ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանձնապես խոշոր չափերով յուրացում ջրային տնտեսության պետական կոմիտեում. հարուցվել է քրեական գործ 08/02/2018 16:54 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ 8/1 որոշմամբ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն է իրականացվել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման՝ մասնավորապես, «Կոլեկտորադրենաժային ցանցի պահպանման և շահագործման, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման աշխատանքներ» ծրագրի իրականացման համար պետական բաժնեմասով «Մելիորացիա» ՓԲ ընկերությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման օրինականության նկատմամբ: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
Վերահսկողության արդյունքների և դրան առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ ծրագրի իրականացման համար ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Մելիորացիա» ՓԲ ընկերության միջև 2016-2017թթ. կնքվել է դրամաշնորհի շուրջ 641 մլն. դրամի պայմանագրեր:
Դրամաշնորհների պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով «Մելիորացիա» ՓԲ ընկերությունը պետական բյուջեից հատկացված միջոցներով 2016թ. թվով 4 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքել է ընդհանուր 156 մլն. 871 հազ. դրամի, իսկ 2017թ.-ին թվով 5 տնտեսվարողների հետ՝ ընդհանուր 159 մլն. 986 հազ. դրամի «դրագլայն» տիպի էքսկավատորների վարձակալության պայմանագրեր:
«Մելիորացիա» ՓԲ ընկերությունը նշված պայմանագրերով վարձատու տնտեսվարողների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների շահագործման համար 2016-2017թթ. դուրս է գրել 3 մլն. 792 հազ. դրամի շուրջ 11 հազար լիտր բենզին՝ էքսկավատորների «մեխանիզատորներին» աշխատանքի տանելու և վերադարձնելու համար, մինչդեռ պայմանագրերով «Մելիորացիա» ՓԲ ընկերության համար նման պարտավորություններ չեն նախատեսվել, ավելին՝ պայմանագրերով սահմանվել է, որ էքսկավատորների տեղափոխումը, պահպանությունը և տեխնիկական սպասարկումը իրականացվում է կատարողի, այսինքն՝ վարձատուի կողմից:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Քրեական գործի քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների թվում կներառվեն նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով արձանագրված հետևյալ հանգամանքները, որոնք կարող են իրականացված լինել այլ չարաշահումների արդյունքում.
Մասնավորապես, վերահսկողության ընթացքում «Մելիորացիա» ՓԲ ընկերության վարձակալված էքսկավատորների շուկայական գների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց շուկայական արժեքը շուրջ 5 մլն դրամ է:
Այսպիսով, ընդամենը 25 մլն. դրամ արժեքով 5 միավոր գույքի վարձակալության և դրանց մեքենաների /աշխատավարձի/ համար 2016-2017թթ. «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ծախսվել է շուրջ 316 մլն. 857 հազ. դրամ:
Ընդ որում, անհատ ձեռնարկատերը, որի հետ միայն 2016 թվականին կնքվել է 61 մլն. 152 հազ ՀՀ դրամի էքսկավատորների վարձակալության պայմանագիր՝ վարձակալության գնումների ընթացակարգին մասնակցելիս որպես որակավորման տեխնիկական միջոցներ ներկայացրել է թվով 2 «Դրագլայն» տիպի էքսկավատոր, որոնցից մեկը ձեռք է բերել 2016 թվականի մարտին՝ գնման հայտի կազմման ամսաթվից 3 օր առաջ՝ «Մելիորացիա» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալի որդուց՝ նույն ՓԲ ընկերության բաժնի պետից՝ 700 հազ. ՀՀ դրամով:
Պարզվել է նաև, որ 2016-2017թ. «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնված «դրագլայն» էքսկավատորով կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման ծավալներից փաստաթղթերով չի հիմնավորվել կոմիտեին հանձնված 30760 խմ մաքրման ծավալի իրականացված լինելու փաստը, չի հիմնավորվել, թե ով է իրականացրել դրանք և ինչ տեխնիկայով:
Բացի այդ, չի հիմնավորվել նաև «Մելիորացիա» ՓԲ ընկերության կողմից ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին 2016թ. հանձնաված բերվածքների տեղափոխման 19665 խմ, իսկ 2017թ. բերվածքների տեղափոխման և հարթեցման համապատասխանաբար՝ 2069 խմ և 27910 խմ ծավալ, ընդհանուր շուրջ 38 մլն. դրամի, քանի որ աշխատանքներ իրականացրած 3 կազմակերպությունները համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների չեն ունեցել համապատասխան տեխնիկա և աշխատանքային ռեսուրսներ՝ համապատասխան թվով գրանցված աշխատողներ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից