ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ 08/03/2018 10:34 | Քրեական խրոնիկոն
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարման, դրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից 41-ը կամ 8,77-ը կատարվել են այն անձանց կողմից, ովքեր նախկինում տարաբնույթ հանցագործություններ կատարելու համար բազմիցս դատապարտվել են: Ընդ որում՝ համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնահանցագործների կողմից կատարվող հանցագործությունների քանակը որոշակիորեն ավելացել է:
Այս ցուցանիշը վկայում է կրկնահանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքներում առկա թերությունների, կիրառվող ոչ արդյունավետ միջոցների մասին: Դրա մասին է վկայում, մասնավորապես այն իրողությունը, որ նշված ժամանակահատվածում կրկնահանցագործների կողմից հանցագործության նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել:
Կատարված ուսումնասիրություններից հետևում է, որ մարզի այն տարածքներում, որտեղ արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներին, պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված, բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, պատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանելու և նրանց շրջանում պարբերաբար կանխարգելիչ բնույթի հարցազրույցներ անցկացնելու ուղղությամբ:
Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այս ոլորտում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոստիկանության մարզային վարչության ենթակայությամբ գործող համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն միտված միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:
Բացի դրանից, ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում, ի կատարումն դատախազության կոլեգիայի որոշումների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների՝ մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզային քննչական վարչության քննչական բաժինների վարույթներում քննված՝ նախկին տարիներին կատարված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված սպանության դեպքերով քրեական գործերի նյութերը:
Ուսոմնասիրության արդյունքում պարզվել է, որ առանձին դեպքերում ձեռնարկված ոչ բավարար օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել կամ հերքվել անձանց մահվան կամ անհետ կորելու հանգամանքը, որոշ դեպքերում քրեական գործերում առկա ելակետային նշանակություն ունեցող տեղեկություններն անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել, կամ«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները չեն գործարկվել հանցագործություններին առնչություն ունեցող անձանց հայտնաբերելու, նախաքննության մարմնին ներկայացնելու, դատավարության մասնակիցների տված ցուցմունքներում ներկայացված տեղեկությունների իսկությունը պատշաճ ստուգելու միջոցով դրանք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ:
Վարույթը կասեցված առանձին գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության մարմինների կողմից տևական ժամանակ չեն կատարվել քրեական գործերով հանցագործության բացահայտման, այն կատարող անձանց ինքնությունը պարզելու նպատակով իրականացման ենթակա քննչական գործողություններ: Կամ՝ առկա են եղել դեպքեր, երբ վարույթն իրականացնող քննիչը հետաքննական մարմնին ներկայացրել է այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ կտային կոնկրետացնել հանցագործության բացահայտման նպատակով առաջ քաշված վարկածները, դրանցից յուրաքանչյուրով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն դրանք անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել:
Ելնելով այս արդյունքներից՝ մարզի դատախազության դատախազների կողմից նախաքննության մարմիններին տրվել են կոնկրետ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ մանրակրկիտ ցուցումներ, իսկ ոստիկանության մարզային կառույցներին տրվել են հստակ նշված նպատակներից բխող օպերատիվ-հետախուզական կոնկրետ գործողություններ կատարելու հանձնարարություններ: Դրանց հիման վրա՝ նախնական քննություն իրականացնող մարմինների որոշմամբ վերսկսվել են ընդհուպ տասնմեկ տարվա վաղեմության սպանության հատկանիշներով հարուցված՝ թվով 12 քրեական գործերի վարույթները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից