Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Նախկին վստահորդը սադրում,շանտաժի է ենթարկում փաստաբանին. Դիմում Գլխավոր դատախազին 08/03/2018   11:07  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբան Արթուր Գրիգորյանը դիմում է Գլխավոր դատախազին խնդրանքով՝ նամակը որպես հանցագործության մասին հաղորդում և հանձնարարել լուծելու Ջուլիետա Վիտյայի Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական գործ հարուցելու հարցը:

Ըստ փաստաբանի՝ իր նախկին հաճախորդներից մեկը պարբերաբար անհանգստացնում է իրեն, ինչին իրավապահ մարմինները պատշաճ չեն արձագանքում, Ավելին՝ նա կարծում է, որ հաճախորդի նման վարքագիծն ուղղորդված է։ Նշենք, որ նախօրեին կայքերից մեկին՝ քաղաքացուհին հայտնել էր, թե իբր փաստաբանն Արթուր Գրիգորյանն իր նկատմամբ սպանության սպառնալիք եմ հնչեցրել:

«Հավատացեք, անգամ  սպանելու դեպքում ես խնդիր չպետք է ունենայի, քանի որ ամիսներ շարունակ նա խախտում է իմ բնակարանի անձեռնմխելիությունը, ընտանիքիս անդորրը, ինձանից իմ շահած գործի գումարն է շորթում, կատարում է ինքնիրավչություն: Ու թող սրա տարիքը չշեշտեն, քանի որ էս բանսարկուն բոլորիցս շատ առողոջություն ունի: Որպեսզի գլուխներդ շատ չտանեմ, ստորև հրապարակում եմ դեռևս ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազին իմ ուղարկած հաղորդման ամբողջական տեքստը»,- ֆեյսբուքում գրել է փաստաբանը։ (Գրառումը ներկայացվել է մասնակի խմբագրմամբ-խմբ)։

Փաստաբանի գրությունը՝ ուղղված գլխավոր դատախազին ներկայացնում ենք ամբողջությամբ։

ՀՀ գլխավոր դատախազ՝
պարոն Ա.Դավթյանին
Հարգելի պարոն Գլխավոր Դատախազ,

Առանձին փաստաբանների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող ոչ պատշաճ վարքագծի մասին հաճախ է խոսվում: Ցավոք սրտի, այդ ոչ պատշաճ վերաբերմունքը որոշ դեպքերում ամփոփվում է հանցակազմ պարունակող արարքների, մասնավորապես, խարդախության մեջ, որոնց վերաբերյալ կան նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ:

Ինչ վերաբերում է հակառակ հարթությանը, երբ առանձին հաճախորդների կողմից փաստաբանների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում, ապա դարձյալ պետք է ցավով արձանագրեմ, որ նման դեպքերում փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունի: Ավելին՝ ՀՀ փաստաբանների պալատի և/կամ իրավապահ մարմինների կողմից փաստաբանի համապատասխան ահազանգերի տևական անտեսումը ստեղծում է քրեածին մի իրավիճակ, երբ փաստաբանը կարող է ստիպված լինել անցնելու իր և իր ընտանիքի ինքապաշտպանության: Այդժամ, բնականաբար, ինքնապաշտպանության հարցն այլևս քննարկման առարկա չի դառնա և վերստին ուշադրության կենտրոնում կհայտնվի փաստաբանի «ոչ իրավաչափ» կամ «հանցավոր» վարքագիծը:

Այսպես, 2013 թվականի հուլիսի 23-ին փաստաբանական ծառայությունների տրամադրման պայմանագիր եմ կնքել Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի 4-րդ շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Ջուլիետա Վիտյայի Կարապետյանի հետ, որով պարտավորվել եմ նրա ներկայացուցչությունն իրականացնել թիվ ԵԱՆԴ/0027/02/13 քաղաքացիական գործով: Նշված գործը վերջնական դատական ակտով լուծվել է Ջ.Կարապետյանի օգտին և այդ փաստի ուժով պայմանագրի գործողությունը դադարել է պատշաճ կատարմամբ:

2014 թվականի մայիսի 19-ին նույն անձի հետ կնքել եմ ևս մեկ պայմանագիր, որի շրջանակնեում նրան տրամադրվող փաստաբանական ծառայությունները վերաբերել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու վարույթի հարուցմանը հասնելուն: Նշված պայմանագրի գործողության ընթացքում՝ 2016 թվականի փետրվարի 12-ին միակողմանի հրաժարվել եմ պայմանագրից, քանի որ դրա 6.7. կետին հակառակ՝ Ջ.Կարապետյանը երաշխիքային կանխավճարի համալրումներ չէր կատարել և բացի այդ, խախտելով պայմանագրի 3.2.6. կետը՝ նա իր շարունակական հեռախոսազանգերով անհարկի միջամտում էր, թե՛ իր հետ կնքված պայմանագրով, և թե՛ այլ հաճախորդների հետ կնքված պայմանագրերով իմ կողմից ծառայությունների տրամադրման նորմալ գործընթացին: Այս ամենի շարադրմամբ Ջ.Կարապետյանին ուղարկել եմ համապատասխան գրավոր ծանուցում՝ դրան կից վերադարձնելով նրա գործին վերաբերող բոլոր նյութերը:

Իմ վերը նշված ծանուցումը ստանալուց հետո՝ 2016 թվականի մարտի 3-ին, Ջ.Կարապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատ, որով ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելով այն մասին, թե ես իրենից գումարներ վերցնելով իբր իր գործն անավարտ եմ թողել, պահանջել է ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկել և պարտավորեցնել հետ վերադարձնել թե՛ առաջին և թե՛ երկրորդ պայմանագրերի հիման վրա ինձ վճարված՝ ընդհանուր առմամբ 300.000 ՀՀ դրամը: ՀՀ փաստաբանների պալատին այս առթիվ ներկայացրել եմ համապատասխան գրավոր պարզաբանումներ, որից հետո Ջ.Կարապետյանին հայտնվել է, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են:

Նշեմ նաև, որ իր պահանջը ներկայացնելու նպատակով Ջ.Կարապետյանը մի շարք անգամ գնացել է ծնողներիս բնակարան, որը գտնվում է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 198-րդ շենքի թիվ 5 հասցեում: Ծնողներս նրան դուրս են հրավիրել, զգուշացնելով, որ այլևս չգա և բոլոր հարցերին լուծում տա օրենքով սահմանված կարգով, եթե իր պահանջներն օրինական են:

2017 թվականի ամռանը նոր հեռախոսահամար եմ վերցրել (091063736), որի մասին հայտնել եմ բոլոր շահագրգիռ անձանց, այյդ թվում՝ հաճախորդներիս: Ջ.Կարապետյանին, բնականաբար, նշված հեռախոսահամարը չեմ տրամադրել, քանի որ վերը նշված իրադարձություններից հետո նա այլևս իմ հաճախորդը չէր: Նշեմ նաև, որ 2017 թվականի նոյեմբեր ամսից փաստացի բնակվում եմ Երևան քաղաքի Կողբացի փողոցի 1-ին շենքի թիվ 71 բնակարանում: Հաճախորդներիս բնակությանս վայրը չեմ հայտնել, քանի որ նրանց ընդունում եմ Արշակունյաց պողոտայի 2-րդ շենքի թիվ 511 սենյակում, որը հանդիսանում է իմ և գործընկերներիս ընդհանուր գրասենյակը:

Սույն թվականի, եթե չեմ սխալվում, ապրիլ ամսին հեռախոսազանգ ստացա 091584950 հեռախոսահամարից և պարզվեց, որ զանգահարողը Ջուլիետա Կարապետյանն է: Նա սկսեց ինձանից պահանջել, որպեսզի վերադարձնեմ երկու պայմանագրերով իր վճարած 300.000 ՀՀ դրամը, ինչին ես պատասխանեցի, որ դեռևս 2016 թվականին իրեն գրավոր ծանուցում եմ ուղարկել, որից երևում է, որ ես իր նկատմամբ որևէ դրամական պարտավորություն չունեմ, ավելին՝ իմ կողմից իրեն երկրորդ պայմանագրով փաստացի տրամադրված ծառայությունների հանրագումարի և իր վճարած 150.000 ՀՀ դրամի միջև տարբերությունը կազմում է 110.000 դրամ, որը իրենից պահանջելու բոլոր իրավական հիմքերն ունեմ:

Նա իրեն բնորոշ սկանդալային տոնով՝ բղավելով և ինձ «խարդախ» անվանելով սկսեց սպառնալ, որ ոչ միայն իմ հեռախոսահամարն է իմացել, այլև բնակությանս վայրը և, որ գալու է իմ բնակարան գումարը «ստանալու»: Ես պահանջեցի, որպեսզի նա ասի, թե ո՞վ է իրեն տրամադրել իմ հեռախոսահամարն ու հայտնել բնակությանս վայրը, ինչին նա արհամարհաբար պատասխանեց, որ դա ինձ չի վերաբերում: Մի շարք անգամ ևս Ջ.Կարապետյանի հետ նույնաբովանդակ հեռախոսազրույցներ ունենալուց հետո և համոզվելով, որ նա որևէ կերպ հակված չէ իր կարծեցյալ պահանջների լուծումը տեղափոխել իրավական հարթություն, ես դադարեցի պատասխանել նրա հեռախոսազանգերին: Այդժամ նա սկսեց ինձ ուղարկել SMS հաղորդագրություններ, որ ես հարցին "լուծում" տամ, այլապես գալու է իմ բնակարան: Ես էլ իրեն պատասխան SMS հաղորդագրություններ եմ ուղարկել, որոնցով զգուշացրել եմ, որ օրենքով սահմանված կարգից դուրս որևէ գործողություն չկատարի, ներառյալ՝ ինձ հետ հանդիպումներ չփնտրի: Ջ.Կարապետյանի SMS հաղորդագրությունների միջոցով տեղի ունեցած ողջ նամակագրությունը պահպանված է իմ հեռախոսի մեջ:

Սույն թվականի հունիսի 23-ին, երբ ծնողներիս հետ Վերնիսաժի տարածքում էի, Ջ.Կարապետյանը նորից սկսեց ինտենսիվ զանգահարել ինձ և SMS հաղորդագրություններ ուղարկել, որ գալու է իմ բնակարան: Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում ծնողներիս հետ վերադառնում էի իմ բնակարան, և երբ վերելակի դուռը բացվեց՝ վերելակի մոտ կանգնած էր Ջ.Կարապետյանը: Ես ծնողներիս առաջարկեցի մտնել բնակարան և Ջ.Կարապետյանից պահանջեցի դուրս գալ շենքից: Վերջինս հայտարարեց, որ չի պատրաստվում դուրս գալ և, որ ես պետք է վերադարձնեմ իր վճարած գումարները: Տեսնելով, որ Ջ.Կարապետյանը եկել է հերթական սկանդալը սարքելու և ինձ հունից հանելու նպատակով՝ ծնողներս ինձ խնդրեցին մտնել բնակարան. ես հետևեցի նրանց խնդրանքին: Հայրս դուռը փակեց, որից հետո Ջ.Կարապետյանը ավելի քան երկու ժամ կանգնել է բնակարանիս դռան առջև և դուռը թակելով, բղավելով, իմ և ծնողներիս հասցեին վիրավորական արտահայտություններ անելով, ինձ պարբերաբար "խարդախ" անվանելով պահանջել է, որպեսզի իրեն ներս թողնենք, որպեսզի ես "հարցին լուծում" տամ: Տարեց ծնողներս ապշած էին և նայրդայնացած, քանի որ նրանց համար նույնպես ավելի քան ակնհայտ էր, որ Ջ.Կարապետյանի այցելության նպատակը ոչ այլ ինչ է, քան ինձ հունից հանելը, տեղում որևէ միջադեպ սադրելը և հարևանների մոտ ինձ վարկաբեկելու միջոցով իր ապօրինի պահանջների կատարմանը հասնելը:

Նշեմ, որ Ջ.Կարապետյանի վերը նշված այցելությունից շատ չանցած իմ բնակարան է եկել ընկերս՝ փաստաբան Արմեն Սողոմոնյանը, ով մինչև վերջ մեզ հետ է գտնվել և ականատես է եղել այս ամենին:

Քանի որ բնակարան մտնելուց հետո պարզ էր, որ Ջ.Կարապետյանի ինքնիրավ գործողությունները շուտ չեն դադարելու, հնարավոր անցանկալի զարգացումները կանխելու և նրան դուրս հրավիրելու նպատակով 1-02 համարով զանգահարել ենք ոստիկանություն: Շատ չանցած ոստիկանները եկել, տեղում տեսել են իրավիճակը և ինձ մի քանի բանավոր հարցեր ուղղելուց հետո գնացել են մեկ այլ դեպքի վայր, խոստանալով վերադառնալ: Ջ.Կարապետյանը շարունակել է մնալ դռանս մոտ՝ բղավել, դուռս թակել, վիրավորել և ներկայացնել իր ապօրինի պահանջը, սպառնացել է, որ շենքի բակում ինձ մարդիկ են սպասում, որ եկել են ինձ ծեծելու:

