ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Սաղաթելյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 08/03/2018 16:42 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն օգոստոսի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Վրացի գործընկերներն Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ շրջել են խորհրդարանի շենքում: ՀՀ օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարը հյուրերին ներկայացրել է խորհրդարանում ընթացող վերանորոգման աշխատանքները` նշելով, որ շուտով արդեն պատրաստ կլինեն ԱԺ թանգարանը, լրագրողների համար նախատեսված մամուլի սրահը, նորացված կլինի ԱԺ գրադարանը:
Այնուհետեւ Արա Սաղաթելյանը եւ Գիվի Միկանաձեն առանձնազրույցի շրջանակում քննարկել են աշխատակազմերի ստորաբաժանումների տարբեր ձեւաչափերով երկարատեւ համագործակցության հնարավորությունները, անդրադարձել խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարեւորել աշխատակազմերի մակարդակով փորձի փոխանակումը, այդ թվում վերլուծական եւ օրենսդրական մշակումների հարցերում:
Արա Սաղաթելյանը նշել է, որ Վրաստանի խորհրդարանի հետ արդյունավետորեն համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես ավելի լայն՝ Արեւելյան գործընկերության, այնպես էլ զուտ տարածաշրջանային համագործակցության մակարդակներում: Այս համատեքստում Արա Սաղաթելյանը կարեւորել է աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացման ծրագրերն ու փորձի փոխանակումը, մասնավորապես խորհրդարանական վերահսկողության ուժեղացման եւ տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման հարցերում: Նշելով, որ վրացական կողմն ունի խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված ծրագիր՝ Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ առկա է ՀՀ ԱԺ աշխատակազմին եւս այդ ծրագրում ներգրավվելու պայմանավորվածություն: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար կարող է ուսանելի լինել խորհրդարանական գրադարանի ստեղծման, ինչպես նաեւ օրենսդրական վերահսկողության վրացական փորձը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանները Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի (ASGP) անդամ են եւ միջազգային մակարդակում կարող են հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ներկայացնելով ինչպես տարածաշրջանային կարեւորություն ունեցող, այնպես էլ իրենց երկրների ու խորհրդարանների աշխատակազմերի առաջնահերթ խնդիրները:
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն նշել է, որ սեպտեմբերի 24-25-ը Վրաստանում կկայանա Արեւելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համաժողով, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Գիվի Միկանաձեի գնահատմամբ՝ միջոցառումը տարածաշրջանային մակարդակում գլխավոր քարտուղարների առավել սերտ համագործակցության մեկնարկ կհանդիսանա: Այս համատեքստում վրացի գործընկերն Արա Սաղաթելյանին տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցելու է նաեւ Գերմանիայի Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալը:
Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որտեղ կամփոփվեն տարածաշրջանային երկրների միջեւ առաջիկա համագործակցության կարեւոր դիտարկումները: Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարը նշել է, որ 2019 թվականին Քութայիսիում Արեւելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների համար կկազմակերպվեն ամառային եւ ձմեռային վերապատրաստման դասընթացներ, որոնք կանցկացնեն գերմանացի մասնագետները: Նրա գնահատմամբ՝ դա թույլ կտա զարգացնել ու խորացնել փոխգործակցությունն աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջեւ եւ աշխուժացնել անմիջական շփումները: Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների օրենսդիր մարմինների բյուջետային գրասենյակների միջեւ փոխգործակցության զարգացման կարեւորությանը:
Գիվի Միկանաձեն ներկայացրել է նաեւ «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները, անդրադարձել Վրաստանում օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին՝ կարեւորելով օրենսդրական մակարդակում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները խորհրդարանական աշխատանքի կազմակերպման հարցում աշխատակազմերի գործունեության արդյունավետության բարձրացման եւ միջազգային մակարդակում միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել:
Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը միշտ պատրաստ է իր կարողություններն ու ռեսուրսներն ի սպաս դնել խորհրդարանական համագործակցության առաջմղման համար թե՛ տարածաշրջանային եւ թե՛ միջազգային հարթակներում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից