՝ նշելով, որ այս պարտականությունների կատարումը դրվել էր այդ ժամանակվա ՊՆ փոխնախարար Յուրի Խաչատուրովի վրա:
Սասուն Խաչատրյանն անդրադարձավ պաշտպանական կողմի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած պնդմանը, որ այս հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որպեսզի այն չմասնակցի քաղաքական գործընթացներին: Պաշտոնյան նկատեց, որ տասը տարի առաջ էլ պաշտոնապես հերքվում էր,որ զորքը մասնակցել է մարտի 1-ի ու դրան նախորդած իրադարձություններին, անգամ դրա վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են կազմել ու տրվել փաստահավաք խմբին՝ ըստ Խաչատրյանի: «Հայտարարությունը, թե զորքը պետք է մնար զորանոցներում, որ չխառնվեր քաղաքական գործընթացներին, ինձ անհասկանալի է՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմն ուներ հրամանի օրինակը»,- ասաց Սասուն Խաչատրյանը՝ մեջբերելով ևս մի քանի պարբերություն:
«ՀՀ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանկային կորպուսների ու առանձին զորամասերի հրամանատարներին հրամայվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով: Նշվում է, որ բանակային կորպուսներից 100-ական հոգի, ստեղծված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի: Ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով: Հիմա ամենահետաքրքիրը. Նույն հրամանի 10-րդ կետով նախատեսված է, որ երրորդ կետում նշված ստորաբաժանումները՝ այսինքն՝ այս ստորաբաժանումները, որ պետք է ստեղծվեին, համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպանելով, ենթասպաներով, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներով: Ես չգիտեմ Ձեր մոտ ինչ տպավորություն ստեղծվեց հիմա, բայց ինձ մոտ տպավորություն է, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում»,- նշեց ՀՔԾ պետը:
Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, որ որևէ զինվորականի զենքից կրակոց չի եղել, որևէ փամփուշտ չի օգտագործվել՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ երկրորդ նախագահը չէր կարող իմանալ այդ զենքերը կրակել են, թե ոչ: Այն, որ նման խմբեր ստեղծվել են, նրանք մասնակցել են մարտի 1-ի իրադարձություններին, արդեն իսկ քրեական գործով ապացուցված իրողություն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից