ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորին տրվող նվերի գումարը չպետք է գերազանցի 100 հազար դրամը 08/02/2018 13:40 | ԼՐԱՀՈՍ
Գործադիրը սահմանել է դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը:
Արդյունքում՝ ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը ՀՀ-ին հանձնելու և դրա հետագա տնօրինման գործընթացը: Մասնավորապես, դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման ՀՀ-ին՝ ի դեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա, նվերի հանձնման հետ կապված ծախսերը իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Տարվա կտրվածքով ստացվող նվերները չեն կարող գերազանցել 400 հազար դրամը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հարցերի վերաբերյալ իրազեկման քայլեր պետք է արվեն, որպեսզի հասարակությունն էլ իմանա, որ նման օրենքներ կան և որ դատավորին նման նվերներ չի կարելի տալ: Վարչապետը հավելել է, որ սա շատ կարևոր թեմա է հանրային ծառայողների, հանրության համար և ընդհանրապես թափանցիկության տեսակետից:
«Կարծում եմ, որ պետք է իրազեկման որոշակի միջոցներ ձեռնարկվեն և այդ իրազեկման օբյեկտը ոչ միայն պաշտոնյաները լինեն, այլև հանրությունը, որպեսզի այս մասով խաղի կանոնները պարզ լինեն և բոլորիդ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, որովհետև կարծում եմ, որ գործնականում միշտ չէ, որ սահմանված կանոնները պահպանվում են: Կխնդրեմ, որ արդարադատության նախարարությունը համապատասխան մյուս կառույցների հետ աշխատի, որպեսզի իրազեկվածության մակարդակը բարձրանա, զանգվածային լրատվության միջոցների հետ է պետք աշխատել այս թեմայով, որպեսզի կոնկրետացնեն, թե ինչն է թույլատրելի, ինչն է անթույլատրելի, նվեր ստանալու ընթացակարգերը պահպանվեն»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