Տեսնելով, որ գնացած ոստիկանները տևական ժամանակ չեն վերադառնում, ևս երկու անգամ ահազանգել եմ 1-02 համարին, հայտնելով, որ Ջ.Կարապետյանը շարունակում է իր ինքնիրավ գործողությունները, խախտում է բնակարանիս անձեռնմխելիության իմ իրավունքը և մեր անդորրը: Ու թեև նույն ոստիկանները վերջապես վերադարձան, այնու-ամենայնիվ ինձանից որևէ գրավոր հաղորդում, դիմում կամ բացատրություն չպահանջեցին. նրանց ավելի շատ հետաքրքրում էր իմ և Ջ.Կարապետյանի միջև տեղի ունեցած պայմանագրային հարաբերությունները: Վերջապես, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանները գնացին, Ջ.Կարապետյանն էլ նրանց հետ դուրս եկավ:

Դրանից հետո Ջ.Կարապետյանի գործողությունները ամենևին էլ չդադարեցին: Հաջորդ օրը առավոտվանից նա շարունակեց իր հեռախոսազանգերն ու SMS հաղորդարություններ ուղարկելը, սպառնալով, ի թիվս այլնի, որ ինչ ուզում է ես անեմ, մեկ է՝ ինքը ամեն օր գալու է և «իր փողը պահանջի», որ մարդ է ուղարկելու, որ ինձ ծեծի:

Կենտրոնի ոստիկանությունից իմ ահազանգի վերաբերյալ մինչ օրս որևէ գործողություն չի կատարվել, իսկ Ջ.Կարապետյանը շարունակում է իր ինքնիրավ գործողությունները (զանգերն ու SMS հաղորդագորությունները). նա ցանկացած պահի կարող է վերստին հայտնվել իմ բնակարանի մոտ, ներխուժման փորձեր կատարել՝ ինձ դրդելով որևէ ոչ ադեկվատ քայլի: Նման պայմաններում, եթե ես անցնեմ իմ իրավունքների ինքնապաշտպանության, ապա չկա որևէ երաշխիք, որ իմ գործողությունները հետագայում համաչափ կհամարվեն..: Այդ իսկ պատճառով ստիպված եմ դիմել Ձեզ:

Հարգելի պարոն Գլխավոր Դատախազ.

1995 թվականից անընդմեջ փաստաբանական գործունեություն եմ իրականացնում, մասնակցել և մասնակցում եմ թե՛ ներպետական և թե՛ միջազգային դատավարությունների (պատիվ եմ ունեցել մի դատավորությունում Ձեզ հետ մասնակցել մեղադրանքի կողմում): Երբեք կոմերցիոն շահը իրավապաշտպան նպատակից վեր չեմ դասել: Հատկապես նաև այս պատճառով ինձ համար ծայրաստիճան անընդունելի է և վիրավորական, որ որոշ անձանց ցածր գիատկցության մեջ փաստաբանի կարգավիճակն այնպես է ընկալվում, որ երբ ուզեն՝ կարող են նրան ահաբեկելու, սադրելու, շանտաժի ենթարկելու, որոշ դեպքերում նաև սուտ գողական հնարքներ բանեցնելու և այլ ապօրինի եղանակներով հասնել իրենց քմահաճ նպատակների իրականացմանը:

Կոնկրետ դեպքում, Ջուլիետա Կարապետյանը՝

1) ապօրինի` առանց իմ համաձայնության հավաքել և օգտագործել է իմ անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ (հեռախոսահամարս և բնակությանս վայրը),
2) կատարել է ինքնիրավչություն, քանի որ շրջանցելով քաղաքացիաիրավական վեճերի լուծման՝ օրենքով սահմանված դատական կարգը, ինձանից 300.000 ՀՀ դրամ պահանջելու իր ենթադրյալ իրավունքն իրականացրել է ինքնակամ (ինքնագլուխ), որով էական վնաս է պատճառել իմ և ծնողներիս իրավունքներին՝ տևականորեն խախտելով իմ և նրանց անդորրը, վնաս տալով իմ գործարար համբավին և տևականորեն խանգարելով իմ աշխատանքը,
3) կատարել է իմ բնակարան ապօրինի ներխուժելու փորձ,
4) կատարել է շորթում, քանի որ ինձ ծեծել տալու սպառնալիքով ինձ դրամական պահանջ է ներկայացրել:

Խնդրում եմ իմ այս նամակն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և հանձնարարել լուծելու Ջուլիետա Վիտյայի Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական գործ հարուցելու հարցը:

Առդիր՝ Ջ.Կարապետյանին հասցեագրված գրավոր ծանուցման և ՀՀ փաստաբանների պալատին ներկայացված գրավոր պարզաբանման պաճենները»,- ասվում է գրառման մեջ:

Լուսանկարում՝ փաստաբան Արթուր Գրիգորյանը

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]